
- Գտի՛ր նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները՝ ուշադրություն դարձնելով թվականներին:
Ա. Բոլոր դասարաններում քսանհինգ աշակերտ կա: Բ. Բոլոր դասարաններում քսանհինգ-քսանհինգ աշակերտ կա:
Ա. Շրջանի գյուղերում երկու դպրոց կա: Բ. Շրջանի գյուղերում երկուական դպրոց կա:
Ա. Թռչունները չորս փետուր գցեցին ու անցան: Բ. Թռչունները չորսական փետուր գցեցին ու անցան:
Ա. Ընկերներս ամրոցում մի տուն ունեն: Բ. Ընկերներս ամրոցում մի-մի տուն ունեն:
Ա խմբում օգտագործված են քանակական բացարձակ թվականները, իսկ Բ-ում՝ քանակական բաշխական թվականները:
- Տրված թվականների հոմանիշ ձևերը կազմի՛ր: Տրված և ստացված բոլոր թվականները անվանի՛ր մեկ բառով:
Օրինակ`հարյուրական-հարյուր-հարյուր:
Տասական-տաս-տաս, տասներկու-տասներկու-տասներկուական, հազար-հազար-հազարական, քսանհինգական-քսանհինգ-քսանհինգ, վեցական-վեց-վեց:
- Բառի կրկնությամբ կամ ական ածանցով նոր թվականներ ստացի՛ր տրվածներից: Փորձի՛ր բացատրել , թե ստացված բոլոր թվականներն ինչո՛ւ են կոչվում բաշխական:
Քառասունական, յոթանասուն-յոթանասուն, ութսունական, տասնութ-տասնութ, երկու հարյուրական:
Տրված թվանշաններն կոչվում են բաշխական, որովհետև դրանք ցույց են տալիս առարկաների բաշխումը որոշակի թվային քանակով: