Այս ամառվա ընթացքում ես ընթերցել եմ տարբեր գրքեր: Կներկայացնեմ Ռոբին Շարմայի ,,Վանականը ով վաճառեց իր ,,Ֆերարին,,,, գիրքը: Ստեղծագործությունը գրված էր ինքնակատարելագործում/ մոտիվացնող ժանրով: Գիրքը պատմում էր մի միլիոնատեր մարդու մասին ով սրտի կաթված ստանալուց հետո որոշում է թողնել ամեն նյութական բան և կատարում է ճամփորդություն դեպի Հիմալայներ՝ ինքնակատարելագործվելու համար: Read more
Category: Գրականություն 8
Երրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն
Այս կիսամյակում ես ձեռք եմ բերել լավ արդյունքներ հայոց լեզու և գրականություն առարկաներից։ Քերականությունից կատարել եմ տարբեր առաջադրանքներ, անցել ենք բոլոր խոսքի մասերը և սովորել թե խոսքի մասերը ինչ պաշտոն են ստանում նախադասության մեջ, ինչը օգնում է ավելի ճիշտ և գրագետ շարադրել: Ճիշտ է մի փոքր դժվարություններ եմ ունեցել գոյականական անդամի լրացումների հետ, բայց փորձել եմ դրանք հաղթահարել։ Գրականությունից կարդացել եմ տարբեր գաղափարներով ստեղծագործություններ, որոնք ընդլայնել են իմ մտածողությունը, օրինակ՝ հոդվածներ տարբեր հեղինակներից, բանաստեղծություններ, պատվմածքներ և այլն։ Ինձ հատկապես դուր էր եկել պատմողական տեսանյութը Եղիշե Չարենցի մասին, ինչի միջոցով ես իմացա տարբեր դեպքեր նրա կյանքից, նաև տեսանյութով կարողացա ավելի լավ ամրապնդել այդ ինֆորմացիան:
Read more