Author: hambardzumyanani
Հարցեր կրկնության համար
Իմ մասին . ݁₊ ⊹ . ݁˖ . ݁
Ինչպես արդեն բլոգիս անվանումից հասկացաք՝ ես Անին եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ 8-րդ դասարանում: Պետք է նշեմ, որ շատ եմ սիրում դպրոցս և դասարանս (իր բոլոր թերություններով): Ունեմ տարբեր հոբբիներ, որոնք արդեն ավելի շատ ոչ թե հոբբիներ են այլ իմ կյանքի կարևոր մասն են կազմում: Շաաաա՜տ եմ սիրում կարդալ տարբեր ժանրերի գրքեր, մանավանդ դետեկտիվ ժանրի: Նույնիսկ այնքան շատ եմ սիրում կարդալ, որ երբ կարդում եմ չեմ լսում կողքս ինչ են ասում: Ամենասիրելի հեղինակս դետեկտիվի թագուհի Ագաթա Քրիստին է: Եթե համեստություն չանեմ պետք է ասեմ, որ արդեն կարդացել եմ ավելի քան հարյուր գիրք: Սիրում եմ բնությունը՝տարվա բոլոր եղանակներով: Նաև սիրում եմ նկարել և զբաղվել ձեռքի աշխատանքով: Սիրում եմ լսել երաժշտություն կամ երգեր, սիրում եմ քայլել փողոցներով և ճամփորդել: Դե, երևի այսքանը…
Մեղվաբուծության հետքերով
Պատկերների կառուցում կոորդինատային հարթությունում
Սեպտեմբերի 2-6 նախագծային ուսումնական շաբաթ
«Мое летнее путешествие»
Ճամփորդություններ
Ուսումնական ամառ․ արձակուրդային նախագիծ

Այս ամառվա ընթացքում ես կարդացի մի քանի գիրք, բայց կներկայացնեմ դրանցից մեկը: Ես ընտրել եմ Ջոջո Մոյեսի «Աստղեր նվիրողը» գիրքը: Իմ կարծիքով գաղափարը այն է, որ դու կարող ես ինքդ՝ առանց ոչ մեկի թույլ տվության որոշումներ կայացնել, միշտ կարող ես ընտրել ճշմարտությունը եթե նույնիսկ այն քո ցանկություններին այդքան էլ համապատասխան չէ, ինչպես նաև դու միշտ կարող ես անել լավը և հաճույք ստանալ դրանից:
Էլիս Ռայթն ամուսնանում է ամերիկացի Բենեթ Վան Քլիվի հետ՝ հույս ունենալով փախչել Անգլիայում իր խեղդող կյանքից: Բայց փոքր քաղաք Կենտուկին արագորեն դրսևորվում է նույնքան փակ և անհետաքրքիր, հատկապես ապրելով իր ճնշող սկեսրայրի կողքին: Այսպիսով, երբ կանանց հայտարարվում է գրքեր հանձնել որպես Էլեոնորա Ռուզվելտի նոր շրջիկ գրադարանի մաս, Էլիսը ուրախությամբ ստորագրում է:
Առաջնորդը և շուտով Էլիսի ամենամեծ ընկերուհին Մարջըրին է, խելացի, ինքնաբավ կին, ով երբեք տղամարդուց թույլտվություն չի խնդրել որևէ բանի համար: Նրանց միանում են երեք այլ եզակի կանայք, ովքեր հայտնի են դառնում որպես Կենտուկիի «Փոքորսի գրադարանավարներ»:
Ինձ ամենաշատը դուր եկած կերպարներն են Մաջըրի Օ՛հեյրը և Ֆրեդերիկ Գիսլերը:
Մաջըրին շատ խելացի է, գրքասեր, ինքնաբավ օրիորդ է նաև լավ տիրապետում է ինքնապաշտպանությանը: Իմ կարծիքով նա չունի բացասական կողմեր բացի նրանից, որ երբեմն կարող է շատ գրգռվել և իր կարծիքը բամբ ձայնով շպրտել մարդու վրա:
Ֆրեդը (Ֆրեդերիկը) շատ դրական կերպար է: Նա իմ մոտ տպավորվել է որպես ամենաբարեհոգի կերպարը: Նա աշխատասեր է, շատ կարեկցող է՝ միշտ օգնում է բոլորին բոլոր հարցերում նաև պաշտպանում է անմեղներին:
Ինձ շատ դուր եկավ ստեղծագործությունը այն լցված էր սիրով ♡‧₊˚:
Բակային խաղերի նախագիծ
4² խումբը կազմակերպում է բակային խաղերի նախագիծ։ Մենք առաջարկում ենք խաղալ անուն գոռոցի կամ ուրիշ հետաքրքիր խաղեր, որոնք բոլորս նախընտրում ենք։ Այս նախագիծը կարող ենք իրականացնել ցանկացած օր և ցանկացած ժամ։ Անուն գոռոցի խաղի կանոններն են`սկզբում պետք է ընտրվեն` անուն դնող, մատ պահող, շնորհավորող, առաջին գցող։ Նրանց բոլորից պետք է լինի միայն մեկ հոգի ։ Առաջին գցողը գնդակը գցում է օդ, և գոռում խաղացողներից մեկի անունը, եթե այդ խաղացողը գնդակը կարողանում է բռնել օդից, երբ այն հատակին դեռ չի դիպչել, նա կարող է ևս գոռալ խաղացողներից մեկի անունը։ Ում անունը գոռում են նա պետք է գնդակը բռնի և գոռա 《Ստոպ》, մինչ այդ խաղացողը բռնում է գնդակը, մնացած խաղացողները փախչում են այդ խաղացողից ինչքան հնարավոր է հեռու, երբ խաղացողը գնդակը բռնում և գոռում է մնացած խաղացողները պետք է քարանան, գնդակով խաղացողը ունի 3 քայլ որոնցով կարող է մոտենալ մյուս խաղացողներին, եթե նա կարողանա գնդալը այնպես նետել որ այն դիպչի մի խաղացողի ուրեմն այն խաղացողին ում նա գնդակով դիպչել է ստանում է 1 ձու։ Իսկ եթե այն չդիպչի մարդուն, ուրեմն գրողին է 1 ձու գալիս։ Երբ ցանկացած խաղացող ունենում է 3 ձու, նրան պետք է անուն ընտրել։ Մատ պահողը պահում է իր մեկ ձեռքը և անուն դնողը յուրաքանչյուր մատին դնում է անուն (ոչ վիրավորական), այդ անունների մեջ անպայման պետք է լինի խաղացողի իրական անունը։ Գնդակը նետում են հերթով։ Այդպես շարունակում են ամբողջ խաղը։


