Category: Հորինուկ
Կարևոր արժեքներ
Մարդիկ իրարից շատ տարբերվող մտքեր ունեն, և բնականաբար բոլորի համար տարբեր են իրենց կյանքի կարևոր արժեքները։ Ամեն մարդ ինքն է որոշում, թե իր համար որոնք են կարևոր արժեքները։ Ինձ համար ամենակարևոր և առաջնային արժեքը իմ ընտանիքն է։ Այն շատ կարևոր է իմ կյանքի և ինձ համար. այն կարեկցում է, հոգ է տանում, սեր է փոխանցում։ Ընտանիքի շնորհիվ դու ունենում ես սեր, հոգատարություն, կարեկցանք և շատ այլ դրական վերաբերմունք։ Այդտեղից էլ շատ արժեքավոր ես համարում ընտանիքդ և այդ արժանիքները։
Կարևորում եմ նաև սեփական կարծիքը։ Երբ մարդը չի ընկնում ուրիշի ազդեցության տակ և ունենում է ինքնատիրապետում։
Դրանից հետո կարևորում եմ ընկերությունը։ Ընկերություն ասելով ես նկատի ունեմ իրական՝ անկեղծ ընկերություն, երբ իսկապես վայելում եք ժամանակը իրար հետ, գնահատում իրար, կիսվում ամեն ինչով և չի լինում ոչ մի նախանձ, ցավ։
Շատ կարևոր արժեք է նաև հայրենիքը։ Ուր էլ գնաս, դա քո հայրենիքն է, քո երկիրն է, և այնտեղ դու քեզ ավելի լավ և ապահով ես զգում։ Կարևոր արժեք է նաև կրթությունը, քանի որ առանց կրթության կյանքում քո ուզած արդյունքին չես հասնի։
Հանճար չեն ծնվում
Մենք միշտ մտածում ենք, որ հանճարները հատուկ մարդիկ են՝ ծնված արդեն իսկ մեծ տաղանդով: Բայց իրականում, հանճարները չեն ծնվում, նրանք դառնում են այդպիսին: Որպեսզի ինչ-որ բան ստեղծես կամ ինչ-որ բանի հասնես, պետք է քրտնաջան աշխատես, սովորես, փորձես և ոչ մի դեպքում չհանձնվես:
Մարդկանց մեծագույն ձեռքբերումները չեն գալիս հենց այնպես և մեկ օրում: Դրանք գալիս են երկար ու համառ աշխատանքից: Ամեն ոք ունի հնարավորություն և ընդունակություն ինչ-որ մի բանում հանճար դառնալու: Եթե ուզում ես դառնալ հանճար ուրեմն սկսիր ցանկացած պահի: Իսկ հետո ընդամենը պետք է օգտվել հնարավորությունից և չհանձնվել:
Ամեն մարդ ունի իր կյանքի նպատակները, բայց դրանք իրագործելու համար պետք է ունենա ինքնավստահություն և ձգտում:
Հարազատ, բայց օտար միջավայր
Գարնան հմայքը
Դեպի երկինք պիտի գնամ հին ու աստղային երազների ճանապարհով
Հարմարվելու պայքար
Որտեղ ես ծնվել եմ, այնտեղ մարդիկ ․․․․
Որտեղ ես ծնվել եմ այնտեղ մարդիկ զվարթ են… Read more
«Գովեստներն օգտակա՞ր են , թե՞ ոչ»
Գովեստը դա մարդուն խրախուսելու ձև է որը օգտագործվում է առօրյայում և ամեն տեղ: Օրինակ՝ կարող են գովել աշխատանքը լավ կատարած աշակերտի և հետո դա ցույց տալ գնահատականիշով և այլն:
Բայց որոշ ժամանակ մտածելուց հետո առաջանում է մի հարց «Գովեստներն օգտակա՞ր են , թե՞ ոչ»
Շատ մարդիկ սկզբում կմտածեն, որ այո դա այդպես է: Քանի որ, գովեստը լսելուց հետո մարդ իրեն լավ է զգում կատարած աշխատանքի համար և շարունակում է այդպես առաջ շարժվել և կատարել և ավելի լավ գործեր:
Բայց որոշ մարդկանց մոտ գովեստը լավ չի անրադառնում: Մարդիկ կան, որ գովեստը լսելուց հետո մտածում են թե հասել են գագաթնակետին: Նրանք դադարում են գործերը լավ կատարելուց և դրա հետ մեկտեղ նաև հնարավոր է գոռոզանան:
Այսպիսով գովեստը լսելուց հետո պետք է այնպես անել, որ այն քո վրա լավ ազդի և դու շարունակես լավ աաշխատանք կատարել և ոչ թե ամբողջությամբ հակառակը:
Գարունը բնության վերածննդի ժամանակաշրջանն է, աշխարհը վերականգնվում է նոր ուժերով։ Ձյունը հալվում է, խոտը սկսում է կանաչել։ Առաջին բողբոջներն բացվում են, ծառերը նորից կանաչում։ Արևի շողերը դառնում են ավելի տաք, և օդը լցվում է թարմությամբ ու խոտի բույրով։
