Հանձնարարություն

Հանձնարարություն

ՊՐՈՖԵՍՈՐ ԶԱՐՀՈՒՐԵԼԻՆ
Պրոֆեսոր Զարհուրելին իր օգնականի՝ Սատանուսի հետ միասին վաղուց ի վեր թաքուն
աշխատում էր մի շատ վտանգավոր հայտնագործության վրա։ Ինչպես դժվար չէ գլխի ընկնել
ազգանունից, նա շատ սարսափելի գիտնական էր, ոչ միայն բացառիկ տաղանդավոր էր, այլ նաև
անասելի չար։ Read more

Մայրենիի ապրիլյան ֆլեշմոբ

Մայրենիի ապրիլյան ֆլեշմոբ

1. Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից օգտվելով՝ ներկայացրո՛ւ ապրիլ ամսվա անվանման ստուգաբանությունը։

Ապրիլը տարվա չորրորդ ամիսն է։ Ունի երեսուն օր: Ապրիլ ամսվա լատիներեն Aprilis անունը նշանակում է «բացվել»։ Նաև ապրիլը համարվում է Ափրոդիտեի ամիս։
Ապրիլը համապատասխանում է հին հայկական տոմարի ահեկան ամսին։ Read more

ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ «ՄԵՂՈՒՆ ՈՒ ՀԱՎԸ»

ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ «ՄԵՂՈՒՆ ՈՒ ՀԱՎԸ»

Մեղուն ու հավը
Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.
– Ինչ անշնորհք ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի
պետք չես գալիս:
– Իսկ դու, հավիկ – մարիկ, ի՞նչ ես շինում,- հարցրեց մեղուն: Read more

Սուրբ Զատիկի խորհուրդները

Սուրբ Զատիկի խորհուրդները

Սուրբ Զատիկի խորհուրդը - Shabat.am

Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն՝  քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։

Քրիստոնյաներն իրար ողջունում են, ասելով.

-Քրիստոս յարեաւ ի մեռելոց…
-Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի: Read more

մանուկ խանը

մանուկ խանը

Ավանդություն Ինչպես մեծերի մեջ կան տխմար և իմաստուն մարդիկ, մանուկների մեջ էլ կան տխմարներ ու իմաստուններ։ Իմաստությունը հասակից կախումն չունի, այդ մի շնորհք է, որ Աստված նրան է տալիս, ում ընտրում է ինքը։ Այսպիսի ընտրվածներ շատ քիչ են լինում թվով։ Ամեն մարդ կարող է իմաստությունը սիրել, իմաստասեր լինել, բայց ո՛չ իմաստուն։ Read more
Համերգ

Համերգ

Վտակը ժայռից ներքև է թռչում,
Թափ առած ընկնում քարերի գլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճչում,
Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջրի աղմուկին։

Այնինչ բնության զվարթ համերգի

Ունկնդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մտքի
Ետևից ընկած լսում է նրան։

Թումանյանի եվ աղայանի ընկերության մասին

Թումանյանի եվ աղայանի ընկերության մասին

Մի պատմություն Թումանյանի և իր ընկերոջ մասին:
1900-ական թթ. սկզբներին սրվել էին հայ-թաթարական հարաբերությունները: Թումանյանը, իր հետ վերցնելով ամենամտերիմ ընկերոջը՝ Ղազարոս Աղայանին, գնում է Ելիզավետպոլի նահանգի Ղազախ գավառ՝ բանակցությունների: Կողմերից ոչ մեկը չի ուզում զիջել: Թուրքերից մեկն առաջարկում է. «Թող ձեզնից մեկը կոխ բռնի մեր փահլևանի հետ: Թե դուք հաղթեք` ձեր ուզածով լինի, թե մենք՝ մեր ուզածով»: Խեղճ Թումանյանը, որ մի նրբիրան մարդ էր, անհանգստանում է: Բայց անմջապես տեղից կանգնում է հաղթահասակ Աղայանը և թավ մորուքն սպառնագին առաջ ցցելով ասում. «Բերեք ձեր փահլևանին»:
Մեյդան են բերում մի ջլապինդ հսկայի: Սկսվում է մենամարտը: Հուզմունքից քրտնաթոր Թումանյանը մի գլուխ բացականչում էշ. «Ղազար ջան կեռ տուր, Ղազար ջան կեռ տուր…», Աղայանի համբերությունը հատնում է. «Դե հերիք է, էլի, Հովհաննես, դու ինձանից վեր գցած թուրք ուզի»: Ասում է Ղազարն ու գետնով տալիս թուրքին:

Read more