Շտապե՛ք երեխաներ, թռչել ենք սովորելու

Շտապե՛ք երեխաներ, թռչել ենք սովորելու

Շտապե՛ք երեխաներ, թռչել ենք սովորելու:

Ի՞նչ է մեզ հարկավոր, որպեսզի թևեր աճեն:

Հարկավոր է ձգտում:

Դուք տեսե՞լ եք՝ ինչպես են մրջյունները մրջնանոցում աշխատում: Նրանք տքնաջան կերպով կառուցում են իրենց պետությունը:

Դուք տեսե՞լ եք՝ ինչպես են մեղուները փեթակ ստեղծում, ինչպես են բզզալով հավաքում մեղրը: Մեղուները ձգտում ունեն:

Տեսե՞լ եք՝ ինչպես են կռունկները սեպաձև թռչում: Կռունկները ձգտում ունեն:

Իսկ ինչպես է առվակը սարն ի վար իջնում: Առվակը նույնպես ձգտում է:

Ոչ մի բան, նույնիսկ՝ քարը, գոյություն չունի առանց ձգտումի:

Ձգտում է Բնությունը, ձգտում է Տիեզերքը:

Մարդկության զարգացումը ձգտման արդյունք է:

Կանգառը մահ է, ռիթմից ընկնելը՝ սկսվող վայրէջք, իսկ ձգտման լարումը՝ նորի սկիզբ:

Մեզանից յուրաքանչյուրը գիտի՝ ինչ ասել է ձգտման ուժ, իսկ մեր ներսում կա նաև այն իրագործելու ուղեցույցը:

Ձգտումն է ստեղծում գեղեցկություն և ներդաշնակություն ինչպես Երկրում, այնպես էլ՝ Երկնքում:

Շտապե՛ք երեխաներ, թռչել ենք սովորելու:

Ձեր մաքուր ձգտումները ապագայի մասին հուշումներ են մեզ համար. հասկանում ենք, թե ինչ պետք է մենք անենք:

Տեսեք՝ ինչ գեղեցիկ են ասել իմաստունները:

Ձգտումը Բարձրագույն Մտքի զարդն է:

Ձգտումը բոլոր քարանձավների բանալին է:

Ձգտումը արծվի թև է:

Մեկնաբանություն

Այս ստեղծագործությունում ներկայացված է, թե ձգտումը ինչպիսի արդյունքների կարող է բերել։ Ստեղծագործությունում մարդկանցից բացի նաև ցույց է տալիս, որ կենդանիներն էլ ունեն ձգտում։ Իսկ եթե մարդը չձգտի, շատ դադարներ տա, չաշխատի, չի կարող իր ուզածին, նպատակներին հասնել։ Այսպիսով գաղափարն այն է, որ պետք է միշտ ձգտել։

Ճանապարհ

Ճանապարհ

https://on.soundcloud.com/T1C7f

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով:

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի‌
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի:

Ամբողջովին համաձայն եմ Կոմիտասի բանաստեղծության գաղափարի հետ: Բանաստեղծությունը լավն է: Բանաստեղծությամբ Կոմիտասը ուզում է ասել, որ կամաց կամաց կերտվում է ճանապարհը՝ ոչ թե ուղիղ իմաստ արտահայտող այլ կյանքի ճանապարհը: Մարդու ոտքի տակ երբեմն դողում է ճանապարհը, այսինքն մարդու ճանաարհը երբեմն անհաստատուն է: Մարդու կյանքի ծաղկման գագաթնակետին կյանքի ծառն է շողում:

Կյանքը ունի լայն սիրտ ասելով նկատի ունենք, որ անվերջ կյանքը մեզ լավ հնարավորություններ է տալիս: Մարդու, բույսի, գազանի և թևավոր թռչյունի համար:

Կանձրևե տղաս

Կանձրևե տղաս

Կանձրևե, տղա՛ս… Աշունը թաց է,

Թաց աչքերուն պես խեղճ խաբված սիրույն…:

Պատուհանն ու դուռը գնա գոցե

Եվ դեմըս եկուր նստիլ վեհագույն

Լռության մը մեջ…: Կանձրևե տղա՛ս…:

Կանձրևե՞ երբեմն հոգիիդ մեջ ալ,

Կմըսի՞ սիրտըդ, և կդողդըղա՞ս`

Խորհելով պայծառ արևին անցյալ,

Դռան մը ներքև գո՜ց ճակատագրին…:

Բայց կուլաս, տըղա’ս… Մութին մեջ հանկարծ

Ծանր արցունքներ աչքերդ կգլորին…:

Լա՛ց անմեղության արցունքը անդարձ,

Լա՛ց չգիտնալով, խեղճ, անգե՛տ տղաս,

Խե՜ղճ որսը կյանքին, ա՜հ, լա՛ց, որ մեծնաս…:

1. Բացատրի՛ր միտքը՝ Կանձրևե՞ երբեմն հոգիիդ մեջ ալ։

Կանձրևի երբեմն հոգուդ մեջ

Դա նշանակում է կանձրևի՞ երբեմն հոգուդ մեջ՝ կտխրե՞ս երբեմն

2. Ցույց տուր անձրևի և արտահայտված հոգեվիճակի կապը։

Անձրևը նման է արցունքների իսկ մարդը արցունք է թափում երբ տխուր է:

3. Ներկայացրո՛ւ բանաստեղծության ասելիք, միտքը։

Միշտ չէ, որ ամեն ինչ լավ և հարթ է ընթանում: Միշտ չէ, որ հոգուդ մեջ արև է և պայծառ, երբեմն լինում է անձրև և հոգիդ դողում է: