3 տարի էր արդեն, որ Թումանյանը կրթությունը ստանում էր Ներսիսյան դպրոցում: Իրեն լուր է հասնում, որ հոր նկատմամբ երեք մահափորձներ են կատարվել: Լինելով ավագ որդին, Թումանյանը թողնում է դասերը և մեկնում Դսեղ:
Երկար բանակցություններից և խնդիրների պատճառով Թումանյանը բաց է թողնում դասերը: Իր հետաքրքրությունները այլ տեղեր էին, իսկ կրթական ծրագիրը չէր բավարարում նրան:
Թումանյանը շատ գեղեցիկ մարդ էր, բարձրահասակ, ուներ գեղեցիկ ժպիտ և կարողանում էր գնահատել գեղեցիկը:
Դժբախտաբար Թումանյանը քիչ է դուրս եկել Անդրկովկասից, բայց նա Կովկասում էր, որ ունեցել էր իր գեղեցիկ սիրո պատմությունները: Երկար ժամանակ Թումանյանը հիշում էր այն գեղեցիկ ճամփորդությունը, որ Թիֆլիսից մի շարք ուսուցչուհիների հետ միասին գնացքով ճամփորդում է մինչև Էջմիածին:
Սկզբում Թումանյանի համար Թիֆլիսը հայկական քաղաք էր և այնպես էր ստացվել, որ մեր հայ մշակույթի մարդիկ ապրում էին Թիֆլիսում: Եվ պատահական չէր, որ վերնատունը բացվեց Թիֆլիսում:
1923 թվականի, մարտի 23-ի առավոտյան Թումանյանն իր վերջին խոսքը ուղղել է իր երեխաներին՝ ,,Խոչաղ կացեք,,: