Գյուղացին և օձը

Գյուղացին և օձը

Գյուղացին քայլում էր դաշում ձմեռային մի ցուրտ առավոտյան: Գետնին պառկած էր օձ, որը փայտացած և սառած էր ցրտից: Գյուղացին գիտակցում էր թե ինչքան մահաբեր կարող է լինել օձը, և նա բարձրացրեց այն և դրեց իր գիրկը տքացնելու և կյանքի բերելու համար:

Շուտով օձը վերակենդանացավ և երբ բավականաչափ ուժ ունեցավ, խայթեց այն մարդուն որը այդքան բարի էր գտնվել իր հանդեպ: Խայթոցը մահացու էր և գյուղացին հասկացավ, որ պիտի մահանա: Երբ նա վերջին շունչն էր քաշում ասաց.

-Իմ ճակատագրից սովորիր չխղճալ սրիկային:

Թարգմանությունը կատարվեց՝ https://www.read.gov/aesop/094.html էջից:

«Գովեստներն օգտակա՞ր են , թե՞ ոչ»

«Գովեստներն օգտակա՞ր են , թե՞ ոչ»

Գովեստը դա մարդուն խրախուսելու ձև է որը օգտագործվում է առօրյայում և ամեն տեղ: Օրինակ՝ կարող են գովել աշխատանքը լավ կատարած աշակերտի և հետո դա ցույց տալ գնահատականիշով և այլն:

Բայց որոշ ժամանակ մտածելուց հետո առաջանում է մի հարց «Գովեստներն օգտակա՞ր են , թե՞ ոչ»

Շատ մարդիկ սկզբում կմտածեն, որ այո դա այդպես է: Քանի որ, գովեստը լսելուց հետո մարդ իրեն լավ է զգում կատարած աշխատանքի համար և շարունակում է այդպես առաջ շարժվել և կատարել և ավելի լավ գործեր:

Բայց որոշ մարդկանց մոտ գովեստը լավ չի անրադառնում: Մարդիկ կան, որ գովեստը լսելուց հետո մտածում են թե հասել են գագաթնակետին: Նրանք դադարում են գործերը լավ կատարելուց և դրա հետ մեկտեղ նաև հնարավոր է գոռոզանան:

Այսպիսով գովեստը լսելուց հետո պետք է այնպես անել, որ այն քո վրա լավ ազդի և դու շարունակես լավ աաշխատանք կատարել և ոչ թե ամբողջությամբ հակառակը:

Սոսու ծառը

Սոսու ծառը

Երկու ճանապարհորդ, որոնք քայլում էին կեսօրվա արևի տակ, հանգստանալու համար փնտրում էին տարածված ծառի ստվեր։ Երբ նրանք պառկած նայում էին հաճելի տերևների մեջ, նրանք տեսան, որ դա սոսի է։

-Ինչքան անպետք է սոսին-ասաց նրանցից մեկը-Այն ոչ մի պտուղ չի տալիս և միայն հողը տերևներով  աղտոտում է։

-Անշնորհակալ արարածներ։- ասաց Սոսու ձայնը- Դու պառկած ես այստեղ՝ իմ հովացուցիչ ստվերում, բայց ասում ես, որ ես անպետք եմ։ Այսպիսով օ՜ Յուպիտեր, մարդիկ տալիս են իրենց օրհնությունները՝ անշնորհակալ կերպով։

Մեր լավագույն օրհնությունները հաճախ ամենաքիչն են գնահատվում:

Թարգմանությունը կատարվեց https://www.read.gov/aesop/009.html էջից:

Առյուծը, արջը և աղվեսը

Առյուծը, արջը և աղվեսը

Արջը շտապեց բռնել թափառական այծի, առյուծը ցատկեց  ևս մեկ ուղղությամբ նույն որսի մոտ։ Այդ երկուսը այնքան կռվեցին մրցանակի համար, մինչև երկուսն էլ շատ վերքեր ունեցան և չկարողացան շարունակել մրցույթը։

Աղվեսը վազեց վերև և բռնելով այծին, գնաց ինչքան արագ կարող էր գնալ։ Անօգնական առյուծը և արջը կատաղությամբ նայում էին նրան։

-Ինչքան լավ կլիներ,- ասացին նրանք- -Եթե մենք կիսած լինեինք այն ընկերական ոգով։

Նրանք ,ովքեր ամբողջ ջանքերը գործադրում են, միշտ չէ, որ ստանում են շահույթ:

Թարգմանությունը կատարվեց https://www.read.gov/aesop/062.html էջից։