Երկրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Երկրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Այս ուսումնական շրջանի ընթացքում մենք իրականացրել ենք տարբեր նախագծեր, ստուգատեսներ և ճամփորդություններ: Ճամբարը հիմնականում հիմնված էր 4 ստուգատեսների և փառատոնների վրա՝ ազգագրական փառատոն, դիջիթեք, մարմնամարզության ստուգատես և բնագիտատեխնիկական ստուգատես: Read more

Օրվա լուսաբանում

Օրվա լուսաբանում

Այսօր մենք ունեցանք հետաքրքիր օր։ Մենք ջոկատով նախորոք որոշել էինք, որ այսօր պետք է ունենանք թեյըմպում։ Բոլորը իրենց հետ բերել էին համեղ թխուկներ և քաղցրավենիքներ։ Կային նաև մարդիկ ովքեր իրենք էին պատրաստել թխուկները։ Օրինակ` ես, Մարիամը, Եվան և Աստղիկը պատրաստել էինք իմբիրով պեչենիներ։ Նաև մենք մի փոքր ուսումնասիրեցինք հետաքրքիր փաստեր թեյի մասին։ Երրորդ ժամը մեզ մոտ նախատեսված էին հետաքրքիր խաղեր անգլերեն լեզվով, որոնք կազմակերպել էին ավագ դպրոցի սովորողները։ Մենք բաժանվեցինք թիմերի։ Սկզբում ունեցանք ծանոթություն։ Այնուհետև ուսումնասիրեցինք ճամբարի բառապաշարը։ Հետո սկսվեց հետաքրքիրը։ Մենք խաղում էին բառքամոցի։ Մեզ տվեցին երկու բառ, ամեն բառից բառեր քամելու համար 5 րոպե։ Մեր թիմը կազմեց ամենաշատ միավորները։ Իսկ վերջում ունեցանք քվեստ, որի ընթացքում պետք էր հուշումի օգնությամբ գտնել 100 դոլարանոցի պատճենը և արագ հանձնել այն։ Մենք այդ մի մրցույթում հասանք երկրորդը(իրականում քանի, որ բուժկետի աշխատակցուհին հեռախոսով էր խոսում 😅), բայց ընդհանուր միավորների միացման դարձանք հաղթող թիմը։ Այդ առիթով մեզ հանձնեցին տոպրակ որի մեջ էլ (🥁🥁) ոչ մեկ չէր մտածում բայց այնտեղ “պանդա կոնֆետ” էր։ Մենք զվարճացանք այդ մտքից և կիսվեցինք դրանով բոլորի հետ։ Ահա այսքանը։

Սահադաշտ

Սահադաշտ

Այսօր  մենք մեր ջոկատով գնացինք Ice Area սահադաշտը։ Գնացինք այնտեղ քայլելով։ Ամուր կապեցինք չմուշկները և գնացինք սահելու։ Կային մարդիկ նոր էին սովորում սահել, կաին, որ որոշ չափով գիտեին սահել և իհարկե կաին փորձառու սահողներ։ Օրինակ ես սիրում եմ սահել սահադաշտում, բայց սովորել եմ ինքնուրույն, նաև այսօր սովորեցի մի փոքր ավելի երկար պահել ոտքս օդում։ Ընդհանուր առմամբ անցավ շատ հավես և ես հաճույքով էլի կայցելեմ սահադաշտ։