Շունը և պատը

Շունը և պատը

Ագարակում ապրում էին մայր շունը և իր քոթոթները։ Մայր շունը զգուշացրեց շնիկներին, որ երբեք չխաղան պատի մոտ։ Այնուամենայնիվ հետաքրքրասեր շնիկը գերադասեց նայել պատին։ Նա տեսավ ինք իր արտացոլանքը պատի վրա և ենթադրեց, որ դա այլ շուն է։ Նա սկսեց հաչել իր արտացոլանքի վրա և նա հասկացավ , որ այդ շունն էլ ընդօրինակեց իրեն։ Նա թռավ պատի վրա` կռվելու ուրիշ շնիկի հետ, նա գիտակցեց, որ չկա մեկ այլ քոթոթ։ Նա շարունակեց հաչել մինչև ագարակատերը չեկավ և պահպանեց նրան։ Շնիկը այլևս երբեք չմոտեցավ պատին։

Ուշադրություն դարձրեք ավելի իմաստունների նախազգուշացումներին:

Թարգմանությունը կատարվել է https://ourlittlejoys.com/blog/moral-stories-for-kids/?srsltid=AfmBOor7Tx18UX6mPonu2bmTomWo_comaRieEpMQnvmAgnKYsKps7JGQ էջից։(17-րդ տեքստ)

Թթվածնի ստացում

Թթվածնի ստացում

Գոյություն ունեն թթվածին ստանալու տարբեր եղանականեր: Բայց մենք կներկայացնենք օրինակներից մեկը: Արեցինք կալիումի պերմանգանատի ջերմային քայքայումը: Մետաղյա շտատիվի վրա թեքությամբ դրեցինք ապակե անոթը լցրեցինք կալիումի պերմանգանատը և ամրացրեցինք գազատար անոթը: Թթվածնի ներկայությամբ փայտե ձողը սկսում է վառվել և դա ապացուցում է որ թթվածին մենք ստացանք:

Ճանապարհ

Ճանապարհ

https://on.soundcloud.com/T1C7f

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով:

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի‌
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի:

Ամբողջովին համաձայն եմ Կոմիտասի բանաստեղծության գաղափարի հետ: Բանաստեղծությունը լավն է: Բանաստեղծությամբ Կոմիտասը ուզում է ասել, որ կամաց կամաց կերտվում է ճանապարհը՝ ոչ թե ուղիղ իմաստ արտահայտող այլ կյանքի ճանապարհը: Մարդու ոտքի տակ երբեմն դողում է ճանապարհը, այսինքն մարդու ճանաարհը երբեմն անհաստատուն է: Մարդու կյանքի ծաղկման գագաթնակետին կյանքի ծառն է շողում:

Կյանքը ունի լայն սիրտ ասելով նկատի ունենք, որ անվերջ կյանքը մեզ լավ հնարավորություններ է տալիս: Մարդու, բույսի, գազանի և թևավոր թռչյունի համար: