Մայրենիի օգոստոսյան ֆլեշմոբ

Մայրենիի օգոստոսյան ֆլեշմոբ

1.   «Նավասարդ » բառից «քամի՛ր » նոր բառեր։

Նավ, սարդ, վարս, սար, վարդ, դասարան

2.   Կրոնական այդ տոնին օրհնվում է տարվա բերքն ու բարիքը, որից հետո միայն կարելի է ուտել խաղող։ Ո՞ր տոնի մասին է խոսքը, ի՞նչ այլ անվանում ունի, ինչպե՞ս է տոնվում։

Նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը (օգոստոսի 12-ից 18-ը)։ Տոնն ունի շաբաթապահք, նավակատիք և մեռելոց։

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի օրը բոլոր եկեղեցիներում Պատարագ է մատուցվում։

3.   «Յոյժ գեղեցիկ էր և երգէր ձեռամբ » նախադասությունը, եթե բառացի թարգմանենք , կստացվի «շատ գեղեցիկ էր և երգում էր ձեռքով»։ Սակայն, ի՞նչ է նշանակում  «երգել ձեռքով»։ Գրաբարյան բառարանում նայի՛ր «երգեր » և «ձեռամբ» բառերի բոլոր բացատրությունները և մեկնաբանի՛ր նախադասությունը՝ ճիշտ փոխադրելով։

4. Չափազանց, ժամկետանց, գերազանց, զառանցել, հանցանք, կողքանց, երդմնազանց․ ո՞րն արմատն է կրկնվում այս բառերում  և ի՞նչ է նշանակում։

Այն նշանակում է անց կենալ

5. Ո՞ր բառն է «օտար», ինչո՞ւ։

Վազք, օրենք, քաղաք, շնորհք։

Քաղաք բառը, որովհետև և առաջից և ետևից կարդացվում է նույն բառը

6. Գրի՛ր տրված դարձվածքների բացատրությունը։ Նշվածներից ո՞րը դարձվածք չէ, այնպես փոխի՛ր, որպեսզի դա էլ դարձվածք դառնա։

Աչք ածել, աչք շոյող, աչքը ծակ, աչք փակել, աչքի տակ։

Աչք ածել-դիտել, աչքը ծակ-ագահ, աչք փակել-ներողամիտ լինել կամ քնել, աչք շոյել-նայողին հաճույք պատճառել

Աչքի տակ առնել-նկատի ունենալ

7.  Յուրաքանչյուր ազգ ունի իր մտածողությանը, երկրին բնորոշ առածներ։ Տրված առածների դիմաց նշի՛ր, թե որ ազգի մտածողությանն են բնորոշ՝ թուրքական, ռուսական, հունական, հայկական։

Եթե ցանկանում ես ինչ-որ մեկին խեղդել, նախևառաջ պետք է գրկես նրան։

Ծովը տալիս է, և ծովը հետ է վերցնում։

Որքան հետ քայլեք անտառով, այնքան շատ վառելափայտ կգտնեք։

Արտը խախուտ, մահանան՝ կարկուտ։

Եթե ցանկանում ես ինչ-որ մեկին խեղդել, նախևառաջ պետք է գրկես նրան-թուրքական ասացվածք

Որքան հետ քայլեք անտառով, այնքան շատ վառելափայտ կգտնեք-ռուսական ասացվածք

Արտը խախուտ, մահանան՝ կարկուտ-հայկական ասացվածք

Ծովը տալիս է, և ծովը հետ է վերցնում-հունական ասացվածք

8. «Թան» բառից ստացի՛ր «սուտ» բառը՝ ամեն անգամ մեկ տառ փոխելով։

թան-վան-վատ-շատ-շուտ-սուտ

9.Օգոստոս ամիսը կոչվել է Օկտավիանոս կայսեր պատվին, ով կրում էր Օգոստոս տիտղոսը։ Ի՞նչ է նշանակում «օգոստոս» բառը, ինչպե՞ս են հայերը անվանել ամիսը, և ինչո՞ւ է այն կազմված 31 օրից։

Այն նշանակում է վեհափառ

10. Գրի՛ր շարադրություն «Ամառային հրճվանք» վերնագրով։

Ամառային մի հրաշալի օր էր: Մենք գնացինք այդ օրը Սևան, որպիսզի լողանք: Ճանապարհին ժամանակը անցավ շատ զվարծալի: Երբ մենք հասանք Սևան սկսեցինք հրճվել Սևանա լճի վրայի թռչող ճայերով: Մոտ կեսորին մենք լողացինք լճում, իսկ հետո Գնացինք Սևանավանք: Այնտեղ մի լավ շրջեցինք, հիացանք և ճանապարհվեցինք դեպի տուն:

Leave a comment