72. Կետերի փոխարեն գրիր փակագծերում տրված համապատասխան բառը կամ արտահայտությունը:
Ծառերին արթնացնողը քամին էր:
Այդ օրվանից հետո շատ քամիներ են փչել:
Տարբեր պարեր են սովորեցնում դպրոցում:
Դա չտեսնված մի պար էր:
Պարտեզի բոլոր ծաղիկները սպիտակ են:
Եթե բոլոր ծաղիկները միանգամից սպիտակեն լա՞վ կլինի:
Թող հենց հիմա աչքերը փակեն ու քնեն:
Բոլոր դռները փակ են մի՞թե տանը մարդ չկա:
Անծանոթ համ էր, այդ մրգից չէի կերել:
Տարբեր խոհարարների եփած նույն անունով ճաշը տարբեր համեր ունեն:
73. Նախադասությունների մեջ ընդգծված արտահայտությունները փոխարինիր հոմանիշ բառերով:
Այս աղջիկը ճարպկորեն խաբում է բոլորիս:
Հանկարծ վախեցավ. բա որ գազանը նորից գա, ինքն ի՞նչ է անելու:
Այ քեզ պատմություն, լսողները զարմացան:
Փոքրիկ երեխա է, բայց ինչե՜ր գիտի:
Վախեցած մի մարդ բացեց դուռը:
75. Տրված դարձվացքները բացատրիր:
Սիրտ տալ-խրախուսել, հոգին առնել-ոգևորվել, գլուխը կորցնել-խուճապի մատնվել, արևը խավարել-մեռնել, հալից ընկնել-մաշվել, սիրտը վկայել-նախազգալ, երես դարձնել-հեռանալ, սիրտ անել-համարձակվել, բկին չոքել-ստիպել:

