Ինչ խորհուրդ կտամ կարդալ

Ինչ խորհուրդ կտամ կարդալ

Քորլայն

Քորլայնի ընտանիքը նոր տուն է տեղափոխվում: Ո՞վ գիտի, թե ինչ կա տասնմեկ տարեկան աղջկա մտքին: Դե իհարկե, ուսումնասիրել ու ճանաչել նոր տարածքն ու տեղի բնակիչներին: Իսկ բնակիչները շատ յուրօրինակ են ու շատ անսովոր… նույնիսկ սարսափելի անսովոր: Նրանք բնակվում են ոչ միայն վերևի և ներքևի հարկերում, այլև տան մի հին փակ դռան հետևում և պատրաստ են ամեն ինչ անելու, որպեսզի Քորլայնը մնա իրենց հետ… հավերժ ու հավիտյան: Քորլայնից կպահանջվի մեծ քաջություն ու վճռականություն սպասվող փորձությունները հաղթահարելու համար:

Ինձ գիրքը դուր է եկել: Այն ուսուցանում է քաջ, բարի և հստակ որոշումներ կայացնել:

Ավազակի աղջիկ Ռոնյան

 

Փոքրիկ Ռոնյայի կյանքը փառահեղ սկսվեց և այդպես էլ շարունակվեց։ Թե՛ Մաթիսի բերդում, թե՛ անտառում նա հետազոտում էր բնությունը, ծանոթանում անտառի տարօրինակ արարածներին, բացահայտում էր կյանքի օրենքները՝ հաճախ ընդվզելով և ըմբոստանալով դրանց դեմ։ Նա դուրս է գալիս սեփական հոր դեմ՝ պաշտպանելու իր ընկերոջն ու իր գաղափարները։ Բնության մեջ մեծացող Ռոնյան ընդունում է մարդկանց ու կենդանական աշխարհի բոլոր արարածների՝ բնության բարիքներից հավասարապես օգտվելու իրավունքը և ստանձնում բնությունն անաղարտ պահպանելու պարտավորությունը։

 

Աղմկոտ լռություն

 

Տաասնմեկամյա Մելոդին լուսանկարչական հիշողություն ունի։ Նրա գլուխը կարծես անընդհատ ձայնագրող, ջնջելու կոճակ չունեցող տեսախցիկ լինի։ Անընդմեջ ձայնագրող։ Նա դպրոցի ամենախելացի երեխան է, բայց ոչ ոք չգիտի այդ մասին։ Մարդկանց մեծ մասը՝ ներառյալ նրա ուսուցիչներն ու բժիշկները, մտածում են, որ նա ունակ չէ սովորելու, ինչի հետևանքով նրա դպրողական առօրյան անցնում է այբուբենը նորից, նորից ու նորից լսելով։ Եթե նա կարողանար խոսել, եթե կարողանար մարդկանց ասել այն, ինչ մտածում է ու գիտի․․․ Բայց ոչ, նա չի կարողանում խոսել։ Նա չի կարող նաև քայլել ու գրել։ Գլխում կուտակվածը Մելոդին ստիպում է ափերից դուրս գալ։ Բայց հանկարծ․․․ պարզվում է, որ կա մի բան, որն իրեն վերջապես խոսելու հնարավորություն կտա։ Մելոդին վերջապես ձայն ունի, բայց ոչ բոլորն են պատրաստ նրան լսելու։ Կորետա Սթոք Քինգ մրցանակի բազմակի մրցանակակիր Շերոն Մ․ Դրեյփերը ներկայացնում է թախիծով ու հույսով լեցուն մի պատմություն։

Հրաշքը

Օգյուստ Փուլմանը` տասնամյա մի տղա է, որը ծնվել է դեմքի թերություններով, որոնց պատճառով մինչ 10 տարեկանը դպրոց չի հաճախել։ Նա նոր-նոր ընդունվելու է Բիչերի դպրոց, որպես հինգերորդ դասարանի աշակերտ։ Բանն այն է, որ Օգին սովորական երեխա է՝ արտասովոր դեմքով։ Բայց կարո՞ղ է արդյոք նա համոզել իր նոր դասընկերներին, որ չնայած արտաքինին, ինքն էլ նրանց պես սովորական երեխա է։

Այս գիրքը ցույց է տալիս, որ մենք շատ լավ կարող ենք հաղթահարել մեր խնդիրնեը:

Մեծ քառյակը

«Մեծ քառյակը»՝ Ագաթա Քրիստիի հերթական դետեկտիվ պատմությունը, առաջին անգամ հրատարակվել է 1927թ. Մեծ Բրիտանիայում: Վեպի սյուժեն պտտվում է կրկին հանրահայտ բելգիացի խուզարկու Էրքյուլ Պուարոյի և նրա վաղեմի ընկեր կապիտան Հասթինգսի շուրջ: Վեպն իր կառուցվածքով տարբերվում է Պուարոյի մասնակցությամբ մյուս վեպերից, քանի որ այն իրենից ներկայացնում է միմյանց հետ կապված պատմությունների շարք, որոնցում Պուարոն Հասթինգսի օգնությամբ փորձում է բացահայտել Մեծ քառյակի՝ միջազգային հանցավոր խմբավորման առեղծվածը, որի անդամները ջանք չեն խնայում Պուարոյին վերացնելու համար:

Խորհուրդ կտամ կարդալ և այլ գրքեր Ագաթա Քրիստիից Էրքյուլ Պուարոյի վերաբերյալ: Դրանք շատ հետաքրքիր դետեկտիվ պատմություններ են և կարդալուց ուղղակի հաճույք ես ստանում:

 

 

Leave a comment