Գիտելիքն ընդամենը գործիք է

Գիտելիքն ընդամենը գործիք է

Մեր օրերում խելագրվելը հեշտ է, դժվարը երջանիկ լինելն է: Դրա համար կարևոր է սիրտը զարգացնել: Զարգացնել ոչ թե, որ լինես խելացի, այլ որ փորձես դառնալ լավը:

Հեղինակը նշում է որ պետք է հե´նց սիրտը զարգացնել ոչ թե ուղեղը։ Համաձայն եմ, որ պետք է դա անել ոչ թե միայն որ լինես խելացի այլ որ դառնաս լավը։

Տգիտությունը կապված է անհայտի հանդեպ ունեցած վախի հետ, և հենց այդ վախն է ամենից շատ անհանգստացնում:

Այստեղ հեղինակը փորձում է ցույց տալ թե ինչու են որոշ մարդիկ ձգտում անդադար գիտելիք կլանել և դա վախի պատճառով են անում, բայց ոչ այն նպատակով որը նշված էր վերևում։

Գիտելիքը միայն գործիք է: Իսկ ինչի՞ն է ծառայում այդ գործիքը: Որպեսզի հասնեն իմաստնության: Եվ այդ ինտելեկտուալ ճամփորդությունը, որը մենք անվանում ենք գիտելիք, սկսում և ավարտվում է մեր մտքում: Իմաստությունը սկսվում և ավարտվում է մեր սրտում: Այսօր մեզ շրջապատում են մեծ գլուխներով և դատարկ սրտերով շատ մարդիկ:

Այո համաձայն եմ, եթե գիտելիքը ավարտվում է մեր մտքում, ապա իմաստությունը ավարտվում է սրտում և կարծում եմ այն կարող է երջանկացնել և բարություն կատարել։

21-րդ դարում խելացի մարդիկ շատ կան, բայց քիչ են իմաստուն մարդիկ: Մենք հիմա ապրում ենք քաղաքներում, ուր թեև բնակվում են միլիոնավոր մարդիկ, մեկ է, մենք մենակ ենք զգում: Հաղորդակցվելու նպատակով մենք մեծ քանակությամբ տեխնիկական սարքավորումներ ենք օգտագործում: Այսօր բոլորն էլ ունեն համակարգիչ, նոթբուք, հեռախոս, բջջային հեռախոս, երբեմն՝ երկուսը: Բոլոր այս սարքերը ստեղծվել են, որպեսզի մարդկանց մոտեցնեն իրար, հեշտացնեն միմյանց հետ շփումը: Բայց… արդյունքում բացահայտում ենք, որ հեռանում ենք իրարից, օտարվում միմյանցից:

Ցավոք, բայց կարծում եմ հեղինակը ճիշտ է, սկզբում այս բաները ստեղծվել էին հենց նրա համար, որ մարդիկ ավելի շատ անցկացնեն իրար հետ ժամանակը, բայց նրանք ընկղմվեցին դրանց մեջ և չեն էլ հիշում որ դա նախատեսված է բարիքի համար։

Այսինքն՝ մտքի ու սրտի միջև կա, անցնում է որոշակի ճանապարհ: Միայն այն ժամանակ է մտքի գործիքը՝ գիտելիքը, հասնում սիրտ, երբ ինչ-որ լավ բան է արվում: Հակառակ դեպքում ունենում ենք հետևյալ պատկերը՝ չափից շատ գիտելիք, չափից շատ գաղափարներ: Սա կարող է կործանարար լինել: Գործիքները պետք է օգտագործվեն սրտի՝ լավի, բարու զարգացման համար:Այսպիսով՝ գիտելիքը պետք է իմաստությունը զարգացնելու համար, իսկ իմաստությունը կապված է հուզական սրտի զարգացման հետ:

Սա նույնպես նման էր այն մտքին, որ պետք է գիտելիքը վերածել իմաստության, բայց այստեղ էլ ասվում է, որ իմաստությունն էլ իր հերթին կախված է սիրո զգցացմունքից։

Զգացմունքի լեզուն մատչելի է բոլորին, զգացմունքի մասին խոսելիս կարիք չկա շատ բաներ սովորել և, եթե խոսում ենք զգացմունքներից, մենք հասկանում ենք մեկմեկու, որովհետև ընդհանուր բան ունենք:

Այո, երբ մենք քննարկում ենք զգացմունքները ամեն դեպքում հասկանում ենք դրանք քանի որ մենք էլ ենք դա զգացել։

Սերն ամենից առաջ հարաբերություն է ինքդ քո նկատմամբ: Սիրո ամբողջ իմաստը բաց լինելու կարողությունն է: Ամենից առաջ գիտակցելն է, որ դուք բավականաչափ լավն եք, դուք արժանի եք սիրո: Դուք պետք է կարողանաք ձեզ ընդունել այնպիսին, ինչպիսին էլ որ լինեք: Սա սիրո ճանապարհ է բացում՝ սեր առ մարդիկ: Եթե դուք լիովին դժբախտ եք, ապա ոչ մի կերպ չեք կարողանա սիրել մարդկանց, ձեզ ոչ ոք չի սիրի, դուք ոչ մի տեղ էլ պետք չեք գա:Որովհետև այդ կերպ դուք չեք կարողանա բացվել: Այդ վիճակում դուք ընդամենը տեղ եք փնտրելու թաքնվելու համար:

Ինձ ամենից շատ դուր եկավ այս միտքը։ Իսկապես պետք է սկզբում դու ինքդ քեզ գնահատես, սիրես, նաև պետք է այնպես անես, որ չլինես դժբախտ, որ կարողանաս բացվել, ինքդ քեզ սիրել և կիսել քո սերը։ Կամ եթե նույնիսկ մի ժամանակ դժբախտ ես եղել, պետք է սկսես երջանկանալ փոքրիկ բաներից և այդ ամենը հետագայում կստացվի։

Leave a comment