
Լեոնարդո դա Վինչին (1452 – 1519 թթ.) ոչ միայն Վերածննդի դարաշրջանի հռչակավոր նկարիչ էր, քանդակագործ ու ճարտարապետ, այլ նաև բոլոր ժամա նակների մեծագույն ճարտարագետ-գիտնականն է, որի գյուտերը, գաղափարները և հանճարեղ կռահումները մի քանի հարյուրամյակ առաջ են անցել իր ժամանակից:
Նա սերունդներին թողել է ավելի քան 7 հազար ձեռագիր էջեր, որոնք լի են զարմա- նահրաշ սարքերի, գործիքների, մեքենաների, ճարտարագիտական կառույցների գծագրերով և նախագծերով: Նա է հնարել ինքնաթիռի, սուզանավի ուղղաթիռի, տանկի, գոլորշու ուժով կրակող թնդանոթի նախատիպերը, նախագծել մետաղա- գործական վառարաններ, շարժական կամուրջներ, տպագրական, փայտամշակ ման, հողափոր և այլ մեքենաներ: Որպես գիտնական և ճարտարագետ՝ Լեոնարդո դա Վինչին հարստացրել է ժամանակի գիտության բոլոր ոլորտները:
Մեծ է նրա ներդրումը նաև շփման գիտական ուսումնասիրման բնագավա- ռում: Այս փաստը բացահայտվել է այն բանից հետո, երբ XX դարի երկրորդ կեսին Մադրիդի ազգային գրադարանում պատահաբար հայտնաբերել են Լեոնարդո դա Վինչիի երկու չհրատարակված ձեռագրերը, որոնք նվիրված են շփման ուսումնա սիրմանը:
Ձեռագրում շփման երևույթի հայտնի հետազոտողներ Գիյոմ Ամոնտոնից 200 տարի, իսկ Շառլ Կուլոնից շուրջ 300 տարի առաջ Լեոնարդո դա Վինչին գրում է «շփման ուժը կախված է հպվող մակերևույթների նյութի տեսակից, մշակման աստիճանից և կախված չէ հպվող մակերևույթների մակերեսից, այն ուղիղ համեմա տական է բեռի կշռին և կարելի է փոքրացնել շփվող մակերեսների միջև հոլովակներ դնելով կամ քսայուղերով»: Այս մեջբերման մեջ իրապես ներկայացված են շփման ուժերի մասին այսօր հայտնի, բազմիցս ստուգված և հաստատված գիտական փաստերը:
Անդրադառնալով մեքենաներում շփման փոքրացման որոշակի խնդիրների՝ Լեոնարդոն ուշադրություն է դարձրել շփվող հանգույցներում գլորման մարմիննե- րի օգտագործմանը: Այս մոտեցումը հնարավորություն է տվել նրան համարելու գնդիկավոր և հոլովակավոր առանցքակալների հայտնագործության հեղինակ:
Իսկական գիտական սենսացիա էր նաև այդ ձեռագրերից մեկում հայտնա բերված մետաղական քսուք համաձուլվածք պատրաստելու բաղադրատոմսը (3 մաս պղինձ և 7 մաս անագ)։ Բանն այն է, որ գրեթե նույն բաղադրությամբ առա- ջին դյուրահալ քսուք համաձուլվածքը 1839 թ. արտոնագրել է Այզեկ Բաքիտը՝ Լե- ոնարդո դա Վինչիից շուրջ 300 տարի անց: Այդ համաձուլվածքը, որը կոչվում է բաքիտ, լայնորեն օգտագործվում է տարբեր մեքենաների առանցքակալներում: