Author: hambardzumyanani
Առյուծը և ավանակը
Մի օր առյուծը հպարտությամբ քայլում էր անտառի արահետով,և բոլոր կենդանիները հարգանքով ճանապարհ էին տալիս նրան: Ավանակը անցնելիս արհամարհական նկատողություն արեց:
Առյուծը զայրույթի բռնկում ունեցավ։ Բայց երբ նա շրջեց գլուխը և տեսավ, թե ով է խոսել, հանգիստ քայլեց։ Նա հիմարին չէր պատվի՝ ճանկերը հանելով:
Մի՛ նեղացեք հիմարի խոսքերից, անտեսեք նրանց:
Թարգմանությունը կատարվել է՝ https://www.read.gov/aesop/047.html էջից:
Բեկյալ
Դասարանական աշխատանք
Արտավազդ II-ը և վերջինԱրտաշեսյանները
Ռիչարդ Բախ
Տնային աշխատանք
Մեխանիկական աշխատանք:Հզորություն:
Մեխանիկական աշխատանք:Հզորություն:
Հզորության ՙՙձիաուժ՚՚ միավորի մասին
Քանի դեռ Ջեյմս Ուատտը չէր կատարելագործել շոգեմեքենան, հզորության միավորի սահմանման անհրաժեշտություն չկար:
Այդ ժամանակ լուրջ մտահոգող բան էր հանքահորորից ջուր հանելը պոմպերով: Սկզբնական շրջանում այդպիսի գործերի համար Անգլիայում ձիեր օգտագործելը թանկ էր: Դրա պատճառով էլ Ուատտին հետաքրքրում էր թե քանի ձիու կփոխարինի մեքենան և ինչպես արտահայտել մեքենայի հզորությունը ձիու հզորությամբ:
Նա փորձնական որոշում է, որ ձին 75կգ զանգվածով բեռը 1 վարկյանում բարձրացնում է 1մ: Այսինքն 1 վարկյանում ձին կատարում է 75կգ×9.8Ն×1մ=735Ջ աշխատանք: Ձիու զարգացած միջին հզորությունը անվանել է ձիաուժ որը կրճատ գրվում է ձ. ու.: Ջեյմսը հաշվել է, որ 1ձ.ու.=735Ջ/1վ=735Վտ:


