
- Խմբագրեք պատմությունը ։
Գյուղում մի ծերուկ էր ապրում։ Նա աշխարհի ամենադժբախտ մարդկանցից մեկն էր։ Ամբողջ գյուղը հոգնել էր նրանից: Ծերուկը մշտապես մռայլ էր, թթված դեմքով։ Եվ որքան գնում, այնքան ավելի դժգոհ էր դառնում, այնքան ավելի թունոտ էին հնչում նրա խոսքերը։ Մարդիկ խուսափում էին նրանից. Նրա դժբախտությունն անցնում էր շրջապատին։
Բայցk երբ ծերունին արդեն ութսուն տարեկան էր, շատ անսպասելի բան պատահեց, այնպիսի բան, որ ոչ մեկի հավատը չէր գալիս։ Անհավատալի լուրը կայծակի արագությամբ տարածվեց․
-Ծերունին այսօր երջանիկ է, չի բողոքում, նույնիսկ ժպտում է, դեմքը լրիվ փոխվել է։
Ամբողջ գյուղը հավաքվեց, ծերուկին հարցնում էին.
-Քեզ ի՞նչ է պատահել, ի՞նչ է եղել։
-Ոչինչ,- պատասխանում էր ծերուկը,- ութսուն տարի ջանում էի երջանիկ լինել, բայց ոչինչ չստացվեց։ Ես էլ որոշեցի ապրել առանց երջանկության։ Ահա թե ինչու եմ երջանիկ։
- Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ դժբախտ, հոգնել, երջանիկ, ջանալ։
Անբախտ, խոնջանալ, ուրախ, ձգտել:
- Տեքստից դուրս գրի՛ր հականիշ բառեր։
Երջանիկ-դժբախտ, թթվել-ժպտալ:
- Տեքստից դուրս գրի՛ր ածականներ։
Ամենադժբախտ, թունոտ, թթված, անսպասելի, անհավատալի, երջանիկ:
- Ներկայացրո՛ւ պատմության գաղափարը՝ ասելիքը։
Երջանիկ լինելու համար պետք է հանգիստ ապրել և չդժգոհել:
- Պատմության համար վերնագիր հորինեք։
Արտակարգ երջանկություն
Լրացուցիչ աշխատանք (տանը)
- Տրված բառերից առանձնացրո՛ւ գոյականներ, ածականներ, թվականներ, բայեր։
Կառուցել, իսկ, երեքական, ես, արագ, հավանաբար, շենք, օ՜ֆ, ոչ ոք, զրուցել, շինարարական, հանելուկ, բոլորը, երրորդ, տեղ-տեղ, մասին, և, փայտաշեն, առավոտյան, որովհետև, գուցե, տաղավար, ո՛չ, խառնել, ջա՜ն, երեք հարյուր երեսուներկու, մեջ, հոյակապ, բացի, հեյ-հե՜յ:
գոյական
շենք, տաղավար, հանելուկ
ածական
արագ, շինարարական, փայտաշեն, հոյակապ
թվական
երեքական,երրորդ, երեք հարյուր երեսուներկու
բայ
զրուցել, կառուցել, խառնել
- Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:
Ոչ ոք չիմացավ (իմանալ), թե որտեղի՛ց հայտնվեց:
Ոչ մեկը չփորձեց(փորձել) հակաճառել, նա այնքա˜ն բարկացած էր:
Բոլոր ճանապարհորդներին(ճանապարհորդները) մի տեղ տարան(տանել) :
Բոլորը հրավիրված են(հրավիրվել) կիրակի օրվա հավաքին:
Կարծես թե ամբողջ քաղաքը(քաղաք) հրապարակ լցվեց(լցվել):
Ամբողջը դրձավ(դառնալ) կրակի բաժին:
3.Փորձի՛ր պատասխանել:
ա) ով ե՛րբ է ասում «ես»,
«Ես» ասում է այն մարդը, ով իր մասին է խոսում:
բ) ով ո՛ւմ է ասում «դու»,
«Դու» մարդը ասում է, երբ դիմացինի հետ է խոսում:
գ) ո՛ւմ մասին է ասում «նա»:
«Նա» ասելեվ մարդը ի նկատի ունի երրորդ դեմքին
- . Հարցերին պատասխանի՛ր:
Ո՞ր առարկային ենք ասում «սա», որին՝ «դա», որին՝ «նա»:
Սա ասում են այն առարկային, որը գտնվում է մեզ մոտ
Դա ասում են այն առարկային, որը գտնվում է դիմացինի մոտ
Նա ասում են այն առարկային, որը հեռու է գտնվում
Ո՞ր բաժակի մասին ենք ասում՝ «այս բաժակը», որի մասին՝ «այդ բաժակը», որի մասին՝ «այն բաժակը»:
Այս բաժակը- երբ այն գտնվում է մեզ մոտ
Այդ բաժակը-երբ այն գտնվում է դիմացինի մոտ
Այն բաժակը-երբ այն հեռու է գտնվում