Կանաչ դաշտը

Կանաչ դաշտը

Կարդացե՛ք Հրանտ Մաթևոսյանի ,,Կանաչ դաշտը,, ստեղծագործությունը։

1. Համառոտ, հինգ-վեց նախադասությամբ ներկայացրե՛ք ստեղծագործություն սյուժեն։

Կանաչ հովտում արածում էին պառավ կարմիր ձին և իր սիրուն քուռակը: Հանկարծ հայտնվում է մի քաղցած գայլ և փորձում է հարձակվել փոքրիկ քուռակի վրա: Մայր ձին, չնայած իր ծերությանը, կտրում է պարանը և ամբողջ ուժով պայքարում գայլի դեմ, որպեսզի փրկի իր ձագին: Կռիվը տևում է մինչև երեկո, մինչև հովիվն ու շները հասնում են օգնության և քշում գայլին: Քուռակը փրկվում է, բայց մայր ձիու սիրտը չի դիմանում վախին ու լարվածությանը, և նա սատկում է: Տարիներ անց քուռակը մեծանում է և դառնում է նույնքան գեղեցիկ ձի, ինչպիսին իր մայրն էր:

2. Ի՞նչ է ցանկացել ցույց տալ հեղինակը, գրի՛ր քո մտորումները վերջաբանի վերաբերյալ։

Հեղինակը ցանկացել է ցույց տալ, որ բնության մեջ բոլորն ունեն իրենց պայքարը և մայրական սերը բնորոշ է բոլորին: Մենք տեսնում ենք, որ ոչ միայն ձին է իր կյանքը վտանգում քուռակի համար, այլև գայլն է մտածում իր ձագերի մասին: Գայլը չէր ուզում պարտված հետ գնալ, որովհետև տանը նրան սպասում էին իր քաղցած ձագերը, և նա պետք է սնունդ տաներ նրանց, որպեսզի նրանք որբ չմնային ու չմեռնեին: Հեղինակը սրանով ցույց է տալիս, որ կյանքը դաժան է, և յուրաքանչյուրն իր ձևով է փորձում պաշտպանել իր ընտանիքը:

Վերջաբանը թեև տխուր է, բայց շատ իմաստուն է: Ինձ դուր եկավ, որ հեղինակը ցույց տվեց ,,կյանքի շղթան,,. մայր ձին մեռավ, բայց քուռակը մեծացավ ու նորից լցրեց հովիտը: Նույնիսկ գայլը փախավ, որպեսզի իր ձագերին պահի: Սա նշանակում է, որ կյանքում ամենակարևորը սերն է և սերունդը շարունակելը: Թեև մայր ձին չկա, նրա գեղեցկությունն ու ուժը հիմա ապրում են մեծացած քուռակի մեջ:

3. Ի՞նչ է նշանակում պայքար, մեկնաբանի՛ր, բառարանից դո՛ւրս գրիր բառի հոմանիշը:

Պայքարը նշանակում է ուժ գործադրել մի դժվարություն հաղթահարելու կամ թշնամուն հաղթելու համար: Դա կարող է լինել և՛ ֆիզիկակակն կռիվ, և՛ կամքի ուժով կռիվ:

Զաբուղոն

Զաբուղոն

1. Ի՞նչ է նովելը։

Նովելը (նորավեպ) փոքրածավալ, արձակ գեղարվեստական ստեղծագործություն է, որն աչքի է ընկնում կյանքի մեկ ավարտուն դրվագի պատկերմամբ, սուր սյուժեով, սեղմությամբ և անսպասելի վախճանով։ Այն ձևավորվել է Վերածննդի դարաշրջանում, հաճախ պատկերում է արտասովոր դեպքեր, ունի քիչ կերպարներ և հագեցած է հոգեբանական վերլուծություններով։Հայ գրականության մեջ նովելի դասական օրինակներ է ստեղծել Գրիգոր Զոհրապը։

2. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը, գաղափարը, ի՞նչ ուղերձ կարող ես նկատել։

Իրական սերը զոհեր է պահանջում, իսկ Վասիլիկի սերը ավելի շատ ,,ցուցադրության,, համար էր։ Երբ դժվարություն եղավ, նա դավաճանեց։

3. Ներկայացրե՛ք ստեղծագործության հերոսներին՝ առանձին-առանձին բնութագրելով։

Զաբուղոն գյուղի խոհրդավոր գողն էր: Գողություն անում էր ոչ թե չարությունից դրդված այլ իր ճարպկությունը ապացուցելու համար: Նա միամիտ էր,բայց համատարիմ: Նա նախընտրեց բանտում փակված լինել քան ականատես լինել դավաճանմանը:

Վասիլիկը Զաբուղոյի նշանածն էր: Նա ցուցամոլ էր և թեթվամիտ: Նրան դու էր գալիս ,,խարհրդավոր գողի,, նշանածը լինել, բայց նրա սերը լիովին անկերղծ չէր և նա պատրաստ չէր զոհողությունների գնալու: Նա չդիմացավ և ցանկանալով տեսանելի կյանք ամուսնացավ մեկ ուրիշի հետ, իսկ ամենավատը մատնեց իր սիրեցյալին ոստիկանություն:

Գրե՛ք ձեր կարծիքը նրանց արարքների վերաբերյալ։

Իմ կարծիքով այս երկու հերոսների քայլերով բացահայտվում են մարդկային հոգու տեսակները:

Զաբուղոն ապացուցեց որ նույնիսկ գողը կարող էր ունենալ ավելի բարձր մարդկային արժեքներ քան այլ մարդիկ: Նա հասկացավ, որ առանց սիրո և հավատի ազատությունն անիմաստ է, և նախընտրեց բանտը քան հոգու դատարկությունը:

Արտիստը

Արտիստը

Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր:

Անդրիավաճառ-արձանիկներ վաճառող

Նկարագրի՛ր և բնութագրի՛ր այն միջավայրը, որտեղ հայտնվում է պատմողը:

Տանտիրուհին իտալուհի էր իսկ բնակիչները հիմնականում արտիստներ են կամ արվեստի հետ կապ ունեցող մարդիկ։ Այստեղ տիրում էր ջերմ և աղմկոտ մթնոլորտ, կային տարբեր ազգերի ներկայացուցիչներ ովքեր միավորված են ընդհանուր սեղանի և արվեստի շուրջ:

Ներկայացրու Լևոնին`

Ա. ըստ պատմողի

Նիհար, գունատ, կանոնավոր դիմագծերով, 16-17 տարեկան երիտասարդ: Նրա աչքերում կա ,,մելամաղձիկ արտահայտություն,, և նրա հայացքը միանգամից համակրանք է առաջացնում: Հագնված է թափառաշրջիկ երաժշտի պես:

Բ. ըստ հարևանների

Նրան բոլորը անվանում էին ,,Արտիստ,,։ Կավալլարոյի համար նա ազնիվ էր և տաղանդավոր նաևբհիշեցնում է իր մահացած եղբորը, Լուիզայի համար՝ խղճահարության արժանի, բայց հպարտ մի երիտասարդ: Բոլորը համաձայն էին, որ նա ,,հոգով ու արյունով արտիստ է,,:

Պատմի՛ր Լևոնի հոր մասին, արտահայտիր վերաբերմունք նրա նկատմամբ:

Լևոնի հայրը թատերական վարսավիր էր, որն անհույս սիրահարված էր մի երգչուհու: Այս զգացմունքը նրան դարձրել էր ծաղրի առարկա, ինչի պատճառով նա անձնատուր էր եղել խմիչքին:Իմ կարծիքով նա որոշակի մարդկանց խմբի զոհ էր։

Ներկայացրու Լևոնին ՝ըստ Լևոնի մոր պատմածի:

Մոր աչքերում Լևոնը ,,փչացած,,, ,,անամոթ,, և ,,անպետք,, զավակ է, որը գնում է հոր սխալ ճանապարհով։ Մայրը նրան տեսնում է միայն նյութական տեսանկյունից՝ մեղադրելով, որ նա չի աշխատում իրեն պահելու համար, այլ ժամանակը վատնում է թատրոններում։

Վերնագրի՛ր այս հատվածը:

Արտիստի ապրելակերպը

Որ հատվածից է երևում, որ Լևոնը.

Ա. սոցիալապես անապահով վիճակում է

Այն հատվածում որտեղ նշվում է, որ նրանք ապրում են ,,հավաբնից փոքր,,սենյակում, ունեն ընդամենը երկու ջարդված աթոռ։

Բ. համարձակ է

Այն պահը երբ մինչև վերջ ուղղում է Կավալլարոյին և գիտի դիրիժորի հետ վեճի իրական պատճառը։

Գ. արվեստասեր է

Սենյակում ունի մեծ երաժիշտների լուսանկարներ ու արձանիկներ

Դ. երաժշտական բնազդ և դիտողական ձիրք ունի:

Նկատել է դիրիժորի կես տոն բարձր վերցրած նոտան։

Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

Կլակյոր–մարդ, որին վարձում են թատրոնում բուռն ծափահարելու համար, բենեֆիս-ներկայացում, որի հասույթը հատկացվում է մեկ դերասանի

Դուրս գրի՛ր Լևոնին բնութագրող ամենագեղեցիկ նախադասությունը: 

,,Նա ազնիվ է որպես նորածին և զգայուն` որպես քնարի լար։,,

Ինչո՞վ էր զբաղվում Լևոնը թատրոնում, համառոտ ներկայացրու:

Նա աֆիշներ էր բաժանում, մասսայական տեսարաններում դերեր տանում, ,,պոչ էր բռնում,,։ Բայց ամենակարևորը՝ նա առաջին ծափ տվողն էր, որով ստեղծում էր նոր արտիստի հաջողությունը։

Բնութագրի՛ր Լևոնի հորը՝ հիմնվելով տեքստում ասվածի վրա: 

Նա բարի, համեստ, բայց թույլ կամքի տեր մարդ էր: Նրա մեջ կար մեծ սեր դեպի գեղեցիկը` արվեստը, ինչը կործանեց նրան։ Սակայն նա կարողանում էր գնահատել որդու ձիրքը և երազում էր նրան կրթության տալ։

Կարդա՛ և բացատրի՛ր ընդգծված արտահայտությունը՝ Արդարև, հիվանդի աչքերի մեջերևում էր եսամոլի հոգի, թեև գեղեցիկ էին այն աչքերը և դեռ բավական վառվռուն` մոտ հիսուն տարեկան կնոջ թառամած դեմքի վրա:

Նա կենտրոնացած է միայն իր ցավերի և նյութական կարիքների վրա։ Նա չի տեսնում որդու հոգեկան աշխարհը և նրան ընկալում է որպես միայն իրեն պահող միջոց։


Բնութագրի՛ր Լևոնի ընկերներին:

Մեկը գործնական, բայց երազկոտ պատանի էր: Նա պատրաստ էր ամենացածր աշխատանքին, բայց երազում է դառնալ ,,ապագա Ռուբինշտեյն,,:

Մյուսը բանաստեղծ էր, որն ապրում էր ծայրահեղ աղքատության մեջ, բայց հպարտ է իր ,,սրտի արյան վաստակով,,։ Նա մարմնավորում է չճանաչված, բայց նվիրված արվեստագետին։

Քո կարծիքով  ի՞նչ է գեղարվեստը: Գրածդ տեղադրի՛ր բլոգումդ:

Գեղարվեստը մարդու հոգու ամենաբարձր թռիչքն է, որը թույլ է տալիս կտրվել նյութական աշխարհի ցեխից և հասնել բացարձակ ազատության։ Լևոնի համար դա միակ ,,մաքուր օդն,, էր, որտեղ նա իրեն մարդ էր զգում։

Ինչպիսի՞ն էր Լևոնի վերաբերմունքը մոր նկատմամբ:

Լևոնը մորը սիրում էր։ Նույնիսկ երբ մայրը նախատում էր կամ կոտրում էր նրա գործիքները , նա պաշտպանում էր նրան՝ ասելով, որ մայրը բարի է և իրեն թաքուն համբուրում է: Սա Լևոնի հոգու մեծության և միաժամանակ նրա ողբերգության նշանն էր:

Շիրազ

Շիրազ

ԹԱԳԱԴՐՈՒՄ
Հոգիս արթնացավ հարավի բույրից,
Ինձ է դուրս կանչում զեփյուռը նրա,
Ձյունն էլ արևի ջահել համբյուրից
Ուրախ լալիս է դաշտերի վրա:
Ելնեմ, ծաղկումն է ձնծաղիկների,
Ձյունից ինձ նայող աչքերն համբուրեմ,
Գնամ հետևից ծիծեռնակների,
Նրանց հետ հետ գամ, գարունը բերեմ.
Բարձրանամ կապույտ գահը լեռների՝
Արևն իբրև թագ իմ գլխին առնեմ,
Հագնեմ ծիրանին արշալույսների,
Գարնան թագավոր ինձ թագադրեմ,
Եվ հրովարտակ արձակեմ մի խիստ,
Որ աղբյուրները հավերժ կարկաչեն,
Որ ծաղկեն լեռներն իմ արևանիստ,
Որ ծով դաշտերը հավերժ կանաչեն,
Որ գարունները գան ու չգնան,
Որ հավերժանան զմրուխտ դրախտով,
Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան,
Որ մարդը ցնծա հավերժի բախտով:
Եվ ես երջանիկ կլինեմ այնժամ,
Եվ գուցե այնժամ ես մահը սիրեմ,
Երբ անմահ լինեմ, երբ հավերժանամ,
Երբ գարունները ողջ թագավորեմ…

Առաջադրանքներ

1․ Ի՞նչն է արթնացնում բանաստեղծական հերոսի հոգին։

Գարունը, բնության վերածնունդը

2.Ի՞նչ է նշանակում «գարնան թագավոր ինձ թագադրեմ» տողը։

Նա կարծես ուզում է տիրապետել բնության հրաշքներին և սփռել դրանք աշխարհով մեկ:

3.Ինչպիսի՞ տրամադրություն է ստեղծվում բնության նկարագրությամբ։

Լուսավոր է, հեքիաթային:

4.Ի՞նչ է ցանկանում փոխել հերոսը աշխարհում։

Մահվան իմաստը՝տառապանքը:

5.Ինչպիսի՞ աշխարհ է նա պատկերացնում։

Մի կարկաչող, հավերժական աշխարհ որը չունի վերջ և ոչ ոք կորուստենր չունի:

6.Պատկերացրու, որ դու ևս հրովարտակ ես արձակում։ Ի՞նչ կփոխեիր աշխարհում։

Նույնպես կցանկանայի վերացնել տառապանքները նաև պատերազմները և հույզերը:

7.Նկարագրի՛ր գարունը՝ օգտագործելով բանաստեղծության պատկերները։

Գարունը մի կախարդական տեսարան է, որտեղ ձնծաղիկները ձյան տակից նայող աչքեր են, իսկ ծիծեռնակները՝ գարնան ավետաբերներ: Այնտեղ արևը ոսկե թագ է լեռների կապույտ գագաթներին, իսկ արշալույսը՝ թագավորական ծիրանի հագուստ, որով զարդարվում է ողջ բնությունը:

Հովհաննես ՇիրազՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԵՐԳ
Աչքերիս մեջ գարնան օրեր,
Ճամփես բախտիս սաերն ի վեր,
Ելնում են ես քարերն ի վեր,
Ելնում են ես սարերն ի վեր,
Քարեր, սարեր, դարերն ի վեր:
Բախտս աստղերն են վեր պահել,
Ջահել եմ ես ու ձիս ջահել,
Չեմ նկատում քարեր ճամփիս,
Չեմ նկատում սարեր ճամփիս,
Քարեր, սարեր, դարեր ճամփիս:
Շանթն է բեկվում ճակտիս վրա,
Մահ՝ չգիտեմ՝ կա՞, թե՞ չկա,
Ելնում եմ ես ահերն ի վեր,
Ելնում եմ ես մահերն ի վեր,
Ահեր, մահեր, ջահերն ի վեր:
Աչքերիս մեջ գարնան օրեր,
Ճամփես դեպի աստղերն անմեռ՝
Ինձ ելնելու քարեր կան դեռ,
Ինձ ելնելու սարեր կան դեռ,
Քարեր, սարեր, դարեր կան դեռ…

Առաջադրանքներ

1.Ի՞նչ ճանապարհի մասին է խոսվում ստեղծագործության մեջ։

Հայ ժողովրդի պատմական ճանապարի մասին:

2.Ի՞նչ է նշանակում «աչքերիս մեջ գարնան օրեր» արտահայտությունը։

Սա կարծես խորհրդանշում է հույսը և ցույց է տալիս լավատես լինելը:

3.Ի՞նչ գաղափար է արտահայտում բանաստեղծությունը։ 

Կարծում եմ գաղափարը այն է, որ միշտ պետք է շարժվել դեպի ,,անմեռ աստղերը,,:

4. Արդյո՞ք այս բանաստեղծությունը միայն անցյալի մասին է, թե՞ նաև ներկայի և ապագայի։

,,Դարերն ի վեր,, և ,,դարեր կան դեռ,, տողերը հստակ ցույց են տալիս, որ սա հավերժականի մասին է:

Դ. Դեմիրճյան ,,Ավելորդը,,

Դ. Դեմիրճյան ,,Ավելորդը,,

1. Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր։

2. Բնութագրի՛ր Հաճի աղային։

Համառ էր, ընտանիքի մեծն էր, կատարում էր անփոփոխ քայլեր, որոշ չափով եսասեր էր

3. Ներկայացրո՛ւ քո վերաբերմունքը Հաճի աղայի արարքի վերաբերյալ։

Կարծում եմ նրա արարքը սխալ էր, նա ինքը վերջում զղջացել իրա արարքի համար և զգաց որ ավելորդ մարդիկ չեն լինում։

4. Մեկնաբանի՛ր ստեղծագործության ավարտը։

Ավարտը վատը չէր եթե հաշվի առնենք որ Հաճի աղան փոխհատուցում է անում իր արարքի համար։

5. Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում ,,Ավելորդը,, ։

Քանի որ Հաճի աղան իր քրոջը անվանել էր “ավելորդ”, դրանից հետո նա գիտակցեց որ աշխարհում ավելորդ մարդ չկա։

6. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը, ի՞նչ է ուզում ասել հեղինակը։

Այս կյանքում ոչ ոք ավելորդ չի և ոչ ոք արժանի չի մահվան։

Քելե լաո

Քելե լաո

Գիշեր-ցերեկ նույն երգն է իմ ունկերում,

Ձայնի տեղակ ծուխ է ելնում այդ երգից,

Ու ծխի մեջ կսկծում է մի ծերուկ

«Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր»..

Արնոտել է ոտքը ճամփից քարքարոտ,

Մանգաղն ուսած, գաղթի մախաղը մեջքին,

Դեռ քայլում է սարով, ձորով, աշխարհով

«Քելե լաո, քելե էրթանք մըր էրգիր»…

Աչքերի մեջ համառ մի ուխտ ու հարցում,

Ու մի զարմանք, խեղճ մի զարմանք անմեկին

Հարցնում է իրեն, բախտին, Աստծուն

«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»…

Իր ի՞նչ գործն է` թե կա սահման ու կա վեճ

Իր ի՞նչ գործն է` թե կան ռումբեր ու հրթիռ

Հողի, հոգու միամիտ կանչն է իր մեջ

«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»…

Իմա՞լ կեղնի..

Ինքը` այստեղ, հողն` այնտեղ

Արտը կծղել, սպասում է իր ձեռքին..

Ինչպե՞ս թողնենք տունն ու ջաղացը անտեր

«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»…

Ինչպե՞ս խեղդենք խև խռովքը Սասնա տան,

Ինչպե՞ս մարենք այսքան կարոտ, վառք ու կիրք,

Այսքան երազ ինչպե՞ս թաղենք գետնի տակ,

«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»..

Թե աշխարհում արդարություն կա վերուստ,

Ու թե դաշն են Աստված, երկիր ու երկինք,

Պիտի փլվի ամեն պատնեշ, ամեն սուտ,

Պիտի էրթանք, պիտի էրթանք մեր էրգիր…

1. Բացատրի՛ր բառերը՝ ունկ, կսկծալ, մախաղ, ուխտ, անմեկին, խև, խռովք։

ականջ, ցավ տալ, տոպրակ, երդում, անբաժան, խենթ, խուճապ

2. Բացատրի՛ր իմալ, քելե բարբառային բառերը։

ինչպես, արի

3. Ի՞նչ նկատի ունի ,,մեր երկիր,, ասելով։ Ո՞րն է մեր երկիրը։

Հայրենիքը, Արևմտյան Հայաստանը։

4. Քո կարծիքով ՝ ինչի մասին է բանաստեղծությունը։

Բանաստեղծությունը հայրենասիրական էր։ Նկարագրվում էր կարոտը, ափսոսանքը, որոշ չափով տագնապը որ հայրենիքը այլևս իրենց չէր պատկանում։

5. Նկարագրի՛ր քո երկիրը 5 բառով, բնութագրի՛ր քո երկիրը 5 բառով։

Լեռնային, քարքարոտ, գեղեցիկ, արևոտ, եկեղեցաշատ

Հին, հյուրասեր, մշակութային, հպարտ, ստեղծագործ։

6. Ինչպե՞ս կներկայացնես քո երկիրը օտարերկրացիներին։

Ես իմ երկիրը կներկայացնեմ որպես մի հին ու հետաքրքիր պատմություն ունեցող երկիր, որն ունի շատ ու շատ լեռներ և գեղեցիկ եկեղեցիներ։Կպատմեմ, որ մեր երկիրը շատ հյուրասեր է, և այստեղ մարդիկ միշտ ուրախ են հյուրերին։ Կնշեմ նաև, որ մենք ունենք մեր մշակութային առանձնահատկություններ։ Չնայած մեր երկիրը մեծ չէ, բայց այն ունի շատ հարուստ պատմություն ու մշակույթ, որով մենք հպարտանում ենք։

Եղիշե Չարենց։ Բանաստեղծությունների վերլուծություններ

Եղիշե Չարենց։ Բանաստեղծությունների վերլուծություններ

Հայրենիքում

Վերլուծություն

Բանաստեղծության մեջ Չարենցը նկարագրում է իր հայրենիքի գեղեցիկ բնությունը՝ ձյունապատ լեռները, կապույտ լիճը և երկինքը: Երկինքը համեմատվում է մանկական աչքերի հետ, ինչը ցույց է տալիս մաքրություն և անկեղծություն` երեխայի բնավորության պես:Ստեղծագործության հերոսը կարծես մենակ է, բայց միևնույն ժամանակ իր մտքերում իր սիրելի մարդու հետ է: Երբ գիշերը իջնում է, և բնությունը դառնում է ավելի խորհրդավոր: Այդ պահին հերոսի հոգին լցվում է հիշողություններով և կարոտով։Իմ կարծիքով բանաստեղծության մեջ միտքն այն է, որ հայրենի բնությունը կարող է արթնացնել մարդու զգացմունքները և հիշողությունները:

Ես իմ անուշ Հայաստանի

Վերլուծություն

Այս բանաստեղծությունը հայ գրականության հայրենասիրական ժանրի բանաստեղծություններից ամենասիրվածն է: Այս ստեղծագործության մեջ Չարենցը խոսում է Հայաստանի բնության, ժողովրդի և մշակույթի մասին: Նա սիրով նկարագրում է Հայաստանի գեղեցիկ երկինքը, մաքուր ջրերը, հին քաղաքները և նույնիսկ դժվարությունները: Բանաստեղծը սիրում է ոչ միայն գեղեցիկը, այլ նաև ցավն ու վերքերը, որովհետև դրանք նույնպես կապված են հայրենիքի հետ:Բանաստեղծության մեջ զգացվում է ուժեղ հայրենասիրություն և կարոտ: Չարենցը ասում է, որ որտեղ էլ լինի, երբեք չի մոռանա իր ժողովրդի երգերը, գրքերը և պատմությունը:

Մորս համար գազել

Վերլուծություն

Այս բանաստեղծությունը պատմում է մոր մեծ սիրո և կարոտի մասին: Բանաստեղծության մեջ նկարագրվում է ծեր մայրը, ով նստած է տան դիմաց և հիշում է անցած տարիներն ու իր որդուն, ով հեռացել է տնից: Նա մտածում է, թե որտեղ է որդին և արդյոք լավ է: Բանաստեղծության մեջ զգացվում է տխրություն, կարոտ և մի փոքր ափսոսանք : Բանաստեղծությունը ցույց է տալիս, որ մոր սերը շատ ուժեղ է, և նա միշտ մտածում ու անհանգստանում է իր երեխայի համար:

Տաղ անձնական

Վերլուծություն

Նկարագրում էր Կարսը որպես, իր սիրելի տուն, հայրենի կապույտ երկինք և այդ նկարագրությամբ փոխանցում էր այլ պատկերացումներ Կարսի մասին:Չարենցն ուզում է ասել, որքան էլ աշխարհում բաներ կատարվեն, նա թեկուզև լինի հաշմանդամ, խելագար և թափարական դեպի երկինք(այսինքն բարձրունք)պիտի գնա, իր հին ու աստղային երազների ճանապարհով:

Էլի գարուն կգա

Վերլուծություն

Այս բանաստեղծությունը խոսում է կյանքի անցողիկության մասին: Եղիշե Չարենցը ցույց է տալիս, որ տարիները անցնում են, մարդիկ փոխվում են, բայց բնությունը շարունակում է ապրել իր ընթացքով և կյանքը շարունակվում է: Ամեն տարի նորից գալիս է գարունը, ծաղիկները բացվում են, և բլբուլը երգում է:Բանաստեղծության մեջ նաև ասվում է, որ մարդիկ կարող են գնալ, բայց նրանց թողած խոսքը, երգը և սերը մնում են: Այդ պատճառով ստեղծագործության մեջ կա մի փոքր տխրություն, բայց նաև հուսադրող միտք, որ կյանքը շարունակվում է:

Թմբկաբերդի առումը

Թմբկաբերդի առումը

Ընթերցել ,,Թմկաբերդի առումը,, ստեղծագործությունը։

1. Առանձնացնել անհասկանալի բառերը և բացատրել։

հավլունի-առասպելական մեծ սուր՝ գերբնական հատկություններով, աննըկուն-դիմացկուն, բաբան-կատապուլտ, մըրափել-քնել

2. Մեկնաբանել ,,Նախերգանքը,, ՝ ներկայացնելով սեփական տեսակետն արտահայտված գաղափարների շուրջ։

Նախերգանքի հիմնական միտքն այն է, որ կյանքն անցողիկ է, իսկ մարդու գործը՝ անմահ: Իմ կարծիքով՝ սա հիշեցում է, որ մենք պետք է ապրենք ճիշտ արարքներով, քանի որ մեր թողած հետքը (լավ կամ վատ) ապրելու է մեզնից հետո։

3. Ներկայացնել և բնութագրել բոլոր հերոսներին։

Թաթուլ իշխան՝ քաջ, հայրենասեր մարդ, լավ ռազմիկ, բայց չափազանց վստահող իր կնոջը։

Թմկա տիրուհի՝ գեղեցիկ, բայց դավաճան և փառամոլ կին։

Նադիր Շահ՝ նենգ, հզոր և դաժան տիրակալ, ով հաղթում է ոչ թե ուժով, այլ դավաճանության դրդելով։

4. Ներկայացրո՛ւ Թմկա տիրուհու շարժառիթները, դավաճանության ճանապարհն ընտրելու պատճառները։ Փորձի՛ր արդարացնել։

Տիրուհին դավաճանեց, որովհետև գայթակղվեց փառքով և իշխանությամբ: Նա հավատաց աշուղի ստին, թե Շահի կողքին կդառնա աշխարհակալ թագուհի։ Չեմ կարծում թե ես կարող եմ նրան արդարացնել, քանի որ նա սխալ քայլ է ընտրել:

5. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը /կամ գաղափարները/։

Մարդու թողած գործն է անմահ։

Դավաճանությունը երբեք երջանկություն չի բերում։

Շահամոլությունը կարող է կործանել մարդուն։

6. Ո՞ր հատվածներն են քեզ համար գեղավեստական կարևոր նշանակություն ունեցող։

,,Մարդու գործն է միշտ անմահ,, տողը և Շահի ու Թմկա տիրուհու երկխոսությունը վերջում:

Սասնա ծռեր

Սասնա ծռեր

Ի՞նչ նշանակություն ունի ջուրը էսպոսում։ Ի՞նչ գիտես ջրի պաշտամունքի մասին։ 

Ջուրը Սասնա ուժի աղբյուրն է։ Նրանք ծնվել են ջրից՝Ծովինարը ջուր խմեց ու հղիացավ: Իրենց ձին ու զենքը նունպես ջրի հետ են կապված՝ ջրի տակից են հանել։ Ջուրը կյանք ու հզորություն էր տալիս նրանց։

Ի՞նչ ընդհանուր հատկանիշներ և դեր ունեն կին հերոսները էպոսի տարբեր ճյուղերում։

Էպոսի կանայք ուժեղ ու հպարտ են։ Նրանք միայն ընտանիքը չի որ պահում են: Նրանք իմաստուն են, լավ խորհուրդներ են տալիս։ Նրանք տղամարդկանց հավասար ուժ ունեն ու տոհմի գլխավոր ,,սյունն,, են։

Ինչո՞ւ է Դավիթը  ժողովրդի կողմից ամենասիրված կերպարը համարվում։

Որովհետև Դավիթը ամենաարդարն ու բարին է։ Նա միամիտ է, երբեք չի խաբում ու պաշտպանում է թույլերին։ Իր ուժը չարիքի համր չի օգտագործում: Նա ինքնասիորություն չի անումև անում է ամեն ինչ հանուն ժողովրդի։

Մեկնաբանի՛ր Մհերի՝ Ագառավաքարում փակվելը։ Ինչո՞ւ է հայ ժողովուրդը էպոսին այս ավարտը տվել։ Գրի՛ր քո կարծիքը վերջաբանի վերաբերյալ։ 

Կարծում եմ այսպիտի վերջաբան տալով ժողովուրդը ուզում էր հույս փոխանցել, որ արդարությունը կվերականգնվի և, որ Մհերը չի մահացել, այլ հույով սպասում է:

Սասունցի Դավիթ

Սասունցի Դավիթ

1.Ի՞նչ է էպոսը։

Էպոսը ժողովրդական բանահյուսության ընդարձակ պատմություն է որը պատմում է հերոսների քաջությունների և ազգային ազատագրական պայքարի մասին:

2. Քանի՞ ճյուղից է բաղկացած ,,Սասնա ծռեր,, էպոսը ։ 

4 ճյուղից

3. Ներկայացրո՛ւ յուրաքանչյուր ճյուղի գլխավոր հերոսին, նրա կատարած սխրագործությունները։

Առաջին ճյուղի հերոսներն են Սանասարը և Բաղդասարը ովքեր հիմնադրում են Սասունը: Երկրորդ ճյուղի հերոսը Մեծ Մհերն է որը սպանում է առյուծին և պաշտպանում երկիրը: Երրորդը Սասունցի Դավիթն է որը հաղթում է Մըսրա Մելիքին և ազատում ժողովրդին: Չորրորդը Փոքր Մհերն է որն անմահ է և փակված է Ագռավաքարի մեջ:

4. Ի՞նչ ընդհանուր հատկանիշներ ունեն էպոսի գլխավոր հերոսները։ 

Էպոսի հերոսները բոլորն էլ ունեն են գերբնական ուժ, հայրենասեր են անվախ են, միամիտ են և միշտ պայքարում են արդարության համար:

5. Ո՞վ է քո սիրելի հերոսը, ինչո՞ւ։ 

Իմ սիրելի հերոսը Սասունցի Դավիթն է քանի որ նա բարի է և հզոր, պարտրաստ է ամեն ինչի հանուն ժողովրդի: Նա չի սպանում անմեղ զինվորներին և միշտ նախազգուշացնում է թշնամուն նախքան հարձակվելը, ինչը դարձնում է նրան արժանապատիվ: