Գործնական քերականություն

Գործնական քերականություն

1. Փակագծում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» ֆանտաստիկական վեպում պատմում է մի խումբ տիեզերագնացների (տիեզերք գնալ) հեռավոր միջաստղային ճանապարհորդության (ճանապարհորդել) մասին: Նրանց աստղաթիռի արագությունը (արագ) շատ մոտ է լույսի արագությանը (արագ), և ժամանակը երկրայինի համեմատ(համեմատել) շատ դանդաղ է շարժվում: Տիեզերագնացները գալակտիկայի ամենահեռավոր շրջաններին հասնելու առաջադրանք (առաջադրել) ունեն: Պիտի հասնեն այն աստղին, որի մոլորակներից (մոլորել) մեկի վրա, ըստ որոշ ենթադրությունների(ենթադրել) մեզ նման մարդիկ են բնակվում: Ինչպիսի՜ն կլինի ամբողջ մարդկության ցնծությունը (ցնծալ), երբ նրանք վերադառնան ու այլ աշխարհի մարդկանցից ողջույն բերեն:

 

2. Հարցական դերանունները փոխարինի՛ր փակագծում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:

 

«Քավության նոխազ» արտահայտությունը (ի՞նչը, արտահայտել) հին հրեաների կրոնական մի սովորույթից (ինչի՞ց, սովորել) է առաջացել: Տարին մի անգամ հրեաները երկու այծ էին բռնում, որոնցից  մեկին էին միայն զոհում: Մյուսի վրա մարդիկ հերթականությամբ  (ինչպե՞ս, հերթական) դնում էին ձեռքերն ու դրանով իբր իրենց մեղքերը բարդում նրա վրա: Հետո այդ այծին ազատություն (ի՞նչ, ազատ) էին տալիս: Հիմա քավության («ինչի՞, քավել) նոխազ» անվանում են այն մարդկանց, որոնք իրենց վրա են վերցնում ուրիշի մեղքերը, ստիպված են լինում պատասխան տալ ուրիշ արարքի (ինչի՞, անել) համար:

 

3. Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շարքի բառը չունի:

 

 

 

ա) վանք     բ) հարսնացու    գ) Հովհաննես                դ) կապիկ

 

                                                    Թումանյան          

 

անտառ      տիեզերագնաց     Թբիլիսի                           տեր

 

գայլ            եղբայր                    Լուսաստղ                     սարսափ  

 

երեխա      գիտնական            մոլորակ                         կամուրջ

 

թփուտ       առնետ                   «Ջութակ և սրինգ»        երեխա

Ա երեխա

Բ առնետ

Գ մոլորակ 

Դ սարսափ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Տրված գոյականները երկու խմբի բաժանի´ր:

Մարմին, մշակույթներ, նյութեր, շարժում, ժամանակ, մարմիններ, ճանապարհ, օրացույցներ, դաշտ, շարժումներ, նյութ, դաշտեր, մշակույթ, ճանապարհներ, ժամանակներ, օրացույց:

Մարմին, շարժում, ժամանակ, ճանապարհ, դաշտ, նյութ, մշակույթ, օրացույց 

Մշակույթներ, նյութեր, մարմիններ, օրացույցներ, շարժումներ, դաշտեր, ճանապարհներ, ժամանակներ

2. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և բացատրի´ր օրինաչափությունները:

Ա. Ձև, արտ, հարց, սարք, զենք, դեզ, օր:

Բ. Երկիր, տարի, գնացք, նվեր, վայրկյան, ուղևոր:

Գ. Թոռ, դուռ, մուկ, ձուկ, լեռ, բեռ:

Դ.  Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:

 Ա և Դ խմբերում բառերը հոգնակի ձևով գրվում են եր-ով։

Բ և Գ խմբերում բառերը հոգնակի ձևով գրվում են ներ-ով։

3.Յուրաքանչյուր բառի  իմաստն արտահայտի՛ր բառակապակցությամբ. գտի՛ր  երկու խմբի բառերի նմանությունն ու տարբերությունը:

Ա.Դասագիրք, հեռագիր, արոտավայր, լրագիր, ծառաբուն, մրգաջուր, մրջնաբույն, ծաղկեփունջ, միջնապատ:

Բ.Վիպագիր, մեծատուն, զինակիր, ժամացույց, կողմնացույց, երգահան, քարահատ, պատմագիր, քանդկագործ:

Leave a comment