
Միասնության խնդիր
Այն առարկան, որի հետ, որի ընկերակցությամբ կատարվում է գործողությունը, կոչվում է միասնության խնդիր։
Արտահայտվում է սեռական հոլովի և հետ կապի կապակցությամբ, պատասխանում է ո՞ւմ հետ, ինչի՞ հետ հարցերին։
Արտահայտվում է նաև գործիական հոլով , հանդերձ կապային կապակցությամբ։
- Գտի՛ր միասնության խնդիրները, ընդգծիր։
Մինչ ուշ երեկո եղբայրներով աշխատեցին դաշտում։
Նա միշտ որսի էր գնում շան հետ։
Ընտանյոք հանդերձ քննարկեցին այդ հարցը։
Արմենի հետ մասնակցեցինք նրա մեծարման երեկոյին։
Նուբարն ամեն առավոտ մոր հետ բարձրանում էր սարը։
Կնոջ հետ գնում էր նրանց այգին՝ խնամելու։
Վերաբերության խնդիր
Այն առարկան, որի վերաբերմամբ կամ շուրջը կատարվում է գործողությունը, կոչվում է վերաբերության անուղղակի խնդիր։
Դրվում է․
Ա․ Բացառական հոլով
Բ․ Սեռական հոլովով և մասին, շուրջը, վերաբերմամբ կամ վերաբերյալ, նկատմամբ, առթիվ, հանդեպ կապերի կապակցությամբ։
- Գտի՛ր վերաբերության խնդիրները, ընդգծի՛ր։
Ես նրա մասին վատ կարծիք երբեք չեմ ունեցել։
Նրա շուրջը զանազան պատմություններ էին պտտվում։
Քո վերաբերյալ իմ ձեռքի տակ եղածն արդեն իսկ բավական է գործը սկսելու համար։
Ավարտական զանգի մասին բոլորը մոռացել էին։
Անհանգստացած պատմում էին այդ օրվա անցուդարձից։
Ներգործող խնդիր
Ներգործող խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որի կատարած գործողությունն իր վրա կրում է ենթական։
Ներգործող խնդիրը դրվում է բացառական հոլովով, սեռական հոլովով և կողմից կապով։ Ներգործող խնդիր պահանջում են կրավորական սեռի բայերը։
- Տրված նախադասություններում ընդգծել ներգործող խնդիրները․
Ես անչափ հուզվել էի ծնողներիս անակնկալ այցից։
Երիտասարդի համազգեստը կարվել էր Թիֆլիսիսց հրավիրված դերձակի կողմից։
Երկինքը միանգամից ծածկվեց ամպերով։
Փողոցները փակվել էին մեքենաներով։
Նամակը բարձրաձայն կարդացվեց պապի կողմից։
- Նախադասությունները դարձրո՛ւ ներգործող անուղղակի խնդրով։
Սիմոնը արագ հինգ դիմում լրացրեց։
Հինգ դիմում արագ լրացվեց Սիմոնի կողմից:
Քամին հալածում էր մառախուղի թանձր քուլաները։
Մառախուղի թանձր քուլաները հալածվում էին քամու կողմից:
Զինվորները բերում էին Զոհրակին։
Զոհրակը բերվում էր զինվորների կողմից:
Միջոցի խնդիր
Այն առարկան, որի միջոցով կամ որով կատարվում է գործողությունը, կոչվում է միջոցի անուղղակի խնդիր։
Միջոցի անուղղակի խնդիրը դրվում է գործիական հոլովով և պահանջում է ումով, ինչով հարցերը։
Միջոցի անուղղակի խնդիրը արտահայտվում է նաև սեռական հոլովի և միջոցով, ձեռքով կապական բառերի կապակցությամբ, օրինակ՝ Նա իր վատ գործերն անում էր ուրիշների միջոցով։
- Գտի՛ր միջոցի անուղղակի խնդիրները։
Արմենը քարերով ամրացրել էր իր նկուղը։
Ձին թռչում էր, ոտքերով դոփում գետինը։
Ծանոթների միջոցով նա վերջապես տեղավորվեց լավ աշխատանքի։
Աղջկա վարսերը կապված էին ժապավենով։
Հավաքվածները կռվում էին քարերով ու փայտերով։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
- Կետադրի՛ր:
Մենք` ես ու Ցոլակը, մտանք բակ:
Ընկերներս` գլխաբաց չթե հասարակ շապիկով երկու տղա, քայլում էին գետափով:
Ես ու իմ ընկերը` Անդոն, հաց ենք տանում նրա հոր բրուտ Ավագի համար:
Կարմիր շորերով աղջիկը` այդ բարձրահասակ երեխան, հեռացավ կտուրից ու մոտեցավ աղջիկներին:
Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով Ազնոն` դուստրը իմ վաղեմի ծանոթի:
Քամին` աշխարհի հզոր ու անսանձ ոգին, վայրագ ուժով խառնեց- պղտորեց գետի անշարժ ջրերը:
Մեր` երեխաներիս, աչքը չէր հեռանում արագիլներից:
Ամենավերին աստիճանին կանգնած էր իմ բարեկամը` Բաֆուտի Ֆոնը:
Ծառերից` հազարամյա կաղնիներից, կանցնես ու կտեսնես փնտրածդ հյուղակը:
- Նայի՛ր օրինակին և ընդգծված որոշիչ բառակապակցությունը փոխարինի՛ր որպես կամ իբրև կապերով կազմվող բացահայտիչներով: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:
Օրինակ`
Կոշիկի դատարկ տուփի նման տունը ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա: 1. Որպես կոշիկի դատարկ տուփ՝ տունն ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա:
2. Տունը` որպես կոշիկի դատարկ տուփ, ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա:
Նավի հսկա թրի նմանվող սուր քթամասը ճեղքում էր ջուրը:
1. Որպես հսկա թուր՝ նավի սուր քթամասը ճեղքում էր ջուրը:
2. Նավի՝որպես հսկա թրի, սուր քթամասը ճեղքում էր ջուրը:
Ապահով թաքստոցի նմանվող այդ տակառը կատվին շատ էր փրկել:
1. Իբրև ապահով թաքստոց՝ այդ տակառը կատվին շատ էր փրկել:
2. Այդ տակառը՝ իբրև ապահով թաքստոց, կատվին շատ էր փրկել:
Մութ վարագույրի նմանվող անտառը թաքցնում էր այդ հսկա կենդանիների բախումը, բայց ձայները լսվում էին:
1. Իբրև մութ վարագույր՝ անտառը թաքցնում էր այդ հսկա կենդանիների բախումը, բայց ձայները լսվում էին:
2. Անտառը՝ իբրև մութ վարագույր, թաքցնում էր այդ հսկա կենդանիների բախումը, բայց ձայները լսվում էին:
Սպիտակ բրդի եթերային ծվենների նման ամպերը սահում էին մեր գլխի վրայով:
1. Իբրև սպիտակ բրդի եթերային ծվեններ՝ ամպերը սահում էին մեր գլխի վրայով:
2. Ամպերը՝ իբրև սպիտակ բրդի եթերային ծվեններ, սահում էին մեր գլխի վրայով:
Տարօրինակ արձանների նմանվող ժայռերը կանգնել էին քամուն հանդիման:
Իբրև տարօրինակ արձաններ՝ ժայռերը կանգնել էին քամուն հանդիպման:
Ժայռերը՝ իբրև տարօրինակ արձաններ, կանգնել էին քամուն հանդիպման:
Այդ վայրերի միակ տիրակալի նման քամին շեփորում ու գոռգոռում էր ժայռերի ծերպերում:
Որպես այդ վայրերի միակ տիրակալ՝ քամին շեփորում ու գոռգոռում էր ժայռերի ծարպերում:
Քամին՝ որպես այդ վայրերի միակ տրակալ, շեփորում ու գոռգոռում էր ժայռերի ծարպերում:
- Նախադասությունն ընդարձակիր` կետերի փոխարեն որպես ի՞նչ, իբրև ի՞նչ, որպես ո՞վ, իբրև ո՞վ հարցերին պատասխանող բացահայտիչներ գրելով:
Էլիասը`իբրև զբոսայգու պահակ, ինձ բացատրում էր ճանապարհը:
Անտառը`որպես հանրահայտ վայր, մռայլ ու գժկամ տեսք ուներ:
Թռչունի առաջին ճիչը`որպես խոսք, չափազանց զարմացրեց մեզ:
Իսկ այդ արձակ տարածության մեջ արձանն էր` որպես դիտորդ:
Պահակը`որպես ծանոթ, որոշեց ինձ մենակ չթողնել:
Ներողամիտ հայացքով նրանց խուճապին ու իրարանցմանը հետևում էր հավաստին`իբրև հսկիչ:
Հարցերին պատասխանող պարոնը`իբրև ուրվակն անցավ հավաքվածների միջով ու մոտեցավ մեքենային