Փարվանա

Փարվանա

Կարդա՛ Թումանյանի ,,Փարվանա,, բալլադը և 8-9 նախադասությամբ արձակ շարադրի՛ր բովանդակությունը:

Փարվանա արքան մի աղջիկ ուներ, աննման գեղեցկությամբ մի աղջիկ:Աղջկա ցանկությամբ նա հրավիրում է կովկասի բոլոր կտրիճներին, որ իրենց շնորհքը և ուժը փորձեն աղջկա ներկայությամբ, որպեսզի տեսնի ով է արժանի իր աղջկան:Մրցությանը եկած կտրիճները նրան առաջակրում էին բերել <<անգին քարեր, ոսկի, գոհարներ, աստղեր>>:Բայց աղջիկը չի ընդունում իրենց առաջարկները այլ ասում է,թե ով բերի անշեջ կրակը նա էլ կլինի իր ընկերը: Աղջիկը սպասում է սպասում, բայց ոչ մի կտրիճ չի կարողանում բերել անշեջ հուրը։ 

Այդպես նա երկար տարիներ սպասում է: Վերջ ի վերջո նրա հույսը մարում է և նա սկսում է լացել: Այնպես ուժգին է լացում, որ ամբողջ քաղաքը ողողվում է արտասուքով և գոյանում է Փարվանա լիճը:

Իսկ անմար հուրը փնտրող կտրիճները շատ շտապելուց վերածվում են թիթեռների և մինչ հիմա հուր ու կրակ տեսնելով նետվում են նրա մեջ, որպեսզի տանեն այն գեղեցկուհու մոտ, բայց անմիջապես այրվում են իրենց շտապողականությունից։

Փորձի՛ր պազել՝ ինչ է բալլադը:

Բալլադը չափածո գրված վիպեգրական բանաստեղծություն է: Դրա մեջ լեգենդի տեսքով ներկայացված են հեղինակի մտորումները:

Leave a comment