Փիղը և շունը

Փիղը և շունը

Մի ժամանակ, մի մեծ թագավորությունում մի թագավոր է լինում, ով շատ է սիրում կենդանիների։ Նրա ամենասիրելի կենդանին հսկա փիղն էր։ Թագավորը փղի համար մի մեծ կացարան է կառուցում և մի խնամակալ նշանակում, որպեսզի վերջինս միշտ կուշտ պահի ու լավ խնամի կենդանուն։

Մի արևոտ օր մի փոքրիկ շուն մոլորվում ու մտնում է փղի կացարան։ Փիղը, որն այդ պահին հանգստանում էր, տեսնում է, թե ինչպես է շունն ուտում իր կերից։ Նա ամենևին չի բարկանում և սիրով կիսում է իր սնունդը շան հետ։ Շատ չանցած՝ փիղն ու շունը մտերիմ ընկերներ են դառնում։ Շունը որոշում է մնալ փղի մոտ, իսկ խնամակալը թույլ է տալիս՝ տեսնելով, թե ինչպես է շունն օրեցօր առողջանում ու կազդուրվում։

Մի օր մի գյուղացի տեսնում է շանը և ցանկանում է նրան իր հետ տուն տանել։ Նա խնամակալին գումար է առաջարկում շան դիմաց։ Խնամակալը, թեև իրավունք չուներ, գայթակղվում է փողով և թույլ է տալիս գյուղացուն տանել շանը։

Շան գնալուց հետո փիղն իրեն շատ միայնակ ու տխուր է զգում։ Նա այնքան էր կարոտել իր փոքրիկ ընկերոջը, որ դադարում է ուտել ու խմել և սկսում է թուլանալ։ Երբ թագավորն իմանում է այս մասին, անձամբ գալիս է տեսնելու, թե ինչ է պատահել։

Խնամակալը վախենում էր թագավորին ճշմարտությունն ասել, ուստի ձևացնում է, թե չգիտի փղի տխրության պատճառը։ Թագավորն ուղարկում է իր բժշկին, սակայն բժիշկն էլ չի կարողանում հասկանալ, թե ինչու է փիղն այդքան վշտացած։ Այդ ժամանակ թագավորի օգնականները սկսում են հարցուփորձ անել մարդկանց անհետացած շան մասին։

Թագավորը, ցանկանալով օգնել իր սիրելի կենդանուն, հայտարարում է, որ ով վերադարձնի շանը, մեծ պարգև կստանա։ Գյուղացին, որի մոտ էր շունը, լսում է սա և շանը բերում թագավորի մոտ։ Նա պատմում է, թե ինչպես է շանը ձեռք բերել խնամակալից։

Խնամակալը ներողություն է խնդրում իր արարքի համար։ Թագավորն անչափ ուրախանում է՝ տեսնելով փղին ու շանը կրկին միասին։ Նա կարգադրում է, որ շունն այսուհետ միշտ մնա փղի կողքին։ Թագավորը նաև ստիպում է խնամակալին վերադարձնել գյուղացու փողերը և պատշաճ հոգ տանել թե՛ փղի, թե՛ շան մասին։

Փիղն ու իր ընկեր շունը շատ երջանիկ էին։ Նրանք միասին համեղ ընթրեցին և շարունակեցին ապրել հաշտ ու համերաշխ իրենց մեծ տանը։

Կինը և իր հավը

Կինը և իր հավը

Լինում է, չի լինում, մի կին է լինում, ով մի հավ է ունենում։ Այս առանձնահատուկ հավն ամեն օր մի ձու էր ածում։ Կինը շատ գոհ էր այս ամենօրյա պարգևից, բայց մի օր սկսեց մտածել։ Նա մտածեց՝ արդյո՞ք հնարավոր է այնպես անել, որ հավը մեկի փոխարեն օրական երկու ձու ածի։

Այս մտքից դրդված՝ կինը մի ծրագիր հորինեց։ Նա որոշեց հավին սովորականից երկու անգամ ավելի գարի տալ՝ հուսալով, որ դա կստիպի նրան ավելի շատ ձու ածել։ Հաջորդ օրվանից սկսած՝ հավը ստացավ կրկնակի բաժին կեր։

Հավը մեծ հաճույքով ուտում էր հավելյալ գարին և սկսեց օրեցօր մեծանալ ու գիրանալ։ Նա ավելի առողջ ու գոհ տեսք ուներ։ Սակայն տեղի ունեցավ անսպասելին. հավը, որն արդեն չափազանց գեր էր ու հանդարտ, դադարեց ձու ածել։ Այդ օրվանից սկսած նա այլևս ոչ մի ձու չածեց։

