Գործնական քերականություն

Գործնական քերականություն

  1. Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված հոմանիշները: Բացատրի՛ր ստացված նախադասությունների իմաստային տարբերությունները կամ նրբերանգները:

 

Գնում էր կախարդական մատանին (փախցնելու, գողանալու):

Գնում էր կախարդական մատանին փախցնելու:

Գնում էր կախարդական մատանին գողանալու:

Այս ձողը (ծռի՛ր, թեքի՛ր, խոնարհի՛ր):

Այս ձողը ծռիր

Այս ձողը թեքիր

Այս ձողը խոնարհիր

(ուզում, ցանկանում, տենչում, մաղթում) ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:

Ուզում ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:

Ցանկանում ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:

Տենչում ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:

Մաղթում ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:

Ինչ ուզում ես՝ (գրիր, շարադրիր, փորագրիր, գրի առ), ես կկարդամ:

Ինչ ուզում ես՝ գրիր ես կկարդամ:

Ինչ ուզում ես՝ շարադրիր ես կկարդամ:

Ինչ ուզում ես՝ փորագրիր ես կկարդամ:

Ինչ ուզում ես՝ գրի առ ես կկարդամ:

Նախադասություններում իմաստային տարբերությունը այն է, որ նախադասությունները գեղարվեստական են, գրագետ կամ խոսակցական:

  1. Տրվածբառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

Իջնել, սահմանել, հափշտակել, շռայլել, թեքվել, կարգել, հոշոտել, վատնել, խլել, կքվել, քամուն տալ, բզկտել, կորզել, ծվատել, խոնարհվել, ծախսել, պոկել, հաստատել, ճկվել, պատառոտել, հակվել, շորթել, մսխել, գզգզել, որոշել, կռանալ, գողանալ, ծռվել:

Քամուն տալ, ծախսել, վատնել, մսխել, շռայլել

Իջնել, կռանալ, ծռվել, ճկվել, թեքվել, կքվել,խոնարհվել,

Կարգել, հաստատել, որոշել, սահմանել,

Խլել, կորզել, գողանալ, շորթել,

Հոշոտել, գզգզել,  հափշտակել, բզկտել, ծվատել, պոկել

3.Նախադասություններում սխալ գործածված բառեր և արտահայտություններ կան, գտի՛ր և ուղղի՛ր:

Հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:
Սպիտակ զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մի աղջիկ գալիս է աղբյուրը, ջրի:
Մոտենում է աղջկան և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին, քնել է:
Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկան:
Առավոտներն էլ չէին երգում:
Գառնուկները հոտոտում էին հողը:

Ծանոթացում ֆիզիկական մեծություններ չափող մի քանի գործիքների հետ

Ծանոթացում ֆիզիկական մեծություններ չափող մի քանի գործիքների հետ

Ծանոթացում ֆիզիկական մեծություններ չափող մի քանի գործիքների հետ: Ամպերաչափ, ոլտաչափ, ջերմաչափ, քանոն, գլանաչափ, ուժաչափ։ Read more

Ես ծնվել եմ, ուրեմն պետք է երջանիկ լինեմ 

Ես ծնվել եմ, ուրեմն պետք է երջանիկ լինեմ 

Երբ տխուր ես լինում,շուրջն ամեն ինչ կարծես կորցնում է իր իմաստը ու թվում է,թե ժամանակը կանգ առավ:Բայց իրականում ժամանակը երբեք կանգ չի առնում,այլ հսկայական արագությամբ շարժվում է առաջ: Երբ այդ ամենը հասկանում ես, գիտակցում ես, որ պետք չի տխրել: Կյանքը շատ կարճ է տխուր լինելու համար, դրա համար պետք է միշտ լինել ուրախ ու վայելել կյանքի ամեն մի վայրկյանը:

Read more

Աշուն օր 

Աշուն օր 

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Read more

Մանրամասներ Սարոյանի կյանքից

Մանրամասներ Սարոյանի կյանքից

Վիլյամ Սարոյանի մասին, թվում է, հայտնի է ամեն ինչ: Բոլորը գիտեն նրա մասին նույն տեղեկությունները. Վիլյամ Սարոյան` ծնունդով` հայ, աշխարհահռչակ գրող, մարդասեր: Սակայն նրա անձնական կյանքի շատ մանրամասներ հայտնի են միայն նեղ շրջանակներին, մասնագետներին եւ նրանց, ում համար Վիլյամ Սարոյանն առաջինն է: Ստորեւ կփորձենք ներկայացնել ոչ այնքան հայտնի փաստեր նրա կյանքից: Read more