Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք

1. Աշխարհի մեծաքանակ ժողովուրդներից չեն.
1) չինացիները և բրազիլացիները
2) հինդուստանցիները և բենգալացիները
3) հայերը և վրացիները
4) ճապոնացիները և մեքսիկացիները

2. Աշխարհի առավել խիտ բնակեցված տարածաշրջաններից չէ.
1) Արևելյան Աֆրիկան
2) Արևելյան Ասիան
3) Հարավային Ասիան
4) Արևմտյան Եվրոպա

3. Բնակչության առավել համաչափ տեղաբաշխում է նկատվում.
1) Ավստրալիայում և Չինաստանում 3) Ռուսաստանում և Կանադայում
2) Մոլդովայում և Դանիայում 4) Բրազիլիայում և Եգիպտոսում

4. Ո՞ր պնդումն է սխալ.

1) Լեռնահանքային արդյունաբերության և էքստենսիվ գյուղատնտեսության տարածման շրջաններում բնակչության խտությունը փոքր է:
2) Քաղաքակրթության հնագույն օջախներն ավելի խիտ են բնակեցված:
3) Որոշ տարածքներում բնակչության մեծ խտությունը կարող է պայմանավոր-
ված լինել բնակչության բարձր բնական աճով և ներգաղթով:
4) Լեռնային շրջաններն աչքի են ընկնում բնակչության խտության բարձր ցու-
ցանիշով:

5. Ո՞րն է ճիշտ բնութագրում «ժողովրդագրական ճգնաժամը».
1) բնակչության թվի աճը մահացության կրճատման հետևանքով
2) բնակչության թվի կայուն նվազումը նեղացված վերարտադրության պայման-
ներում
3) բնակչության թվի կայուն աճը ընդլայնված վերարտադրության պայմաններում
4) բնակչության թվի կայունացումը պարզ վերարտադրության պայմաններում

6. Բնակչության տարիքային կառուցվածքում երեխաների բաժինն ամենամեծն է.
1) Եվրոպայում 3) Հյուսիսային Ամերիկայում
2) Ավստրալիայում 4) Աֆրիկայում

7. Բնակչության աշխատունակ մասը, աշխատող մեծահասակներն ու երեխաները, որոնք իրենց ֆիզիկական կարողություններով, գիտելիքներով և փորձով կարող են աշխատել տնտեսության որևէ բնագավառում, կոչվում է.
1) ժողովուրդ
2) ռասա
3) աշխատանքային ռեսուրս
4) տնտեսապես ակտիվ բնակչություն

8. Զարգացած երկրներում ոչ արտադրական ոլորտում աշխատողների մեծ բաժինը պայմանավորված չէ.
1) արտադրական ոլորտում աշխատանքի բարձր արտադրողականությամբ
2) բնակչության բարձր կենսամակարդակով
3) արտադրական ոլորտի ճյուղերի ավտոմատացմամբ և մեքենայացմամբ
4) արտադրական ոլորտում աշխատատեղերի պակասով

9. «Ժողովուրդ — ռասա» զույգերից ընտրել սխալը.
1) պարսիկներ — եվրոպեոիդ 3) շվեդներ — եվրոպեոիդ
2) արաբներ — նեգրոիդ

4) սենեգալցիներ — նեգրոիդ

10. Աշխարհի բոլոր երկրների ազգային տնտեսությունների և դրանց տնտեսական փոխադարձ կապերի ամբողջությունը կոչվում է.
1) տնտեսության ճյուղ
2) աշխատանքի հասարակական բաժանում
3) համաշխարհային տնտեսություն

4) աշխատանքի միջազգային բաժանում

11. Համաշխարհային տնտեսության ձևավորման նախադրյալ է.
1) ջերմային տրանսպորտը 3) բնական ռեսուրսները
2) աշխատուժը 4) աշխարհագրական դիրքը

12. Տնտեսության զարգացման հետարդյունաբերական փուլ թևակոխած երկրներ են.
1) Թուրքիան և Իրանը 3) Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան
2) Ալժիրը և ՀԱՀ–ը 4) Հնդկաստանը և Չինաստանը

13. Ո՞ր երկրները զարգացման ագրարային փուլում չեն.
1) Աֆղանստանը և Բանգլադեշը 3) Սոմալին և Եթովպիան
2) Բրազիլիան և Իրանը 4) Չադը և Եմենը

14. Նշել բնական պայմանների և բնական ռեսուրսների 5 ական օրինակ։

Ռեսուրսներ- հող, ոսկի, արծաթ, քամի, քար

Պայմաններ-արև, բույսեր, մարդիկ, կենդանիներ, անձրև։

15. Ի՞նչ նշանակություն ունի հողային և ջրային ռեսուրսները։

Հողը շատ մեծ նշանակություն ունի գյուղատնտեսության համար։

Իսկ առանց ջրի մենք չենք կարող գոյատևել և այն օգտագործում են տարբեր բաների համար։

Բնակչության սեռային կազմ: Տարիքային կազմ: Սեռատարիքային բուրգ: Աշխատանքային ռեսուրսներ

Բնակչության սեռային կազմ: Տարիքային կազմ: Սեռատարիքային բուրգ: Աշխատանքային ռեսուրսներ

Բնակչության սեռային կազմը ցույց է տալիս, թե ինչպիսին է տղամարդկանց և կանանց թվաքանակի հարաբերակցությունը։ Սեռային կազմը տարբեր է ինչպես բնակչության առանձին տարիքային խմբերում, այնպես էլ աշխարհագրորեն՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններում և երկրներում։ Միջինացված տվյալներով` աշխարհում 100 նորածին աղջկա հաշվով ծնվում է 105−­106 տղա։ Տղաների քանակական գերազանցությունը պահպանվում է մինչև 15 տարեկանը։ Երիտասարդ տարիքում սեռերի քանակը հավասարակշռվում է։ Բարձր տարիքային խմբերում կանայք ավելի մեծ թիվ են կազմում, որովհետև տղամարդիկ ավելի շատ են մահանում, բացի դրանից` կանայք ավելի երկարակյաց են, քան տղամարդիկ։ Ընդհանուր առմամբ, եվրոպական երկրներում գերակշռում են կանայք, իսկ մահմեդական երկրներում՝ տղամարդիկ: 

Read more

Աշխարհի բնակչության ռասսայական, կրոնական և ազգային կազմը

Աշխարհի բնակչության ռասսայական, կրոնական և ազգային կազմը

  • Ուրվագծային քարտեզի վրա նշել ռասսաների տարածման շրջանները։
  •  Գրել հետևյալ երկրներում գերիշխող դավանանքը՝ նշելով նաև համաշխարհային կրոնի ուղղությունը. Արգենտինա, Իսրայել, Ճապոնիա, Չինաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Կանադա, ԱՄՆ, Իրան, Սաուդյան Արաբիա, Ալժիր, Նիգեր, Վիետնամ, Նիդերլանդներ, Ղազախստան, Ուկրաինա, Թուրքիա, Ուրուգվայ, Վրաստան, Բրազիլիա, Ավստրալիա, Մոնղոլիա, Հունաստան, Լեհանստան, Հս. Կորեա, Հայսատան:

Քրիստոնեություն-Հայաստան, Իսրայել, Վրաստան, Արգենտինա, Ռուսաստան, Ֆրանսիա, Կանադա, ԱՄՆ, Նիդեռլանդներ, Ուկրաինա, Ուրուգվայ, Բրազիլիա, Ավստրալիա, Հունաստան, Լեհաստան

Բուդդայականություն-Ճապոնիա, Չինաստան, Վիետնամ, Մոնղոլիա, Հս. Կորեա

Մահմեդականություն-Իրան, Թուրքիա, Իսայել, Սաուդյան Արաբիա, Ալժիր, Նիգեր

  • Ուրվագծային քարտեզի վրա նշել 5 բազմազգ (պոլիեթնիկ) և 5 միազգ  (մոնոէթնիկ) երկիր:
Աշխարհի բնակչության տեղաբաշխումը և միգրացիաները

Աշխարհի բնակչության տեղաբաշխումը և միգրացիաները

Երկրագնդի բնակչության ժամանակակից տեղաբաշխումը ձևավորվել է տարածքի բնակեցման և տնտեսական յուրացման հարյուր հազարավոր տարիների ընթացքում։ Այդ տեղաբաշխումը խիստ անհավասարաչափ է։ Բնակչության տեղաբաշխում ասելով հասկանում ենք բնակչության աշխարհագրական բաշխվածությունը երկրագնդի վրա, առանձին տարածաշրջաններում ու երկրներում։ Read more

Աշխարհի պետությունների խմբավորումն ու տիպաբանությունը

Աշխարհի պետությունների խմբավորումն ու տիպաբանությունը

Դասագրքի հղումը էջ 10-12

1,Ներքոհիշյալ երկրները դասավորել ըստ տարածքի մեծության հետևյալ խմբերում, գերխոշոր, խոշոր, միջին, փոքր Read more