Իմ ընթերցած գրքերից

Իմ ընթերցած գրքերից

Ես այս ամառ կարդացել եմ մի շարք գրքեր՝ Էռնեստ Հեմինգուեյ «Ծերունին և ծովը», Էլին Պելին «Յան Բիբյան», Նարինե Աբգարյան «Մանյունյա» 3-րդ հատոր, Կարինա Նաջարյան «Արկածասեր քառյակը» 3-րդ հատոր, Մադլեն Լենգլ «Ժամանակի մի փոքրիկ ծալ», Էլվին Բրուքս Ռայթս «Շարլոթի սարդոստայնը» և Գրիգ «Առևանգում, որ ցնցեց կատուների քաղաքը», բայց կպատմեմ ինձ ամենաշատ դուր եկած գրքի մասին: Այն գրել է Ջերոնիմո Ստիլոնը: Այս գիրքը ունի 2 հատոր՝ առաջինը՝ «Իմ անունն է Ստիլոն, Ջերոնիմո Ստիլոն», իսկ երկրորդը՝ «Նոստրադամուսի խորհրդավոր ձեռագիրը»:

Առաջին գրքի մասին

Հեռվում մի անհայտ տեղում կա մի արտասովոր կղզի. դա Մկների կղզին է: Այստեղ է ապրում մի մուկ, որի անունը Ջերոնիմո Ստիլոն է, ով հրատարակիչ է և ղեկավարում է Կրծողի արձագանքը՝ մկների կղզու ամենահայտնի օրաթերթը: Նա ապրում է իր ընտանիքի և ընկերների հետ, որոնք հաճախ ներքաշում են նրան աներևակայելի, բայց զվարճալի արկածների մեջ:

Երկրորդ գրքի մասին

Իր երկրորդ գրքում Ջերոնիմո Ստիլոնը որոշել է հրատարակել խորհրդավոր կրծող Նոստրադամուսի ձեռագիրը: Երբ Սալլի Ռասմուսենը (նրա մրցակիցը) գողանում է ձեռագիրը, սկսում են Ստիլոնի նոր արկածները:

Ինձ շատ են դուր եկել այս գրքերը, դրանք արկածային, հետաքրքիր և ամենակարևորը զվարճալի գրքեր են: Բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ այս գրքերը: Հուսով եմ ձեզ դուր կգան:

Leave a comment