Լրացուցիչ աշխատանք

Լրացուցիչ աշխատանք

14 տող (Արդյոք նորից երազնե՞րն են թափառում…)

Արդյոք նորից երազնե՞րն են թափառում,
Սիրո անուշ նվագնե՞րն են ինձ կանչում.
— Դալուկ աշնան տխուր շողերն են մարում,
Սարից իջնող աղբյուրներն են կարկաչում։

Ես լսում եմ հիացմունքի մի շշուկ,
Արդյոք դո՞ւ ես նորից հոգիս մեղմ հուզում.
— Այն գիշերն է, այն հուշերն են տրտմաշուք,
Այն աստղերն են ցուրտ երկնքում երազում։

Ես ընկած եմ անծայր դաշտում միայնակ,
Երազնե՜րըս, երազնե՜րըս, որ անցան.
Արդյոք դո՞ւ ես գիշերի պես հերարձակ,
Գիշերի պես խորհրդավոր, դյութական.
— Դալուկ աշնան մերկ անտառն Է շառաչում,
Լույս հուշերի վտակներն են կարկաչում…

Բանաստեղծությունն ինձ դուր եկավ: Այն չկատարված, անցած երազանքների մասին էր: Այն արհատայտում էր տխրություն, սեր և ափսոսանք…

Գարնանամուտ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։
Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։
Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։
Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

Ինձ դուր եկավ բանաստեղծությունը… Իմ կարծիքով այն միակ ուրախ բանաստեղծությունն է <<Մթնշաղի անուրջներ>> հավաքածուում: Բանաստեղծութայն մեջ սերը համեմատվում է գարնան հետ