Եղեգնուհի

Եղեգնուհի

1-ին մաս

Մի թագավոր է էլել։ Այս թագավորը մի որդի է ունեցել մինուճար։ Տղան որ հասել է, հայրն ասել է.

― Որդի՛, ժամանակ է քեզ ամուսնանալու․ ո՞ւմ ես աչքադրել, ասա՛, գնանք նրան ուզենք, կամ թե չէ մեզ կամք տուր, մենք ինքներս կընտրենք քեզ հարմար մի աղջիկ։
Որդին ասաց.

― Հա՛յր, ես միտք չունիմ աղջիկ ուզելու, իսկ եթե ուզելու լինիմ՝ պետք է այնպեսն ուզեմ, որ հոր ու մոր ծնունդ չլինի։

Զարմանում է հայրը և ասում է.

― Այդպես բան անկարելի է։ Read more

Ջելսոմինոյի արկածները

Ջելսոմինոյի արկածները

Մի ան□ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: – Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»: Read more

Տարօրինակ հարցեր

Տարօրինակ հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն: Read more

Ոսկու կարասը

Ոսկու կարասը

Մաս 2

Վեր է կենում, մին էլ գնում։Կարասը բաց է անում՝ դարձյալ մեջը լիքը օձ։Էս ի՞նչ հրաշք է, ի՞նչ միտք ունի, չեն հասկանում։Թագավորը հրամայում է, հավաքում է իր երկրի իմաստուններին։

— Բացատրեցե՛ք,— ասում է,— ո՛վ իմաստուններ, ի՞նչ հրաշք է սա։ Էս հողագործներն իրենց հողում կարասով ոսկի են գտել։ Ես եմ գնում՝ կարասը լիքն օձ է դառնում, սրանք են գնում՝ ոսկի։ Էս ի՞նչ կնշանակի։

— Դրա բացատրությունն էս է, թագավո՛ր, եթե չես բարկանալ,— ասում են իմաստունները։— Կարասով ոսկին աղքատ հողագործներին պարգև է ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար։ Երբոր նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի են գտնում, իսկ երբոր դու ես գնում, գնում ես ուրիշի բախտը հափշտակես, նրա համար էլ ոսկու տեղ օձ ես գտնում։ Read more

Ոսկու կարասը

Ոսկու կարասը

Մաս 1

Ես մեր ծերերիցն եմ լսել, մեր ծերերը՝ իրենց պապերից, նրանց պապերն էլ՝ իրենց մեծերից, թե մի ժամանակ մի աղքատ հողագործ է լինում, ունենում է մի օրավար հող ու մի լուծ եզը։Ձմեռը էս աղքատ հողագործի եզները սատկում են։ Գարունքը, վարուցանքի ժամանակը որ գալիս է, եզը չի ունենում, թե վարի, հողը վարձով տալիս է իր հարևանին։Էս հարևանը վարելու ժամանակ խոփը մի տեղ դեմ է ընկնում, դուրս է գալի մի կարաս, մեջը՝ լիքը ոսկի։ Եզները լծած թողնում է, վազում է գյուղը հողատիրոջ մոտ։

Read more

Ածականի համեմատության աստիճանները

Ածականի համեմատության աստիճանները

Կան ածականներ, որոնց ցույց տված հատկանիշը համեմատելի է: Համեմատության աստիճանները երեքն են՝ դրական, բաղդատական, գերադրական:

Դրական սատիճանում բառն իր ուղիղ ձևն ունի, օր. Լավ, բարի, գեղեցիկ…

Համեմատական աստիճանում այն համեմատվում է մեկ այլ հատկանիշի հետ, որի համար օգտագործում ենք ավելի, պակաս բառերը, օր.` ավելի լավ, ավելի բարի, պակաս գեղեցիկ…

Գերադրական աստիճանում ածականը ցույց է տալիս մի այնպիսի հատկանիշ, որը բոլորից լավն է: Կազմվում է ամենա բառի կամ գույն ածանցի միջոցով- օր.` ամենալավ կամ լավագույն, ամենագեղեցիկ կամ գեղեցկագույն, ամենաբարի… Read more

Բառուբան

Բառուբան

Բառուբան-բառապաշարի զարգացում խաղով

Առաջադրանքներ՝

  • Գտած բառերից առանձնացնել 20 բառ։ Գրել  դրանց հոմանիշները և հականիշները։
  • Կարպետ-գորգ-խսիր, կարիք-պետք-անպետք, սար-լեռ-ձոր, նոր-թազա-հին, գեր-չաղ-նիհար, անվախ-քաջ-վախկոտ, լի-շատ-քիչ, ամուր-պինդ-խախուտ, արու-որձ-էգ, սուր-կտրուկ-բութ, սիրուն-գեղեցիկ-տգեղ, հսկա-մեծ-փոքր, ոսոխ-թշնամի-բարեկամ, ամուր-պինդ-փափուկ, ներկա-առկա-բացակա, հետև-ետև-առաջ, շատ-առատ-քիչ, շուտ-արագ-դանդաղ, մութ-խավար-լույս։
  • Նոր բառեր կազմել այդ բառերով՝ հնարավորության դեպքում։
  • Կարպետ -կարպետագործ, կարիք-կարիքավոր, սար-սարալանջ, նոր-նորակառույց, գեր-գերակշիռ, լի-լիալուսին, ամուր-ամրագոտի, սուր-սրամիտ, հսկա-հսկայական, ամուր-ամրություն, ներկա-ներկայացում, հետև-հետևողական, շատ-շատախոս, շուտ-շուտասեկուկ, մութ-մթություն։
  • Գրել բառերի տեսակները՝ ըստ կազմության (պարզ, բարդ, ածանցավոր)։
  • Կարպետ-բարդ, կարիք-ածանցավոր, սար-պարզ, նոր-պարզ, գեր-ծարզ, անվախ-ածանցավոր, լի-պարզ, սուր-պարզ, հսկա-պարզ, ամուր- պարզ, ներկա-պարզ, հետև-պարզ, շատ-պարզ, շուտ-պարզ, մութ-պարզ
Բարոն Մյունխհաուզենի արկածները

Բարոն Մյունխհաուզենի արկածները

  • Բնութագրի՛ր հերոսին մի քանի նախադասությամբ։
  • Նա շատ էր սիրում ճամփորդել, նա շատ ուժեղ էր, խիզախ, հետաքրքրասեր, քաջ և շատ հնարամիտ:
  • Ո՞ր պատմությունը քեզ ամենից շատ համոզեց, որը՝ ոչ։ Ինչո՞ւ։
  • Ինձ շատ դուր եկավ «Երկրորդ ճանապարհորդությունս դեպի լուսին» պատմությունը, որովհետև այնտեղ շատ հետաքրքիր տեսարաններ  կաին: Այնտեղ կաին մեծ հսկաներ,  հետաքրքիր պատերազմ էր սկսվել, որտեղ կռվում էին լուսնի թագավորը և արեգակի կայսրը:
  • Ինձ բոլոր պատմությունները շատ դուր եկան: Չկար պատմություն, որը չհամոզեր:
  • Քեզ դուր եկած հատվածը դուրս գրիր և պատճառաբանիր, թե ինչո՞ւ է այն քեզ դուր գալիս։
  • Լուսնի բնակիչներն ուտելու վրա բոլորովին ժամանակ չեն կորցնում. նրանց փորի ձախ կողմում հատուկ դուռ կա. այդ դուռը բաց են անում և կերակուրը դնում։ Հետո դուռը փակում են մինչև մյուս ճաշի ժամանակը, որ լինում է ամիսը մի անգամ։ Նրանք տարեկան ընդամենը տասներկու անգամ են ճաշում։ Դա շատ հարմար է, բայց դժվար թե երկրային շատակերները և քաղցրասերները համաձայնեն այդքան ուշ-ուշ ճաշել։ Ինձ այս հատվածը դուր եկավ որովհետև շատ տարօրինակ է, որ ամեն մի հսկայի փորի ձախ կողմում մի փոքրիկ դուռ կար որի մեջ անհրաժեշտ չափի ուտելիք կար:
  • Տեսանյութ կամ ռադիոնյութ պատրաստիր՝ համառոտ պատմելով հեքիաթի մասին։

Read more

Ածական

Ածական

Ածական

Այն բառերը, որոնք ցույց են տալիս գոյականի հատկանիշը, կոչվում են ածականներ, օր.` մեծ աչքեր, բարի ժպիտ, փոքրիկ տուն…:

Ածականները պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՛… հարցերին: ինչպիսի երեխա- չարաճճի երեխա, ինչպիսի շենք-բարձրահարկ շենք…. Read more