Կինը զարմացած էր ու հուսահատված։ Նա ավելի շատ ձու էր ակնկալում, բայց արդյունքում ձեռնունայն մնաց։ Ավելին ունենալու նրա ցանկությունը հանգեցրեց նրան, որ նա կորցրեց իր ունեցածը։

Տեքստային առաջադրանքներ

Տեքստային առաջադրանքներ

Ընդհանրապես, ամենադժվարը ստի նկատմամբ հաղթանակն է:  Մարդը խաբում է ։ Հասարակ մարդն այնքան շատ է խաբում և՛ ինքն իրեն, և՛ ուրիշներին, որ դադարում է դա նկատելուց: Բայց և այնպես ստին անհրաժեշտ է հաղթել: Եվ առաջին ջանքը, որ պահանջվում է մարդուց, ուսուցչին խաբելը հաղթահարելն է: Մարդ պետք է մեկընդմիշտ որոշի կա´մ ոչինչ չասել բացի ճշմարտությունից, կա´մ անհապաղ հրաժարվել ուսումից:

Read more

Գործնական քերականություն

Գործնական քերականություն

1.  Լրացրո՛ւ  բաց թողնված տառերը։ 

ատամնաբույժ, նյարդ, ստորոգյալ, միայն, միմյանց, համբույր, եղյամ, մեղմահնչյուն,  առաքյալ, օվկիանոս, Մարիամ, քամելեոն, միլիոն, քիմիա։ 

2. Ճշտի՛ր գրությունը։

Կողք կողքի, երեքհարյուրամյա, մուգ կարմիր, գյուղեգյուղ, ինչ-որ բան, հրամկազմ,  վեցանկյունի, ուս ուսի, մարդ-մուրդ։ 

3. Բառերը վանկատեք՝ ճիշտ տեղադրելով գաղտնավանկի ը-ն։ 

հայտ-նը-վել, ըն-կը-ճվել, հր-ճը-վել, փր-կը-վել։

4. Վերականգնե՛ք արմատները՝ նշելով հնչյունափոխությունը։ 

Թունոտ, քնքշանք, ձնհալ, ցուցարար, կուտակում, հունարեն։

թույն-ույ>ու, քնքուշ-ու-ն սղվել է, ձյուն-յու>ը, ցույց-ույ>ու, կույտ-ույ>ու, հույն-ույ>ու

5. Տրված համանուններով կազմե՛ք նախադասություններ։

Կեր, մարտ, արի։

Նա լցրեց շան կերը:

Ապուրդ կե՛ր:

Մարտը անձրևային ամիս է:

Նրանք ուղևորվում էին դեպի մարտի դաշտը:

Նա բնավորությամբ շատ արի է:

Մոտ արի, որ ցույց տամ:

6.- Եղ ածանցն ավելացնելով կազմի՛ր նոր բառեր։ 

Նորագույն, զորավար, թիկունք, փափկամարմին, հյութալի, նմանահունչ, շնչահատ, մեծաշուք։

գունեղ, զորեղ, թիկնեղ, մարմնեղ, հյութեղ, հնչեղ, շնչեղ, շքեղ

7. Առանձնացրո՛ւ գերադրական աստիճանով դրված ածականները։

Ամենակարծր, բարձրաբերձ, ցրտաշունչ, հնագույն, ամենազոր, մեծամեծ, ամենաբարձր, ամենից երկար։

8. Կետադրի՛ր նախադասությունները։ Ո՞ր նախադասությունն  է մասնական բացահայտչով։ 

Քույրս՝ Անին, չորրորդ դասարան է:

Մեր դասընկերոջ՝ Վարդանի խոսքը տպավորիչ էր:

Արփինեն՝ քույրս է այդ գեղեցիկ աղջիկը:

Մուշեղը՝ որպես հմուտ սպարապետ, կարողանում էր ճիշտ ուղղորդել զորքին:

9. Տրված նախադասություններում ընդգծի՛ր տեղի պարագաները /որտե՞ղ, ո՞ւր, որտեղի՞ց, որտեղո՞վ/։

Գնում եմ զբոսայգի։

Կանգնած եմ ժայռի կատարին։

Արմանն այդ ժամին կլինի դպրոցում։ 

Ճանապարհն անցնում է դաշտով և մտնում ձորը։

Սյան վրա խաչքար է տեղադրված։

Սեղանի տակից վերցրո՛ւ թափված թղթերը։ 

Որտե՞ղ փնտրեմ ընկերներիդ։ 

Ոչ մի տեղ  ոչինչ չգտա։ 

10. Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական շարունակությունը։ 

Նայելով նրա՝ խնամքով մեխելուն՝ կարելի էր կարծել,․․․․

ա․ թե խելքը գլխին մի բան էր պատրաստում։

բ․ ինչից կարելի է կահույք պատրտաստել։

գ․ որ օրը նոր է բացվել, դեռ անելիքներ ունի։

11.  Տրված հատվածներում ընդգծի՛ր անձնավորումները։ Օրոր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում:


