Գարնանային նախագիծ

Գարնանային նախագիծ

    ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ. 4-5-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ

Սիրելի սովորողներ,  կանգնեք  կշեռքին  ու    համակարգչի word ֆայլում գրանցեք  ձեր զանգվածը: Այնուհետև կշռվեք    նաև  ձեր ուսապարկով:  Որից հետո  գրանցեք  արդյունքը:  Կշռումների արդյունքներով որոշեք  և գրանցեք  ուսապարկի զանգվածը: Յուրաքանչյուրդ  գրանցեք  նաև, թե ինչքան ժամանակում կատարեցիք  առաջադրանքը։

Անհրաժեշտ պիտույքներ՝ կշեռք, ուսապարկ, վայրկյանաչափ։

Արդյունքները Ֆոտոշարքի հետ միասին տեղադրեք բլոգում։  Ֆոտոշարքում պետք է երևան, թե ինչպես եք կատարել կշռումը։

Read more

Մաթեմատիկա 23.03.2021

Մաթեմատիկա 23.03.2021

732) Շինարարները առաջին օրը օգտագործեցին 3 անգամ ավելի ցեմենտ, քան երկրորդ օրը: Որքա՞ն ցեմենտ օգտագործեցին նրանք երկրորդ օրը, եթե  երկու օրում օգտագործեցին 3տ 600կգ ցեմենտ:

Լուծում՝

3600:2=1800

1800:3=600

Պատ.՝ երկրորդ օրը օգտագործեցին 600կգ ցեմենտ:

733) Երկու հարևան ցանքատարածքներից մեկի մակերեսը 4 անգամ փոքր է մյուսի մակերեսից: Որքա՞ն է այդ ցանքատարածքներից յուրաքանչյուրի մակերեսը, եթե նրանց ընդհանուր մակերեսը 8500մ2 է:

Լուծում՝

8500:4=2125

8500-2125=6375

Պատ.՝ առաջինի մակերեսը 2125մ2, իսկ երկրորդինը՝ 6375մ2:

734) Երկու անոթներում կա ընդհամենը 2լ 600մլ կաթ: Եթե առաջին անոթից 200մլ լցնենք երկրորդի մեջ, ապա կաթի քանակները անոթներում կհավասարվեն: Որքա՞ն կաթ կա յուրաքանչյուր անոթում:

Լուծում՝

2600:2=1300

1300+200=1500

2600-1500=1100

Պատ.՝ մեկում կա 1լ 100մլ կաթ, իսկ մյուսում՝ 1լ 500մլ:

786) Կատարի՛ր գործողությունները:

բ)5կմ 250մ+4կմ 600մ+6կմ 400մ=16կմ 250մ

8լ 250մլ+6լ 400մլ+3լ 750մլ+600մլ=19լ

789) Արտահայտի՛ր նշված միավորներով:

բ) 3600վ=60ր

8000ր=133ժ 2ր

74ժ=3օր 2ժ

216տարի= 2դար 16տարի

Մաթեմատիկա 15.03.2021

Մաթեմատիկա 15.03.2021

700) Տրված թիվը ներկայացրո՛ւ կարգային գումարելիների տեսքով և պատասխանի՛ր հարցերին:

  • Քանի՞ միավոր կա յուրաքանչյուր թվի միավորների կարգում:
  • Այդ, թվերից ո՞րն է առանց մնացորդի բաժանվում 2-ի:
  • Այդ թվերից որո՞նք են կենտ, և որո՞նք՝ զույգ:

Read more