
Մի շոգ ամռան օր մրջյունը ջուր էր փնտրում։ Որոշ ժամանակ շրջելուց հետո նա հայտնվեց գետի կողքը։ Ջուր խմելու համար նա բարձրացավ փոքրիկ քարի վրա։ Մինչ նա փորձում էր ջուր խմել ընկավ գետը։
Այնտեղ ծառի ճյուղին մի աղավնի էր նստած` ով տեսավ, որ մրջյունը ընկավ գետը։ Աղավնին շտապ պոկեց մի տերև և այն նետեց պայքարող մրջնի մոտ։ Մրջյունը շարժվեց դեպի տերևը և բարձրացավ դրա վրա։ Շուտով տերևը լողաց դեպի չոր հող և մրջյունը իջավ։ Նա վերև նայեց ծառին և շնորհակալություն հայտնեց աղավնուն:
Ավելի ուշ, նույն օրը, մոտակայքում գտնվող որսորդը պատրաստվում էր իր ցանցը նետել աղավնու վրա՝ հույս ունենալով, որ նրան ծուղակի մեջ գցի: Մրջյունը տեսավ նրան և կռահեց, թե ինչ է պատրաստվում անել։ Աղավնին հանգստանում էր, և նա գաղափար չուներ թռչուն որսեցողի մասին։ Մրջյունը արագ կծեց նրա ոտքը։
Ցավը զգալով՝ թռչուն բռնողը գցեց ցանցը և ճչաց ։ Աղավնին նկատեց դա և արագ հեռու թռավ։
Բարոյականություն. Եթե դու լավություն անես, լավությունը հետ կգա քեզ: Մի լավ շրջադարձն արժանի է մյուսին։
Թարգմանությունը կատարվել է` https://www.moralstories.org/the-ant-and-the-dove/ էջից։