Երկրագնդի արտաքին պինդ շերտը, որի վրա մենք ապրում ենք, կազմված է զանազան նյութերից’ ավազից, կավից, խճից, քարից և այլն: Այդ բոլորը ապարներ են: Կավիճը, որով դու գրում ես գրատախտակին, նույնպես ապար է: Ապարներ են նաև քեզ ծանոթ բազալտը և տուֆը, որոնք օգտագործում են տարբեր շենքեր կառուցելու համար: Ապարների այն տեսակները, որոնք մարդն օգտագործում է զանազան Նպատակներով, կոչվում են օգտակար հանածոներ: Օգտակար հանածոները լինում են մետաղային, վառելիքային, շինարարական: Read more
Category: Բնագիտություն
Սերմնացան


Սամիթ
Սամիթը ոչ միայն ճաշերի հիանալի համեմունք է, այլև՝ ամբողջ աշխարհում հայտնի աֆրոդիզիակ։ Հնէաբանական պեղումների ժամանակ գիտնականները հաճախ են հանդիպում այս զարմանահրաշ բույսի մասին հիշատակությունների։ Եկեք մանրամասն դիտարկենք սամիթի բուժական և օգտակար հատկությունները։
Սամիթը հովանոցավորների ընտանիքի միամյա բույս է, որը կիրառում են խոհարարության, կոսմետոլոգիայի, ժողովրդական բժշկության մեջ: Եվ իզուր չէ, որ նրա բոլոր մասերը շատ օգտակար են, հագեցած հակաօքսիդանտներով և եթերային յուղերով, և դրականորեն են ազդում մարդու օրգանիզմի վրա։
Սամիթը ցանկացած ձևով ունի շատ ուժեղ հակաբակտերիային հատկություններ, իսկ չոր սերմերի հիման վրա յուղը արդյունավետ է ստաֆիլակոկի և բազմաթիվ այլ մանրէների և վիրուսների դեմ։
Կարևոր է․ ձմռանը պատուհանագոգին սամիթ աճեցնելը այնքան էլ դժվար չէ, սակայն այն կարելի է հեշտորեն գտնել նաև խանութներում։

Ջուրը պետք է մաքուր լինի
Բոլորին քաջ հայտնի է, որ առանց ջրի չեն կարող ապրել ոչ բույսերը, ո’չ կենդանիները, ոչ էլ մարդիկ: Դա է պատճառը, որ սովորաբար գյուղերը, քաղաքները կառուցվում են աղբյուրների մոտ. գետերի, լճերի ափերին: Իսկ եթե բնակավայրը հեռու է գետերից, լճերից, ապա մարդիկ փորում են ջրհորեր, կառուցում արհեստական լճակներ ու ջրանցքներ և դրանցից ջուր վերցնում: Read more
Ջուրը բնության մեջ
Ջուրը բնության մեջ ամենատարածված նյութն է: Դու արդեն գիտես, որ երկրագնդի մակերեսի մեծ մասը ծածկված Է ջրով: Երկրի վրա դժվար Է գտնել որևէ վայր, որտեղ ջուր չլինի: Ջուրն ամենուր է’ օվկիանոսում ու ծովում, գետում ու լճում, գետնի տակ ու հողում: Ջուր կա նույնիսկ առաջին հայացքից անջուր թվացող անապատում: Շատ ջուր կա օդում (ամպ, մառախուղ, գոլորշի, անձրև, ձյուն): Շատ ջուր կա նաև կենդանի օրգանիզմներում’ ամեն մի բույսի, կենդանու, մարդու մեջ: Առանց ջրի բուսական և կենդանական աշխարհն ամբողջությամբ կոչնչանար, այսքան գեղեցիկ մեր մոլորակը կվերածվեր անկենդան երկնային մարմնի, ինչպիսին, ասենք. Լուսինն է: Առանց ջրի մարդը կարոդ է ապրել մի քանի օր միայն: Read more
Լաբորատոր նոր փորձերի նախագծեր եվ արդյունքներ
Բնագիտության հաշվետվություն
Ջուրը բնության մեջ
Ջուրը բնության մեջ ամենատարածված նյութն է: Դու արդեն գիտես, որ երկրագնդի մակերեսի մեծ մասը ծածկված Է ջրով: Երկրի վրա դժվար Է գտնել որևէ վայր, որտեղ ջուր չլինի: Ջուրն ամենուր է’ օվկիանոսում ու ծովում, գետում ու լճում, գետնի տակ ու հողում: Ջուր կա նույնիսկ առաջին հայացքից անջուր թվացող անապատում: Շատ ջուր կա օդում (ամպ, մառախուղ, գոլորշի, անձրև, ձյուն): Շատ ջուր կա նաև կենդանի օրգանիզմներում’ ամեն մի բույսի, կենդանու, մարդու մեջ: Առանց ջրի բուսական և կենդանական աշխարհն ամբողջությամբ կոչնչանար, այսքան գեղեցիկ մեր մոլորակը կվերածվեր անկենդան երկնային մարմնի, ինչպիսին, ասենք. Լուսինն է: Առանց ջրի մարդը կարոդ է ապրել մի քանի օր միայն:
Այց Բնության թանգարան, Իմ տպավորությունները
Այսօր մենք գնացել էինք Բնության թանգարան, այնտեղ մեզ պատմեցին կենդանիների, թռչունների, սողունների, միջատների, հողի և բնության մասին: Այնտեղ շատ հետաքրքիր էր: Read more