Կարդացե՛ք Հրանտ Մաթևոսյանի ,,Կանաչ դաշտը,, ստեղծագործությունը։
1. Համառոտ, հինգ-վեց նախադասությամբ ներկայացրե՛ք ստեղծագործություն սյուժեն։
Կանաչ հովտում արածում էին պառավ կարմիր ձին և իր սիրուն քուռակը: Հանկարծ հայտնվում է մի քաղցած գայլ և փորձում է հարձակվել փոքրիկ քուռակի վրա: Մայր ձին, չնայած իր ծերությանը, կտրում է պարանը և ամբողջ ուժով պայքարում գայլի դեմ, որպեսզի փրկի իր ձագին: Կռիվը տևում է մինչև երեկո, մինչև հովիվն ու շները հասնում են օգնության և քշում գայլին: Քուռակը փրկվում է, բայց մայր ձիու սիրտը չի դիմանում վախին ու լարվածությանը, և նա սատկում է: Տարիներ անց քուռակը մեծանում է և դառնում է նույնքան գեղեցիկ ձի, ինչպիսին իր մայրն էր:
2. Ի՞նչ է ցանկացել ցույց տալ հեղինակը, գրի՛ր քո մտորումները վերջաբանի վերաբերյալ։
Հեղինակը ցանկացել է ցույց տալ, որ բնության մեջ բոլորն ունեն իրենց պայքարը և մայրական սերը բնորոշ է բոլորին: Մենք տեսնում ենք, որ ոչ միայն ձին է իր կյանքը վտանգում քուռակի համար, այլև գայլն է մտածում իր ձագերի մասին: Գայլը չէր ուզում պարտված հետ գնալ, որովհետև տանը նրան սպասում էին իր քաղցած ձագերը, և նա պետք է սնունդ տաներ նրանց, որպեսզի նրանք որբ չմնային ու չմեռնեին: Հեղինակը սրանով ցույց է տալիս, որ կյանքը դաժան է, և յուրաքանչյուրն իր ձևով է փորձում պաշտպանել իր ընտանիքը:
Վերջաբանը թեև տխուր է, բայց շատ իմաստուն է: Ինձ դուր եկավ, որ հեղինակը ցույց տվեց ,,կյանքի շղթան,,. մայր ձին մեռավ, բայց քուռակը մեծացավ ու նորից լցրեց հովիտը: Նույնիսկ գայլը փախավ, որպեսզի իր ձագերին պահի: Սա նշանակում է, որ կյանքում ամենակարևորը սերն է և սերունդը շարունակելը: Թեև մայր ձին չկա, նրա գեղեցկությունն ու ուժը հիմա ապրում են մեծացած քուռակի մեջ:
3. Ի՞նչ է նշանակում պայքար, մեկնաբանի՛ր, բառարանից դո՛ւրս գրիր բառի հոմանիշը:
Պայքարը նշանակում է ուժ գործադրել մի դժվարություն հաղթահարելու կամ թշնամուն հաղթելու համար: Դա կարող է լինել և՛ ֆիզիկակակն կռիվ, և՛ կամքի ուժով կռիվ: