Թվական

Թվական

matem-1

Թվականները ցույց են տալիս առարկաների թիվ կամ թվային կարգ: Լինում են երկու տեսակ՝ քանակական և դասական:

Քանակականներն էլ լինում են բացարձակ, կոտորակային, բաշխական:

Բացարձակ են բոլոր թվերը՝մեկ, երկու, հարյուր և այլն:

Գրել պարզ , մեկ արմատից կազմված բացարձակ թվականներ։

ութ, քսան

Գրել ածանցով կազմված բացարձակ թվականներ։

Երեսուն, քառասուն

Գրել բարդ կամ բարդածանցավոր բացարձակ թվականներ։

Տասնմեկ, հազար հարյուր երեսուն

Կցական և հարադրական բարդություններ:

Հիսունվեց, հազար մեկ

Դասական թվականներ. ցույց են տալիս թվային կարգ՝ առաջին, երկրորդ, տասներորդ և այլն: Կազմվում են -րորդ կամ -երորդ վերջածանցներով: Ուշադրություն դարձրե՛ք գրությանը՝ երրորդ, չորրորդ: Մեկ թվականի դեպքում ստացվում է առաջին:

Թվականների գրություն:

Դասական թվականները գրվում են հայերենի այբուբենի տառերով՝ դրանց թվական արժեքին համապատասխան:

Հայոց այբուբենի տառերի թվային արժեքը տե՛ս այստեղ:

1. Տրված թվերը գրի՛ր այբուբենի տառերի թվային արժեքով՝ 624, 331, 1989, 6500: Տառերի թվային արժեքով գրի՛ր նաև քո ծննդյան թիվը:

ՈԻԴ, ՅԳԱ, ՌՋՁԹ, ՑՇ

Իմ ծննդյան թիվը ՍԺԲ ԺԱ Լ

Գոյականը դրվում է եզակի թվով, եթե կա չափի, գնի, քանակի, ժամանակի միավոր , օրինակ՝ Արամենը քսան օր մնաց Երևանում:

Գոյականը դրվում է հոգնակիով, եթե գործածվում է որոշյալ առմամբ, օրինակ՝ Չորս զավակներն էլ հետևեցին հոր օրինակին:

Թվականը նույնպես կարող է գործածվել գոյականաբար:

Թվական

1. Քանակական 2. Դասական

1. բացարձակ

2. կոտորակային

3. բաշխական

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

Աշխարհում մոտ հազար երեք հարյուր ժողովուրդ (ժողովուրդ) կա: Այդ հազարերեք հարյուր ժողովուրդները (ժողովուրդ) խոսում են մոտ երեք հազար լեզվով: Կան լեզուներ, որոնցով տարբեր ժողովուրդներ են խոսում: Օրինակ, Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական Ամերիկայի բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլացիների, իսպաներեն է խոսում: Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում. մի երկրի ժողովուրդը մի քանի լեզվով (լեզու) է խոսում: Սուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու է գործածվել (գործածվել): Կոնգոյում հինգ հարյուր լեզու(լեզու) կա: Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ է բնակվել (բնակվել), և այդտեղի մեկ միլիոն բնակիչները խոսել (խոսել) ավելի քան վաթսուն լեզվով:

2. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

1940 թվականից ԱՄՆ-ում գրանցվել է հազար ութ հարյուր քսանչորս հրդեհ(հրդեհ): Ամեն տարի կրակը ոչնչացնում է իննից տասը միլիոն հեկտարեր,(հեկտար)անտառներ(անտառ): Մեկ տարում այրված փայտանյութի արժեքը կազմում է համարյա հիսուն միլիոն դոլար(դոլար):

Աշխարի ամենամեծ պատկերասրահը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժն է: Այնտեղ արվեստի ավելի քան երեք միլիոն ստեղծագործություններ են(ստեղծագործություն) ցուցադրել (ցուցադրել): Այդ թանգարանի բոլոր երեք հարյուր քսաներկու դահլիճները(դահլիճ) նայելու համար մարդ շուրջ քսանհինգ կիլոմետր(կիլոմետր) ճամապարհ է անցնում:

3. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

Այն ժամանակ Լեհաստանում ապրիլի(ապրիլ) հարյուր տասնինը վայրի ցլերը(ցուլ ) որոնցից(որ) չորսը պահվել են (պահվել) փորձատեսությունում , յոթը՝ կենդանաբանական այգիներում, իսկ հարյուր ութ ցլերը(ցուլ) կա՛մ արգելանոցներում են ապրել(ապրել), կա՛մ ազատ արածել(արածել)՝ որտեղ որ պատահեր, բայց և անտառային նախարարության մշտական հսկողության տակ են  (են):

Իսկ առաջներում, երբ անտառի թավուտներում արածել (արածել) են ավելի քան հազար հինգ հարյուր ցլեր (ցուլ), ոչ մեկը չէր հետևում նրանց:

Միայն Ուզանդայի Մյավա թերակղզում իննսուն գետաձիեր(գետաձի) ավելի քան հարյուր խոտաճարակ խոշոր կենդանիներ (կենդանի) են ապրում

Leave a comment