ՕՊՏԻԿԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ

ՕՊՏԻԿԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ

1. Ի՞նչ է լույսը ըստ Նյուտոնի և ըստ Հյուգենսի:

Աղբյուրից հեռացող համակենտրոն գնդոլորտներ:

2. Ո՞ր լուսատու մարմինն են անվանում լույսի կետային աղբյուր:

Եթե լույսի աղբյուրի չափերը շատ փոքր են մինչև լուսավորվող մարմին ընկած հեռավորության համեմատ, ապա այն անվանում են լույսի կետային աղբյուր

3. Լույսի ի՞նչ բնական և արհեստական  աղբյուրներ գիտեք:

Բնական՝ արեգակ, աստղեր, կայծակ և այլ:

Արհեստական՝ լամպ, գազայրիչի բոցը և այլ:

4. Ո՞րն է Արեգակի և Լուսնի լուսարձակման տարբերությունը:

Տարբերությունը նրա մեջ է որ Լուսինը անդրադարձնում է իր վրա ընկած՝ Արեգակի լույսը:

5. Ի՞նչ է լույսի ճառագայթը:

Լույսի ճառագայթը լուսային էներգիայի տարածման ուղղագիծ գիծն է համասեռ միջավայրում։

6. Ինչպե՞ս է տարածվում լույսը համասեռ միջավայրում:

Ուղղագիծ

7. Ո՞ր լույսն է կոչվում անդրադարձած:

Այն լույսը որը երևում է իրական լույսի աղբյուրի անդրադարձված լինելու հետևանքով։

8. Ո՞ր անկյունն է կոչվում անկման անկյուն. և որը անդրադարձման անկյուն:

Անկման անկյուն է այն անկյունը, որը առաջանում է ընկնող ճառագայթի և մակերևույթին անցկացված ուղղահայաց գծի միջև։

Անդրադարձման անկյուն է այն անկյունը, որը առաջանում է անդրադարձած ճառագայթի և նույն ուղղահայաց գծի միջև։

9. Ձևակերպեք լույսի անդրադարձման օրենքը:

անկման անկյուն=անդրադարձման անկյուն

10. Ո՞ր երևույթն է կոչվում լույսի բեկում:

Լույսի բեկում է կոչվում այն երևույթը, երբ լույսի ճառագայթը անցնելով մի միջավայրից մյուսը, փոխում է իր տարածման ուղղությունը։

11. Ձևակերպեք լույսի բեկման օրենքը:

Ընկնող ճառագայթը, բեկված ճառագայթը և անկման կետում բաժանման սահմանին անցկացված ուղղահիծը գտնվում են նույն հարթության մեջ։

12. Անկմա՞ն, թե՞ բեկման անկյունն է ավելի մեծ, երբ լույսը՝ ա. օդից անցնում է ջուր, բ. ջրից անցնում է օդ:

օդից ջուր բեկման անկյունը փոքր է իսկ ջրից ոդ մեծ

Leave a comment