
Կարդա՛ ,,Թմկաբերդի առումը,, պոեմի Նախերգանքը։
1.Մեկնաբանիր տողերը՝
Ա․ Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։
Մարդը անվերջ չի ապրում, բայց նրա գործը մնում է պատմության մեջ և միշտ հիշատակվում է:
Բ․ Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին։
Չար մարդու արած չար գործն էլ է հիշվում միշտ, մեծ վատության պատճառով: Ինչքան էլ մարդը քեզ մոտիկ լինի նրա վատությունը միշտ կհիշվի:
- Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
Անհասկանալի բառեր չկան
- Քո մեկնաբանությամբ գրի՛ր հեղինակի ասելիք ։
Պետք է միշտ անել լավ գործ, նույնիսկ եթե մեր դուրը չեն գալիս որոշ բաներ:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Կարդա՛ ,,Թմկաբերդի առումը,, պոեմի 1-6 մասերը։
- Բնութագրի՛ր Թաթուլին։
Ես կարծում եմ նա հավատարիմ էր, քաջ, խելամիտ և այլն
- Մեկնաբանի՛ր այս տողերը՝
Գըլխովը շա՜տ ամպեր կանցնեն,
Սարը միշտ կա անսասան։
Ես կարծում եմ տողերը ասում են, որ մարդը շատ դժվարություններ է ունենում, բայց եթե անհաղթ է այդպես անհաղթ էլ կմնա:
- Դո՛ւրս գրիր Թմկա տիրուհուն ներկայացնող տողերը։
Լըսում է չքնաղ Թըմկա տիրուհին
Գիշեր ու ցերեկ, նորից ու նորից…
Ու դարձավ նա լո՜ւռ, դալո՜ւկ, մըտախո՜հ,
Ու քունը փախավ սիրուն աչքերից…
Լըսո՞ւմ ես դու, սիրուն տիկին,
Ա՛յ նազանի աննըման.
Նայի Շահի՜ն, իրեն զորքի՜ն,
Աշխարհքի տերն անսահման…
Չի հասնի չըքնաղ հուրին Իրանի։
Ծով են աչքերը Ջավախքի դըստեր,
Ու կորչում է մարդ նըրա հայացքում,
Ճակատը ճերմակ էն ձյունից էլ դեռ,
Որ բարձր Աբուլի գագաթն է ծածկում։
Նա է շունչ, հոգին իշխան Թաթուլի,
Նըրա սիրովն է հարբած էն հըսկան,
Նըրա ժպիտն է քաջին ուժ տալի,
Որ դաշտն է իջնում առյուծի նըման։
Թե տիրես, մեծ Շահ, դու նըրա սըրտին,
Թաթուլն էլ անզոր կընկնի ոտիդ տակ,
Հանգիստ կըտիրես և Թըմուկ բերդին,
Որ չես կարենում էսքան ժամանակ։
Էն տեսակ կին,
Ես իմ հոգին,
Թե աշուղն էլ ունենար,
Առանց զենքի,
Առանց զորքի
Շահերի դեմ կըգնար։
Սիրո հընոց,
Կրակ ու բոց՝
Էնպես աչքեր թե ժըպտան,
Մարդու համար
Օրվա պես վառ
Գիշերները լույս կըտան։
Վարդի թերթեր՝
Էնպես շուրթեր
Թե հաղթություն քեզ մաղթեն,
Էլ քեզ ո՛չ Շահ,
Ո՛չ ահ ու մահ,
Ո՛չ զենք ու զորք կըհաղթեն։
Ու միշտ ուրախ, հաղթանակով
Իր ամրոցն է դառնում նա.
Սպասում է էնտեղ կինը,
Ջահել կինը սևաչյա։
- Առանաձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ
չկան