Գարուն

Գարուն

matem-1

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,

Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.

— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,

Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,

Ծաղիկներն այնպես նազով են փակվում.

— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,

Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,

Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.

—Կարծես թե մեկը ինձ է երազում,

Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Նոր վերնագիր մտածիր բանաստեղծության համար:

Բնության արթնացում

Բացատրի՛ր տրված արտահայտությունները՝ Գարունը այնքնա ծաղիկ է վառել: Իմ բացված սրտում հնչում է մի երգ:

Գարնանը այնքան ծաղիկ է բացվել։ Իմ սրտում առաջանում է մի զգացմունք

Դուրս գրիր բնությունը ներկայացնող պատկերները:

Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.

Ծաղիկներն այնպես նազով են փակվում.

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,

Գրի՛ր շարադրություն ,,Գարունը այնքան ծաղիկ է վառել,, վերնագրով։

Գարունը այնքան ծաղիկ է վառել

Leave a comment