Իրիկվա հովը պարուրել էր զբոսայգին նուրբ թարմությամբ:


Առվակը ծիծաղում էր:

Սիրտս երգում էր: 

12. Կետադրե՛ք նախադասությունները։ Ուշադրություն դարձրեք, թե որ դեպքերում է միջակետ դրվում։

Վերջապես ես հասկացա գլխավորը. նրան չեմ ուզում հանդիպել այն պատճառով, որ պարզապես չեմ կարող նրա հարցերին ազնիվ պատասխաններ տալ. խիստ ցավոտ է իրականությունը։

Ամենքի առջևից գնացողներից չէր և ոչ էլ մյուսների թիկունքում թաքնվողներից. դա իր համար չէր։

Հունական հրաշքն անհրաժեշտ էր. ողջ հին աշխարհը նախապատրաստել էր նրա գալուստը։

Նրա՝ բազում մարտերում թրծված զորաբանակը հեծյալների սև թանձրությամբ ասես շարժվող մի անտառ լիներ. կարծես մի աշխարհ տեղափոխվում էր մի ուրիշ աշխարհ՝ սարսափ ու մահվան տենդ սփռելով չորսբոլորը։

13. Նախադասությունները դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։

Ա․ Այդ գրքերը նրան ծանոթացնում են Ղուկաս Վանանդեցու, Սիմեոն կաթողիկոսի, Մխիթար Սեբաստացու և այլ նշանավոր անձանց կյանքին, արթնացնում են սեր դեպի հայրենիքը։

Բ․ Գրել-կարդալ սովորելով՝ Աբովյանը տասնհինգ տարեկանում սկսում է հայրենասիրական գրքեր կարդալ։ 

Գ․ Սակայն ո՛չ վանական միջավայրը, ո՛չ կարդացած գրքերը չէին կարող նրան ցույց տալ ազգին օգտակար լինելու այն ուղին, որը նա որոնում էր։

Դ,,Փափագում էի ամբողջ կարողությամբս պիտանի լինել իմ սիրելի ազգին,, ,-գրում է նա հայրենասիրական գրքերի ազդեցությամբ։ 

Բ Ա Դ Գ

14. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված բառագործածության սխալը։ 

Ավանդույթի համաձայն՝ հսկայական կետի մեջքի վրա է եղել մեր մոլորակը։ 

Ավանդույթի-ավանդության

15. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված քերականական սխալը և ուղղի՛ր։ 

Բանը նրանում էր, որ ես պետք է որոշեի մեր հետագա անելիքները։

Բանն այն է, որ ես պետք է որոշեի մեր հետագա անելիքները:

16. Տրված բառերը տեղադրի՛ր բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների։

Երեք օր էր, ինչ մարդիկ, վախենալով գազանանալուց , փակված էին իրենց տներում, դեպքը կատարվեց, երբ կեսօրին մոտ էր։ 

իրենք, կեսօր, գազանանալ, ինչ

Եռօրյա ուխտը ավարտված էր, և Աստծո առաջ իրենց պարտքը կատարած ուխտավորները, ուղտերին նստած, վերադառնում էին տուն։

ուղտ, ուխտ, կատարել, Աստված։ 

Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Կետադրի՛ր նախադասությունները։

Հեռվում` կապույտ լռության մեջ, սուզվել էին բարձր լեռները` արծաթազօծ ձյունապսակներով։

Բուրումնավետ օդում, անուրջների պես հմայելով,  թռչկոտում էին դրախտային հավքերը, և նրանց երգի դայլայլները հմայում էին ունկնդրին։

Read more

Անհատական նախագծերի հաշվետվություն

Անհատական նախագծերի հաշվետվություն

Այս կիսամյակի ընթացքում ես իրականացնում էի տարբեր առակների թարգմանությունններ անգլերեն լեզվից: Նախագծիս նպատակն էր ավելի լավ տիրապետել օտար լեզվին, հմտանալ թարգմանության գործի մեջ և թարգմանել անյպիսի առակներ, որոնք հայերենում չկան: Նայելով կատարածս աշխատանքներին կարող եմ ասել, որ նախագիծս հաջողվել է:

Սեպտեմբեր

Ագռավը և սագը

Առյուծը և արծիվը

Հոկտեմբեր

Աղվեսը և կապիկը

Խեցգետնի և կապիկի վեճը

Առյուծը և վարազը

Իմաստուն այծը և գայլերը

Նոյեմբեր

Առյուծը, ավանակը և աղվեսը

Աղվեսը և հնդկահավերը

Ներկված շնագայլը

Դեկտեմբեր

Դատարկ նավակը