Պատմում եմ իմ մասին

Պատմում եմ իմ մասին

Ողջույն, ես Անին եմ: Ծնվել եմ 2012թ.-ին՝ աշնան վերջին օրը, հիմա 11 տարեկան եմ: Սովորում եմ 7-րդ դասարանում: Ունեմ շատ նախասիրություններ, ամենասիրելին ընթերցանությունն է: Անչափ սիրում եմ գիրք կարդալ: Շատ եմ կարդում Ագաթա Քրիստիի դետեկտիվ գրքերը: Նաև ես սիրում եմ ձեռքի աշխատանք, օրինակ՝ օրիգամիներ պատրաստել, զբաղվել скрапбукинг-ով, նկարել և այլն:Շատ եմ սիրում ճամփորդել բնության գրկում, ինչպես նաև ինձ դուր է գալիս էքստրիմը:Մեկ-մեկ կավով եմ աշխատում: Ստեղծագործում եմ և ձգտում եմ իմանալ օգտակար բաներ:Մի փոքր հետաքրքրվում եմ ծրագրավորմամբ: Սիրում եմ զբաղվել նորով և շփվել մարդկանց հետ: Ունեմ երեք ամենամոտ ընկերուհի, նրանք են Մարիամը, Եվան և Աստղիկը: Ինչպես բոլորը, ես էլ ունեմ նպատակներ և երազանքներ, որոնք ուզում եմ ապագայում իրականացնել: Դե ինչ, կարծում եմ այսքանը բավական է իմ մասին, ցտեսություն:)

Leave a comment