Համակարգերի լուծման գրաֆիկական եղանակը
Խմբեր, շերտեր, համայնքներ
Գործնական քերականություն
Սեղան
Ֆրանսիա
- Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը:
Այն ունի հարմար հարևանային դիրք, ծովային սահմանները, որոնք կարևոր են ծովային առևտրի համար նաև ունի տարանցիկ դիրք
- Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները
Մակերևույթի համեմատած հարթ բնույթը, բարենպաստ կլիման և տարբեր բնական ռեսուրսները
- Ի՞նչ դեր ունի Ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում:
Արտաքին տնտեսական կապերի մասշտաբով Ֆրանսիան Եվրոպայում զիջում է միայն Գերմանիային: Տնտեսական ակտիվ կապեր է հաստատել
աշխարհի շատ տարածաշրջանների և երկրների հետ: Երկրի առևտրական գլխավոր գործընկերներն են Եվրամիության անդամ խոշոր երկրները, ԱՄՆ-ը, Ճապոնիան:
Ֆրանսիան ֆինանսական ներդրումներ է կատարում բազմաթիվ
երկրներում, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում: Ակտիվորեն զարգանում են հայ-ֆրանսիական տնտեսական կապերը:
- Ուրվագծային քարտեզի վրա նշել, Ֆրանսիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

Հավասարաչափ արագացող շարժման արագություն
Լրացուցիչ աշխատանք
Շտապե՛ք երեխաներ, թռչել ենք սովորելու
Շտապե՛ք երեխաներ, թռչել ենք սովորելու:
Ի՞նչ է մեզ հարկավոր, որպեսզի թևեր աճեն:
Հարկավոր է ձգտում:
Դուք տեսե՞լ եք՝ ինչպես են մրջյունները մրջնանոցում աշխատում: Նրանք տքնաջան կերպով կառուցում են իրենց պետությունը:
Դուք տեսե՞լ եք՝ ինչպես են մեղուները փեթակ ստեղծում, ինչպես են բզզալով հավաքում մեղրը: Մեղուները ձգտում ունեն:
Տեսե՞լ եք՝ ինչպես են կռունկները սեպաձև թռչում: Կռունկները ձգտում ունեն:
Իսկ ինչպես է առվակը սարն ի վար իջնում: Առվակը նույնպես ձգտում է:
Ոչ մի բան, նույնիսկ՝ քարը, գոյություն չունի առանց ձգտումի:
Ձգտում է Բնությունը, ձգտում է Տիեզերքը:
Մարդկության զարգացումը ձգտման արդյունք է:
Կանգառը մահ է, ռիթմից ընկնելը՝ սկսվող վայրէջք, իսկ ձգտման լարումը՝ նորի սկիզբ:
Մեզանից յուրաքանչյուրը գիտի՝ ինչ ասել է ձգտման ուժ, իսկ մեր ներսում կա նաև այն իրագործելու ուղեցույցը:
Ձգտումն է ստեղծում գեղեցկություն և ներդաշնակություն ինչպես Երկրում, այնպես էլ՝ Երկնքում:
Շտապե՛ք երեխաներ, թռչել ենք սովորելու:
Ձեր մաքուր ձգտումները ապագայի մասին հուշումներ են մեզ համար. հասկանում ենք, թե ինչ պետք է մենք անենք:
Տեսեք՝ ինչ գեղեցիկ են ասել իմաստունները:
Ձգտումը Բարձրագույն Մտքի զարդն է:
Ձգտումը բոլոր քարանձավների բանալին է:
Ձգտումը արծվի թև է:
Մեկնաբանություն
Այս ստեղծագործությունում ներկայացված է, թե ձգտումը ինչպիսի արդյունքների կարող է բերել։ Ստեղծագործությունում մարդկանցից բացի նաև ցույց է տալիս, որ կենդանիներն էլ ունեն ձգտում։ Իսկ եթե մարդը չձգտի, շատ դադարներ տա, չաշխատի, չի կարող իր ուզածին, նպատակներին հասնել։ Այսպիսով գաղափարն այն է, որ պետք է միշտ ձգտել։
