Արարատի մարզ, Արմավիրի մարզ

Արարատի մարզ, Արմավիրի մարզ

1. Գնահատել Արարատի և Արմավիրի մարզերի աշխարհագրական դիրքերը։

 

Երկուսն էլ բավականին մոտ են գտնվում մայրաքաղաք Երևանին, գտնվում են Հայաստանի արևմտյան մասում և ունեն Թուրքիա-Հայաստան սահման

 

2. Բնութագրե՛լ 2 մարզերի բնական պայմանները։ Նշե՛լ ընդհանուր և տարբերիչ գծերը։

 

Երկու մարզերի տարածքներն էլ հիմնականում հարթավայրային են և գտնվում են 800-1000մ բարձրություններում: Արմավիրում չկան անտառային ռեսուրսներ, բայց Արարատում պահպանվում է Խոսրով Կոտակի հիմնած անտառը, որը հիմա հայտնի է որպես ,, Խոսրովի արգելոց,,:

 

3. Արարատի և Արմավիրի մարզերը տարաբնակեցման ի՞նչ բնորոշ գծեր ունեն։

 

Դրանք զբաղեցնում են առաջին և երկրորդ տեղերը ամենախիտ և ամենաբանակեցված մարզերից: Երկուսում էլ գերակշռում է գյուղական բնակչությունը։

 

4.Նշե՛լ մարզերի գյուղատնտեսության և արդյունաբերության գլխավոր ճյուղերը։

 

Գյուղատնտեսության գլխավոր ճյուղը բուսաբուծությունն է։ Արդյունաբերության գլխավոր ճյուղերն են խաղողի, պտուղների և բանջարեղենի վերամշակման սննդի արդյունաբերության ճյուղերը։

Leave a comment