Գիշերն եկավ զով հովն ընկավ

Գիշերն եկավ զով հովն ընկավ

Գիշերն եկավ, զով – հովն ընկավ,
Աստղունքն լուսնին ձայն տվին.
Լուսնյակն ելավ, մով – ծովն ընկավ,
Հավքերն ինձի ձայն տվին:
Ես վեր ելա ոգի առած`
Զարկի սրտիս լարերին.
Սիրտս խնդաց, կուրծքս թնդաց –
Եվ լարերը խզվեցին …
–Միայն սիրո լարը մնաց
Սրտիս անհուն խորքերում.
Ու վառ սիրո երգը շողաց
Կյանքիս ամեն ծալքերում …

Առաջադրանքներ․

Բառարանում գտեք կարմիրով նշված բառերի իմաստները և սովորեք։

մով-կապույտ, հավքեր-թռչուններ, թնդաց-դղրդաց, խզվեցին-խզզացին, ծալքերում-փոթերում:

Կանաչով նշված հատվածները բացատրեք ձեր բառերով։

Գիշերն եկավ զով դարձավ և աստղերը ասացին:

Միայն սիրո մասին եմ հիշում ես:

Leave a comment