
Իմ սիրելի շուն, բարի շուն, իմ սիրելի շնիկ, մոտ եկ, հոտ քաշիր այս անուշահոտ ջրից, որը քաղաքիս ամենապատվական պարֆյումերից եմ գնել: Եվ շունը պոչը թափ տալով, որ, ըստ իս, այդ թշվառ արարածների ծիծաղի կամ ժպիտի նշանն է, մոտեցավ ու իր խոնավ դունչը հետաքրքրությամբ հպեց սրվակի բերանին, ապա հանկարծ ահով ետ-ետ քաշվեց ու սկսեց վրաս հաչել, ասես թե կշտամբելիս լիներ ինձ: Ա~հ, թշվառ շուն, եթե ես ձեզ մի կույտ աղբ առաջարկեի, դուք հաճույքով պիտի հոտոտեիք այն, անգամ գուցե խժռեիք այն: Այդպես է, իմ տխուր կյանքի անարժան ուղեկից, դուք նման եք հասարակության, որին չպետք է բնավ նուրբ անուշահոտություն առաջարկել (դա նրան նեղացնում է),այլ պետք է տալ լոկ խնամքով հավաքած աղտեղություններ:
Հեղինակ՝ Գիյոմ Ապոլիներ
- Բացատրի՛ր բառերը՝ ամենապատվական, պարֆյումեր, սրվակ, կշտամբել, բնավ։
Ամենահարգելի, օծանելիքագործ, անոթ, կոպտել, ամենևին
- Ի՞նչի հետ է համեմատում շան արձագանքը։
Նա այն համեմատում է դժգոհ հասարակության հետ:
- Ո՞ր հատվածում է արտահայտված ստեղծագործության ասելիքը։
Ա~հ, թշվառ շուն, եթե ես ձեզ մի կույտ աղբ առաջարկեի, դուք հաճույքով պիտի հոտոտեիք այն, անգամ գուցե խժռեիք այն:
Դուք նման եք հասարակության, որին չպետք է բնավ նուրբ անուշահոտություն առաջարկել (դա նրան նեղացնում է),այլ պետք է տալ լոկ խնամքով հավաքած աղտեղություններ:
- Ո՞րն է ստղծագործության ասելիքը, ներկայացրո՛ւ և շարադրի՛ր քո կարծիքը գաղափարի վերաբերյալ։
Կարծում եմ ստեղծագործության ասելիքը այն է, որ մարդիկ ցանկանում են այն ինչ իրենց դուր է գալիս, բայց վատ որոշում է նրանց համար, քան այն ինչ իրենց պետք է և կարող է երջանկացնել իրենց:
- Ի՞նչ նկատի ունի հեղինակը, երբ ասում է ,,խնամքով հավաքված աղտեղություն,, ։ Ինչպես ես հասկանում ,,աղտեղություն,, բառը։
Աղտեղությունը այն անարժեք հաճույքներն են դեպի որոնց ձգտում է գնալ հասարակությունը մտածելով որ արժեքավոր որոշումները ինրենցից շատ բան կպահանջեն, կամ որ նրանք շատ են սովոր ցածրարժեք բաներին մեծ սիրով ընդունում են այն:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Կարդա՛ Վ․ Սարոյանի ,,Հանճարը,, ստեղծագործությունը և գրավոր պատասխանի՛ր հարցերին։