
Մենք այսօր գնացել ենք Էջմիածին քաղաք: Մենք կանգառներ արեցինք Սուրբ Հռիփսիմեում, Սուրբ Մարիանե խոնարհված եկեղեցում, Մայր աթոռում, Մայր աթոռի գանձարան-թանգարանում, Կոմիտասի արձանի մոտ և Սուրբ Շողակաթում: Ինձ ամենաշատը դուր եկավ Մայր աթոռի գանձարան-թանգարանը: Այնտեղ ես իմացա նոր և շատ հետաքրքիր փաստեր: Մարիանե եկեղեցու փլատակների մոտ մենք երգեցինք շարականեր, իսկ Կոմիտասի արձանի մոտ նրա երգերից մեկը: Գանձարան-թանգարանից հետո մենք պիցցա կերանք: Իմ օրը անցավ շատ լավ:



