Հովհաննես Թումանյանի մասին պատմող ֆիլմի պատում

Հովհաննես Թումանյանի մասին պատմող ֆիլմի պատում

1869 թվականին փետրավրի 19-ին Դսեղ գյուղում ծնվում է անդրանիկ զավակը՝ Հովհաննեսը: Նրանից հետո ծնվեցին ևս 7 բալիկներ՝ 4 տղա և 3 աղջիկ, որից Հովհաննեսի մայրիկը՝ տկին Սոնան և հայրիկը՝ քահանատեր Թաթևոսը շատ երջանիկ էին: Հովհաննեսը մի քիչ չարաճճի էր և լացկան, նա շատ շուտ էր սկսել քայլել: Երբ Հովհաննեսը մի քիչ մեծացավ, մի գեղեցիկ վայր ընտրեց, դա մի բլրակ էր, բայց փոքրիկ տղայի համար դա մի հսկա սար էր թվում: Read more ›

Քեֆ անողին քեֆ չի պակասիլ

Քեֆ անողին քեֆ չի պակասիլ

Ա

Ժամանակով Բաղդադ քաղաքում նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը սովորություն ուներ՝ շորերը փոխած ման էր գալիս իմանալու, թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում։ Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած, անցնելիս է լինում մի խուլ փողոցով։ Մի աղքատ տնակից երգի ու նվագածության ձայներ է լսում։ Կանգ է առնում, միտք է անում, միտք, հետաքրքրվում է ու ներս է մտնում։ Ներս է մտնում, տեսնում՝ դատարկ ու մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի վրա նստոտած տանտերն ու երաժիշտները։ Աղքատ ընթրիքի շուրջը բոլորած նվագում են, երգում ու զվարճանում։ Read more ›

Անձնանիշ և իրանիշ գոյականներ

Անձնանիշ և իրանիշ գոյականներ

Այն գոյականները, որոնք ցույց են տալիս անձ և պատասխանում են ո՞վ, ովքե՞ր հարցերին, կոչվում են անձնանիշ գոյականներ, օրինակ՝ բժիշկ, պարուհիներ, տղաներ…

Ի՞նչ, ինչե՞ր հարցին պատասխանող գոյականները համարվում են իրանիշ գոյականներ: Իրանիշ գոյականների մեջ են մտնում նաև մի շարք շնչավոր գոյականներ, ինչպիսիք են բոլոր կենդանիները:

Read more ›

Գոյական

Գոյական

  1. Առանձնացրեք գոյականները

Երգելով, երգ, աշխատանք, հիշողություն, մազերից, հոգիներին, գեղեցիկ, դանդաղ, գեղեցկություն, մեղմորեն, խոսելով, գրիչով, խոսքով, վազելով,
վազքով, սեղանում, անտառում, խոսում, գոռում, մեծանում, խոսքում, վերադառնալով, տնտեսուհի, հաճելի: Read more ›