Леопард

Леопард

В мире насчитывается всего 500-600 восточноазиатских леопардов. Почти два десятилетия назад в Армении почти не осталось следов леопарда из-за браконьеров, которые даже достигли гор с этими настороженными животными. И только с 2006 года леопарды наблюдаются в Армении, по данным WWF-Армения, в трех южных регионах страны – Арарат, Вайоц Дзор и Сюник – зарегистрировано 7 леопардов. Согласно литературным источникам, ранее наблюдался на севере страны. Read more

Մեր մարմինը

Մեր մարմինը

Մեր մարմինընը տարբեր մասերից կազմված մեքենայի է նման, այդ մասերը իրար հետ կապված են և օգնում են, որ մարդն ապրի և առողջ լինի։

Օրինակ սիրտը մեր մարմնի գլխավոր մասն է։ Սրտի միջոցով արյունը գնում է բոլոր օրգաններին։ Սիրտն ունի օգնականներ՝ երակներ, զարկերակներ, մազանոթներ։ Read more

Երկիր մոլորակ

Երկիր մոլորակ

Տիեզերքում բազմաթիվ աստղերի ու մոլորակների մեծ խմբեր ը կոչվում են գալակտիկաներ։ Մեր երկիրը գտնվում է Ծիր Կաթին կամ Հարդագողի ճանապարհ կոչվող գալակտիկայում։ Այստեղ շատ աստղեր կան։ Աստղերը բոլորն էլ արևներ են, բայց այնքան հեռու են, որ մեզ լույսի կետեր են թվում։ Դրանցից ամենամոտը Արեգակն է։

Read more

Ինչպես խուսափել հիանդանալուց

Ինչպես խուսափել հիանդանալուց

Երբ մարդը կոփված չէ, շուտ է մրսում և հիվանդանում։ Բարձրանում է նրա ջերմությունը, սկսում է փռշտալ, հազալ, աչքերը կարմրում են, արցունքոտվում, գլուխացավ է ունենում։

Իսկ ինչպե՞ս կոփել մարմինը․ Read more

10 փաստ գլխուղեղի մասին

10 փաստ գլխուղեղի մասին

98d76701013f0f4ee6bd9b660eaba5fd

  1. Գլխուղեղը գտնվում է գլխում, սովորաբար առաջնային զգայական օրգանների`տեսողության, լսողության, հավասարակշռության, համի և հոտառությնան օրգանների մոտ։
  2. Գլխուղեղը ողնաշարավորների մարմնի ամենաբարդ օրգանն է։ Մարդու մոտ, օրինակ, գլխուղեղի կեղևը կազմված է 15-33 միլիարդ նեյրոններից:
  3. Ֆիզիոլոգիական տեսակետից գլխուղեղի ֆունկցիան օրգանիզմի օրգանների կենտրոնացված կառավարումն է։
  4. Աշխարհի ամենահին գլխուղեղը հայտնաբերվել է Հայաստանի Արենի-1 քարանձավների համակարգում։ Մոտավոր հաշվարկներով գլխուղեղն ունի 5000 տարվա հնություն և պատկանել է 12-14 տարեկան մի աղջկա:
  5. Գլխուղեղի ձևը և չափերը տարբեր տեսակի կենդանիների մոտ տարբեր են, և ընդհանուր հատկանիշներ գտնելը հաճախ դժվար է:
  6. Գլխուղեղը կազմված է բջիջների երկու մեծ դասերից՝ նեյրուններից և ուղեկից  բջիջներից։
  7. Մարդու գլխուղեղը տեղադրված է գանգի խոռոչում, նրա զանգվածը տատանվում է 1300-1400 գ սահմաններում։ Առանձին դեպքերում այն կարող է ունենալ 1100-2000 գ զանգված։
  8. Գլխուղեղը կազմված է հետևյալ բաժիններից՝ երկարավուն ուղեղ, կամուրջ, միջին ուղեղ, միջանկյալ ուղեղ, ուղեղիկ և մեծ կիսագնդեր (ծայրային ուղեղ)։ Երկարավուն ուղեղը, կամուրջը, միջին և միջանկյալ ուղեղը կազմում են ուղեղաբունը։
  9. Գլխուղեղը վերջնական մեծության է հասնում 20 տարեկանում:
  10. Կենդանիների գլխուղեղը փոքր է, ձկներինը՝ երբեմն ցորենահատիկի չափ: Կատուների, շների, կապիկների գլխուղեղը շատ ավելի մեծ է:

Read more

10 փաստ երկնքի մասին

10 փաստ երկնքի մասին

unnamed

1. Երկինքը երկիրը շրջապատող տիեզերական տարածությունը:

2. Երկրի վերևում երևացող կամարաձև (սովորաբար կապտավուն) տարածությունը, երկնակամար:

3. Ըստ կրոնական պատկերացումների՝ աստծու, հրեշտակների ևն բնակության վայրը տիեզերական տարածության մեջ: Read more