Լրացուցիչ աշխատանք

Լրացուցիչ աշխատանք

  1. Գտի՛ր թվականները և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականներն ու բայերը ի՞նչ թվով են գործածվում:

Գտածոն յոթանասուն  միլիոն տարվա հնություն ուներ:

Միայն տասը ամիս հետո տուփը կարելի է բացել:

Փոքրիկ հովիվը երեսուն–երեսունհինգ գառ էր պահում: Մի օր երեքը գայլի բաժին  դարձավ:

Հիսուներկու շենքից տասներեքը կառուցվել է:

Տասներկու օր մնաց քարանձավում, մինչև որ անձավի մուտքը բացվեց:

Միայն մի քաղաքում` Բոմբեյում, մարդիկ յոթանասուն լեզվով ու բարբառով են խոսում:

  1. .Թվականները գտի՛ր և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականները ո՞ր դեպքում են հոգնակի թվով գործածվում:

Միջոցառմանը հարյուր իննսունվեց երեխա մասնակցեց:

Մասնակից հարյուր իննսունվեց  երեխանները նույն երգը երգեցին:

Երբեմն, սառնամանիքների ժամանակ, երկնքում երկու կամ երեք արև է երևում:

Մի անգամ, 1868թ. ապրիլի իննին, ուրալյան երկնքում միաժամանակ ութ արև երևաց: Մեկն իսկական էր, մնացած յոթ արևները կեղծ էին:

Leave a comment