
,, Թմկաբերդի առումը,, պոեմի քննարկում։
Գրե՛ք շարադրություն այս վերնագրերից մեկով՝
- Գործն է անմահ, լավ իմացե՛ք,
- Մենք ամենքս հյուր ենք կյանքում,
- Ականջ արեք, մի բան պատմեմ…,
- Ամեն ինչ անցողիկ է…։
Գործն է անմահ, լավ իմացե՛ք
Այս տողերը կարդալուց կամ լսելուց մենք հասկանում ենք, որ կյանքը անվերջ չէ, և միայն գործն է միշտ հիշվում: Մնք ծանոթ ենք շատ տարբեր հայտնի մարդկանց, ովքեր վաղուց մահացել են, բայց իրենց գործերը մնացել են: Հիմա մենք ամեն օր կարող ենք կարդալ նրանց գրած ստեղծագործությունները, նայել նրանց կտավները և քանդակները , լսում ենք նրանց գրած երաժշտությունը կամ ձայնագրած երգերը և ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ նրանք ապրում են: Այո, չարն էլ է միշտ ապրում իր պատճառած չարության պատճառով: Այն նույնպես հիշվում է, բայց մարդիկ չեն սիրում այդ մարդկանց և բամբասում են իրենց արած վատություն համար: Այդ է պատճառը, որ մարդիկ պետք է լավը լինեն և միայն բարին կատարեն: Գործն է անմահ, լավ իմացե՛ք…
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Կարդա՛ ,,Թմկաբերդի առումը,, պոեմն ամբողջությամբ։
- Բացատրի՛ր բառերը՝ կեռ, հորդորել, շուք, հանապազ, որոտալ, գոռ, պապանձվել, մրափել, չարագուշակ, ահեղ, դավ, գահույք,
ծուր կամ կոր, համոզել, շքեզություն, միշտ, որոտի նման բարձր ձայներ հանել, ահեղ, սսկվել, քնել, չար գուշակող, վախեցնող, դավաճանություն, գահ
- Առանձնացրո՛ւ Թաթուլին նկարագրող տողերը։
Իրան, Թուրան ողջ եկել են,
Թաթուլն անհաղթ, աննըկուն,
Զորք ու բաբան խորտակվել են,
Նըրա բերդը միշտ կանգուն։
— Էն մըթին ամպից արծի՞վն է իջնում,
Սարի արծիվը շեշտակի թափով։
— Էն Թըմկա բերդից Թաթուլն է իջնում,
Թըշնամու հոգին լըցնում սարսափով։
— Էն Թըմկա ձորում սև ա՞մպն է գոռում,
Էն շա՞նթն է ճայթում էնպես ահարկու։
— Էն Թըմկա ձորում Թաթուլն է կըռվում,
Էն թուրն է շաչում էնպես ահարկու։
Ու լի դառնությամբ հարցընում է նա
Դալուկ, մարմարիոն Թըմկա տիրուհուն.
— Պատասխան տո՛ւր ինձ, մատնիչ սևաչյա,
Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն…
— Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.
Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.
Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,
Չէր եղել կյանքում երբեք խաբեբա…
Անցավ զալում էն մեծ արքան
Իրեն փառքով ու զորքով,
Անցավ Թաթուլն էն հաղթական
Ու իր քաջերն էն կարգով։
- Քո կարծիքը գրի՛ր տիրուհու դավաճանության, այնուհետև շահին տված պատասխանի վերաբերյալ։
Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.
Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.
Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,
Չէր եղել կյանքում երբեք խաբեբա…
Տիրուհին շահի ուղարկած երգը լսելով սկզբում չուզեցավ դավաճանել Թաթուլին, բայց շփոթվեց, երբ լսեց շահի մեծ հարստության մասին և հանուն հարստության նա դավաճանեց Թաթուլին: Թաթուլը երազում տեսավ կնոջ դավաճանությունը, բայց արդեն ուշ էր՝ կինը բաց էր թողել դարպասները: Շահը իր զորքով ներխուժեց Թմկաբերդ և սպանեց բոլորին:
Ապա այդ ամենից հետո շահը նրան հարց տվեց.
«— Պատասխան տո՛ւր ինձ, մատնիչ սևաչյա,
Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն…
— Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.
Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.
Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,
Չէր եղել կյանքում երբեք խաբեբա…»
Շահը զայրացավ նրա վրա և կանչեց դահճին, որը սպանեց տիրուհուն: Ես կարծում եմ, որ դավաճանությունը միշտ էլ պատժի արժանի է, նա նույնիսկ խղճի խայթ չձգաց նրանից, որ դավաճանել էր ամուսնուն:
- Հեղինակն այս պոեմով ի՞նչ գաղափար է փոխանցում։
Հեղինակը ասում է, որ բոլորս վաղ թե ուշ մահանալու ենք և միայն գործն է անմահ մնալու և խոսվելու լավը այն լինի թե վատը: Իսկ, եթե վատ գործ է եղել ինչպես օրինակ՝ Թմկա տրուհու դավաճանությունը, ապա այն վատ բանից բացի ուրիշ ոչնչի չի հասցնի: