Բնության մեջ գոյություն ունեն ատոմների տարբեր տեսակներ, որոնք զանազանվում են իրենց զանգվածով, չափերով, միջուկի կառուցվածքով:
Ատոմների որոշակի տեսակը կոչվում է քիմիական տարր:Ներկայումս հայտնի է 118 քիմիական տարր: Դրանցից վերջին մի քանիսի հայտնագործման մեջ մեծ է մեր հայրենակից, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանի դերը: Read more ›
Կատարելով դիտարկումներ կհամոզվեք, որ նյութերը հանդես են գալիս տարբեր վիճակներում։ Որոշ նյութեր սովորական պայմաններում հեղուկ վիճակում են, մյուսները՝ գազային, երրորդները՝ պինդ։ Կախված պայմանների փոփոխությունից՝ նրանց վիճակները կարող են փոփոխվել: Read more ›
Նայենք մեր շուրջը և կտեսնենք բազմաթիվ իրեր՝ աթոռ, սեղան, գիրք, մատիտ, խնձոր, բաժակ, համակարգիչ, ավտոմեքենա, ծառ, ջրի կաթիլ և այլն: Այդ բոլորը մարմիններ են: Մարմիններ են նաև Երկիր մոլորակը, գիշերային երկնքում փայլատակող աստղերը, մեզ ջերմացնող Արեգակը, կենդանիները, բույսերը: Համեմատելով մարմինները՝ կարելի է պարզել դրանց միջև եղած նմանություններն ու տարբերությունները:
Բոլոր մարմինները կազմված կամ պատրաստված են նյութերից:
Տարածված է ամենուրեք, հատկապես արևադարձային և մերձարևադարձային շրջաններում։ Առավելապես հանդիպում են էպիֆիտ տեսակները, որոնք հարմարվել են ծառերի ցողունների վրա աճելուն։ Ցամաքային ձևերը կոճղարմատավոր են, հաճախ պալարանման հաստացումներով, աճում են մարգագետիններում, անտառներում, ճահիճներում։ Հայաստանում հայտնի է 14 տեսակ, որոնց գերակշռող մասն աճում է մերձալպյան անտառային գոտում (Ձիթանից սար, Լեղվար, Սյունիք, Վայոց ձոր)։ Դեկորատիվ նշանակություն ունեն, ծաղիկները վարդագույն են, ծիրանագույն, հաճելի հոտով և նեկտարով։ Փոշոտվում են միջատների միջոցով։
Պարարտանյութեր, օրգանական, անօրգանական (հանքային) և կենսաբանական (հիմնականում բակտերիալ) նյութեր են, որոնք օգտագործվում են հողի հատկությունները և բույսերի սննդառությունը բարելավելու ու բերքատվությունը բարձրացնելու նպատակով։ Պարարտանյութերը բարձրացնում են հողի բերրիությունը, բարելավում սննդային, ջրային, ջերմային և օդային ռեժիմները, ֆիզիկական, քիմիական ու կենսաբանական հատկությունները, բարձրացնում մշակաբույսերի բերքատվությունը և լավացնում բերքի որակը։ Պարարտանյութերի արդյունավետությունը կախված է մշակաբույսերի կենսաբանական առանձնահատկություններից, հողում սննդատարրերի պարունակությունից, խոնավությունից, հողի լուծույթի ռեակցիայից և այլն։ Պարարտանյութերը բերքի մեծ հավելում են տալիս, երբ հողը նաև ոռոգվում է։ Բերքի հետ ամեն տարի հողից հեռանում են զգալի քանակի սննդանյութեր, որի հետևանքով հողի բերրիությունն ընկնում է։ Պարարտանյութերի կիրառմամբ լրացվում է հողից հեռացված սննդանյութերի քանակությունը։ Պարարտանյութերի կիրառումից առավելագույն արդյունք ստանալու համար անհրաժեշտ է այն ճիշտ օգտագործել՝ ելնելով հողի ագրոքիմիական հատկություններից և պարարտացվող մշակաբույսի սննդառության առանձնահատկություններից։ Read more ›
Հողի մասին խոսելիս կամ դրա հետ աշխատելիս շատ բան է անհրաժեշտ իմանալ: Իհարկե, բոլորս լավ գիտենք, որ բույսերի մեծ մասն աճում է հողում: Այստեղ հանդիպում են նաև շատ կենդանիներ: Հողում մեծաքանակ են տարբեր բակտերիաները և սնկերը: Իսկ ի՞նչ է հողը, ի՞նչ բաղադրություն ունի:
Արու խոյադելֆինի երկարությունը հասնում է 10 մ, իսկ քաշը՝ 8 տ։ Խոյադելֆինի մեջքին կա 160-170 սմ-ոց գերանդիաձև լողակ, որն օգնում է նրան հեշտությամբ ճեղքել ջուրը և արագ շարժվել։ Չուկչիները մինչև վերջերս սարսափով էին նայում խոյադելֆինի մեջքի գերանդիաձև լողակին, կարծելով որ այն կարող է կպնել մակույկի հատակին և դանակի պես կտրել այն, մինչդեռ այդ լողակը չունի ոսկոր։
Կենդանիներր, բույսերի նման, շատ բազմազան են: Նրանք տարբերվում են չափերով, կան շատ մեծ կենդանիներ, հսկաներ ե փոքր կենդանիներ՝ անզեն աչքով անտեսանելի: Հսկաներից է ծովերում և օվկիանոսներում ապրող կապույտ կետր, որի մարմնի երկարությունր կարող է հասնել 33 մետրի, իսկ զանգվածր՝ 150 տոննայի:
Կենդանիները միմյանցից տարբերվում են արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գունավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն: