Ձկնորսը և փոքրիկ ձուկը

Ձկնորսը և փոքրիկ ձուկը

Աղքատ ձկնորսը, ով ապրում էր իր բռնած ձկներով, մի օր ունեցավ վատ բախտ և չբռնեց ոչինչ, բացի մի փոքրիկ ձկնիկից: Ձկնորսը պատրաստվում էր այն դնել իր զամբյուղի մեջ, երբ փոքրիկ ձկնիկն ասաց.

-Խնդրում եմ խնայիր ինձ, պարո՛ն ձկնորս։ Ես շատ փոքր եմ, չարժե ինձ տանել տուն: Երբ ես մեծանամ, ես ավելի լավ ճաշ կլինեմ քեզ համար:

Բայց ձկնորսը ձկնիկին արագ դրեց իր զամբյուղի մեջ.

-Ինչքան հիմար ես պետք է լինեմ,- ասաց նա,- որ քեզ հետ գցեմ: Ինչքան էլ դու փոքր լինես, դա ավելի լավ է, քան ոչինչը ամենից:

Փոքր շահույթն ավելին արժե, քան մեծ խոստումը:

Թարգմանությունը կատարվեց https://www.read.gov/aesop/031.html էջից:

Աղվեսը և ոզնին

Աղվեսը և ոզնին

Գետի միջով լողացող աղվեսը հազիվ կարողացավ հասնել ափին, որտեղ նա կապտած ու ուժասպառ պառկեց սրընթաց հոսանքի հետ պայքարից։ Շուտով նրա վրա նստեց արյուն ծծող ճանճերի պարս, բայց նա հանգիստ պառկած էր, դեռ շատ թույլ էր նրանցից փախչելու համար:

Մի ոզնի պատահեց. -“Թույլ տուր քշեմ ճանճերին”-ասաց նա ընկերական ։

“Ոչ ոչ” — բացականչեց Աղվեսը, — մի՛ խանգարիր նրանց։ Նրանք հափշտակում են այն ամենը, ինչ կարողանում են։

Ավելի լավ է կրել ավելի փոքր աղետը, քան ավելի մեծ ռիսկի գնալ այն հեռացնելիս:

Թարգմանությունը կատարվեց https://www.read.gov/aesop/114.html էջից։

Առյուծը և ավանակը

Առյուծը և ավանակը

Մի օր առյուծը հպարտությամբ քայլում էր անտառի արահետով,և բոլոր կենդանիները հարգանքով ճանապարհ էին տալիս նրան: Ավանակը անցնելիս արհամարհական նկատողություն արեց:

Առյուծը զայրույթի բռնկում ունեցավ։ Բայց երբ նա շրջեց գլուխը և տեսավ, թե ով է խոսել,  հանգիստ քայլեց։ Նա հիմարին չէր պատվի՝ ճանկերը հանելով:

Մի՛ նեղացեք հիմարի խոսքերից, անտեսեք նրանց:

Թարգմանությունը կատարվել է՝ https://www.read.gov/aesop/047.html էջից:

Տղաները և գորտերը

Տղաները և գորտերը

Մի օր մի քանի տղաներ խաղում էին լճակի եզրին որտեղ ապրում էր գորտերի ընտանիքը: Տղաները զվարճացան քարեր նետելով լճակի մեջ այնպես, որ քարերը ցատկեն ջրի վրայով: Քարերը թռչում էին արագ, մեկը մյուսի ետևից և տղաները հաճույք էին ստանում: Բայց լճակի խեղճ գորտերը վախից դողում էին: Գորտերից վերջինը՝ ամենածերը և ամենահամարձակը ասաց.

-Օ խնդրում եմ թանկագին երեխաներ, վերջացրեք ձեր դաժան խաղը: Դա կարող է զվարճալի լինել ձեր համար, բայց դառնալ մեր մահի պատճառը:

Միշտ կանգ առեք՝ մտածելու, թե արդյոք ձեր զվարճանքը չի՞ կարող լինել ուրիշի դժբախտության պատճառը:

Երիտասարդ խեցգետինը և նրա մայրը

Երիտասարդ խեցգետինը և նրա մայրը

-Ինչու՞ ես այդպես կողք-կողքի քայլում- ասաց մի մայր խեցգետին իր որդուն. -Միշտ պետք է առաջ քայլել՝ ոտքի մատները դուրս շրջած:

-Ցույց տուր ինձ ինչպես քայլել,սիրելի մայր- հնազանդ պատասխանեց փոքրիկ խեցգետինը- ես ուզում եմ սովորել։

Այսպիսով, ծեր խեցգետինը փորձեց ու փորձեց ուղիղ առաջ գնալ: Բայց նա կարող էր միայն կողք-կողքի քայլել, ինչպես և իր որդին։ Եվ երբ նա ուզում էր ոտքի մատները դուրս շրջել, սայթաքեց և ընկավ քթի վրա:

Մի ասեք ուրիշներին, թե ինչպես վարվեն,եթե չեք կարող լավ օրինակ ծառայել: