Թակարդը, աստված իմ, թակարդը

Թակարդը, աստված իմ, թակարդը

Մինչ Հոմեր Մաքոլին իր հեծանիվն էր քշում, որպեսզի որքան հնարավոր է շուտ հասնի աշխատանքի, Մեծ Քրիս անունով մի մարդ մտավ Տուլարի փողոցում գտնվող Քովինգտոնի սպորտային իրերի խանութը։ Նա մի վիթխարի մարդ էր՝ խարտյաշ մորուքով, արտասովոր կերպով բարձրահասակ, նիհար ու ջլուտ։ Նա նոր էր իջէլ Պիեդրայի շրջակա բլուրներից՝ պարեն, փամփուշտ և թակարդներ գնելու։ Read more

Լրացուցիչ մայրենի

Լրացուցիչ մայրենի

14. Տրված բառերում ո՞ր տառերով է գրվել օ հնչյունը:

Օր, օգուր, օտար, օղակ-օ

Մորեխ, նոր, կտոր, սովորել, պահածո, երեկո, կինո-ո

16. Տրված բառերում և տառն ինչպե՞ս է կարդացվում:

Ա. Հարևան, Սևան, հևալ, տերև, կեղև, թև, սև-եվ

Բ. Նաև, թեև, և-և Read more

Վ․ Սարոյան «Ես»

Վ․ Սարոյան «Ես»

Картинки по запросу սարոյան

Վաղո՜ւց, շա՜տ վաղուց, աշխարհում միայն մի բառ կար՝ «Ես»: Եթե մեկնումեկը ուզում էր ասել.«Բարև, ես եմ», -ուղղակի ասում էր՝ .«ԵՍ»: Եթե ուզում էր ասել. «Ինձ մի նարի՜նջ տուր», կամ՝ «Ի՜նչ գեղեցիկ ծառ է», «Ծիտիկը ծլվլում է», դարձյալ միայն մի բառ էր ասում՝ «Ես»:

Դա միակ բառն էր աշխարհում:

Մարդկանց մի մասը ուղղակի գոռում էր այդ բառը, մյուսները՝ շշուկով էին ասում, մի քանիսը՝ լացով, ոմանք էլ՝ ծիծաղելով: Չէ՞ որ դա մարդկանց միակ բառն էր: Իսկ կենդանիները…

Շունն ասում էր.

«Հա՜ֆ-հա՜ֆ-հա՜ֆ,

Իսկույն այգի ինձ տարեք, խոտերի մեջ բաց թողեք»:

Կատուն ասում էր.

-Մյա՜ու-մյա՜ու,

Ես ձեր քնքուշ թագուհին եմ,

Ձեր բոլորի սիրելին եմ»:

Կովն ասում էր.

«Մու-ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…

Ես կով եմ, իսկ դո՞ւ-ո՞ւ-ո՞ւ…»:

Մտրուկն ասում էր. «Ի-հի՜-հի՜-հի՜-հի՜,

Սա իմ մայրկն է, սա էլ՝ հայրիկը»:

Խոզն ասում էր.

-Մի բլիթ տվեք դդումով,

Որ ես դառնամ կլոր-կլոր,

Բայց ինչքան էլ կլորանամ, թռչող փուչիկ չեմ դառնա:

Թրթուրն ասում էր․

-Ես փափուկ եմ։

Թիթեռն ասում էր․

-Կարևոր չէ, թե ի՛նչ եմ եղել առաջ,

Դուք տեսեք, թե ի՛նչ եմ հիմա՜․․․

Տեսեք՝ ինչպես եմ թռվռում

Արևի տակ և ստվերում։

Իսկ ձկնիկը շշուկով էր խոսում.

-Կամա՛ց շարժվեք, մի՛ աղմկեք, սո՛՜ւս…

Իմ բալիկից նամակի եմ սպասում:

Ամենքը աշխարհում ինչ-որ բան էին ասում.

Սպիտակ վարդն ասում էր կարմիր վարդին.

-Ողջո՜ւյն, կարմիր գլխարկ:

Լապտերասյունն ասում էր․

-Ես շատ եմ երկա՜ր, երկա՜ր,

Ոտքս հողի մեջ է, գլուխս՝ երկնքում։

Գնացքն ասում էր․

Հելլո՜, ես գնում եմ Բուֆալո։

Միայն մարդիկ էին անվերջ-անդադար կրկնում «ԵՍ» բառը: Երբ բոլորը միասին ասում էին այդ բառը, ստացվում էր՝ ե՜ս-ե՜ս-ե՜ս-ե՜ս:

Մի օր էլ մարդկանց գլուխն սկսեց ցավել անընդհատ ես-ես-ես-ես ասելուց ու լսելուց: Գլխացավից ու ձանձրույթից ազատվելու համար նրանք շատ էին ուզում մի նոր բառ հնարել:

Վերջապես մի մարդ, որի գլուխը ամենից շատ էր ցավում «Ես» ասելուց, գտավ այդ նոր բառը:

Կեսգիշերին արթնանալով, նա նա ինչքան ուժ ուներ գոռաց՝ «ՈՉ»: Հաջորդ առավոտ աշխարհում արդեն մի նոր բառ կար՝ «ՈՉ»:

Այդ օրվանից գլխացավով տառապող մարդիկ ես-ես-ես-ես-ես ասող մարդկանց հանդիպելիս գոռում էին՝ ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ:

Սկզբում թվում էր, թե նոր բառը կոպիտ է և տհաճ, շատերը չէին էլ ուզում լսել: Բայց հետո կամաց-կամաց դադարում էին ես-ես-ես-ես ասելուց և փորձում էին մի քիչ մտածել… Ու շուտով բոլորն էլ արդեն գիտեին «ոչ» բառը և նույնիսկ հաճույքով կրկնում էին:

Իսկապես որ դա լավ բառ էր:

«Ոչ» ասելիս գլուխը իրեն կլոր էր զգում, մի բան, որ չափազանց կարևոր էր գլխի համար: Եվ հետո, այդ բառը ստիպում էր, որ գլուխն իրեն մեծ զգա, իսկ դա գլխի համար ավելի լավ չափ է, քան՝ փոքրը:

Այժմ աշխարհում ասելու և լսելու համար արդեն երկու բառ կար:

Է՜հ, եթե կա երկու բառ, ինչո՞ւ չլինի երրորդը: Ու եթե կա երեք բառ, ինչո՞ւ չլինի չորրորդը: Իսկ եթե կա չորս բառ, ապա ի՞նչն է խանգարում, որ լինեն շա՜տ ու շա՜տ նոր բառեր:

Եվ եթե կա «ես»-ը,

Ինչո՞ւ չլինի «դու»-ն,

Եթե կա «ոչ»-ը,

Ինչո՞ւ չլինի «այո»-ն,

Եթե կարող է լինել «տաք»-ը,

Ինչո՞ւ չլինի «սառ»-ը,

Կոշտն ու փափուկը, մոտիկն ու հեռուն,

Թացն ու չորը, բարձր ու ցածրը,

Ճիշտն ու սխալը, թարսն ու շիտակը,

Լույսն ու խավարը, սևն ու սպիտակը:

Այսպես, մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, հարցեր տալ ու պատասխանել: Ու մտածել, թե ինչ բան է այս աշխարհը:

Եվ մինչև հիմա էլ փնտրում են այդ հարցի  պատասխանը:

Առաջադրանքներ

Կարդա պատմվածքը և դուրս գրիր հականիշները:

ես-դու, ոչ-այո, տաք-սառը, կոշտ-փափուկ, մոտիկ-հեռու, թաց-չոր, բարձր-ցածր, ճիշտ-սխալ, թարս-շիտակ, լույս-խավար, սև-սպիտակ:

Ո՞ր բառն է աշխարհի ամենակարևոր բառը. ինչո՞ւ:

Կներսը, եթե դու վատ բան անես, բարին, որ միշտ բարություն լինի, ջուրը և ուտելիքը, որ մարդիկ կարողանան խմել և ուտել:

Քո կարծիքով աշխարհում առաջինը ո՞ր բառերն են եղել:

Ես բառը, ոչ, այո, դու, տաք, սառը, ուտելիք և ջուր:

Ինչպիսի՞ն էին «ես» բառը շշուկով կամ լացով արտասանող մարդիկ։ Բնութագրիր նրանց։

Շուշուկով խոսող մարդիկ գաղտնապահ էին, իսկ լացով խոսող մարդիկ՝ տխուր:

Գրիր այն հարցերը, որոնք կուզեիր ուղղել ուսուցիչներիդ կամ մեծահասակներին:

Ե՞րբ տեղի կունենա աշխարհի վերջը:

Ե՞րբ  մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, մտածել ու հարցեր տալ։

Երբ ունեցան տառեր և խոսք:

Մտածիր ու գրիր, թե «Ինչ բան է այս աշխարհը»:

Այս աշխարհը օդ է, ջուր, արև, տիեզերք, լուսին, արեգակնային համակարգ, բուսականություն և կենդանի մարմիններ: Տիեզերքում է գտնվում արևը, որի շուրջը գտնվում է արեգակնային համակարգը՝ Ծիր կաթինը, որի մեջ է մտնում Երկիր մոլորակը և իր արբանյակը՝ Լուսինը: Երկիրը միակ մոլորակն է, որտեղ կա ջուր, թթվածին և կենդանի էակներ: Երկրի վրա կան օվկիանոսներ, անապատներ, խոտածածկ տարացքներ և սառուցապատ տարածքներ, որտեղ կան կենդանիներ, բույսեր և մարդիկ:

«ՎԻՐԱՎՈՐ ԱՌՅՈՒԾՆ ՈՒ ԿՐԻԱՆ»

«ՎԻՐԱՎՈՐ ԱՌՅՈՒԾՆ ՈՒ ԿՐԻԱՆ»

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

Մեծ հավակնություններ ունեցող փոքր մարդկանց իրենց արժանի տեղը ցույց տալու համար նա մեկ այլ պատմություն էր պատմում որսորդի գնդակից վիրավորված առյուծի մասին, որ ցավից ոռնում էր և մահվան դուռն էր հասել: Առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.

— Ի՞նչդ է ցավում:

— Որսորդն է վիրավորել, — պատասխանում է առյուծը:

Կրիան բարկանում է և ասում.

— Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:

— Կրիա եղբայր, — պատասխանում է առյուծը, — պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:

Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին:

— Ընկերս, — ասում է լուն, — երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից:

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները:

Լու, հոգին ավանդել, չորանա թևերը:

2. Ո՞վ է այս առակի գլխավոր հերոսը: Բնութագրի՛ր ու նկարագրի՛ր նրան:

Առակի գլխավոր հերոսը առյուծն է: Առյուծը խելացի էր, բարի և նա մեծ սիրտ ուներ: Առյուծը մեծ էր, վիրավորված էր:

3. Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել:

Ոզնին և ալարկոտ աղվեսը

Լինում են մի ոզոնի և մի աղվես: Ոզնին սիրում է նկարել, իսկ աղվեսը՝ ոչինչ անել չի սիրում և պարապ նստում է տանը:

Մի օր ոզնին ու աղվեսը հանդիպում են իրար անտառում:

     Բարև, աղվես ընկեր:

     Բարի լույս, պատասխանում է աղվեսը:

     Արի ինձ հյուր, ես քեզ ցույց կտամ իմ նոր նկարները: 

Աղվեսը համաձայնվում է: Երբ նրանք հասնում են ոզնու տուն,աղվեսը տեսնում է ոզնու նկարները և ասում է.

    Դու գեղեցիկ չես նկարում, ես քեզանից գեղեցիկ եմ նկարում : Երբ աղվեսը այդ ասում է, ոզնին շատ է վիրավորվում և ուզում է տեսնել, թե ինչպե՞ս է աղվեսը նկարում, բայց աղվեսը չի կարողանում նկարել, խզբզում է և ցույց է տալիս ոզնուն:

     Ահա իմ առաջին նկարը :

Ոզնին ոչ մի  բան չի հասկանում նկարածից և է ասում է.

 

     Աղվես դու շատ գեղեցիկ ես նկարել:

Աղվեսն ու ոզնին

Մաթեմատիկա (սեպտեմբեր 2-3)

Մաթեմատիկա (սեպտեմբեր 2-3)

1) Մեքենան անցավ 140 կմ, իսկ մոտոցիկլավարը նույն ժամանակում անցավ 50 կմ-ով պակաս: Քանի՞ կմ անցավ մոտոցիկլավարը:

Մեքենա-140կմ:

Մոտոցիկլավար-50կմ-ով պակաս:

Մոտոցիկլավար-?

Լուծում՝

140-50=90

Պատ՝. անցավ 90կմ:

2) Հեծանվորդն անցավ 140 կմ, իսկ ավտոբուսը նույն ժամանակում անցավ 60 կմ-ով ավելի: Քանի՞ կմ անցավ ավտոբուսը:

Հեծանվորդ-140կմ:

Ավտոբուս-60կմ-ով ավել:

Ավտոբուս-?

Լուծում՝

140+60=200

Պատ՝.անցավ 200 կմ:

3) Գուրգենն ունի 300 դրամ, իսկ Արմենը՝ 20 դրամով քիչ: Որքա՞ն փող ունեն երկու տղաները միասին:

Գուրգեն-300 դրամ:

Արմեն-20դրամով քիչ:

Միասին-?

Լուծում՝

300-20=280

300+280=580

Պատ՝.միասին 580 դրամ:

4) Մոտոցիկլավարը առաջին օրը անցավ 130 կմ, երկրորդ օրը՝ 80 կմ, իսկ երրորդ օրը նա անցավ առաջին և երկրորդ օրերում անցած ճանապարհից 7 կմ-ով ավելի: Քանի՞ կմ նա անցավ երրորդ օրը:

I օրը-130կմ:

II օրը-80կմ

IIIօր-?

Լուծում՝

130+80+7=217

Պատ՝. անցավ 217կմ:

5) 800 դրամով կարելի է գնել 4մ գործվածք: Այդ նույն գործվածքից 6մ գնելու համար որքան պետք է վճարել:

800դրամ-4մ գործվածք

6մ գործվածք-?

Լուծում՝

800:4=200

6×200=1200

Պատ՝ պետք է վճարել 1200դրամ:

6)Ուղղանկյան կողմերից մեկը մյուսից 2 անգամ մեծ է: Հաշվիր այդ ուղղանկյան մակերեսը, եթե փոքր կողմը 15 սմ է:

Լուծում՝

15×2=30

15×30=450

Պատ՝. S=450 սմ:

Առաջադրանք.

  1. Երկու գումարելիներից մեկը մեծացրին13 -ով: Որքանո՞վ մեծացավ գումարը:
    1. 13-ով
  2. Հաշվել արտահայտության արժեքը.
    1. ա) 250:250+3* (570-570)+8* (272-271)=9
      1) 570-570=0 2) 272-271=1 3) 250:250=1 4) 3×0=0 5) 8×1=8 6) 1+0+8=9
  3. բ)   23 *(4000+20*50)=115000
    1. 1) 20×50=1000 2)4000+1000=5000 3) 23×5000=115000
  4. գ)  (880-432)* (27-27)* (348-116)=0
    1. 1) 880-432=448 2) 27-27=0 3) 348-116=232 4) 448×0=0 5) 0x232=0
  5. Հայկը ձմերուկի համար վճարեց 2440 դրամ, իսկ սեխի համար՝ 2 անգամ պակաս: Հայկը որքա՞ն է վճարել այդ գնումների համար:
    1. Ձմերուկ-2440 դրամ:
    2. Սեխ-2 անգամ պակաս:
    3. Միասին-?
    4. Լուծում՝
    5. 2440:2=1220
    6. 2440+1220=3660
    7. Պատ՝. վճարել է 3660 դրամ:
  6. Հայկն ուներ 1460 դրամ: Նա այդ դրամի կեսը վճարեց գնդակի համար , իսկ մյուս կեսը տվեց Արամին: Հայկը որքա՞ն դրամ տվեց Արամին:
    1. Հայկ-1460 դրամ:
    2. Կեսը վճարեց գնդակին:
    3. Մյուս կեսը-Արամին:
    4. Հայկը որքան դրրամ տվեց Արմանին:
    5. Լուծում՝
    6. 1460:2=730
    7. 1460-730=730
    8. Պատ՝. տվեց 730 դրամ:
  7. Դիր փակագծեր այնպես, որ ստանաս հավասարություն:
    ա) 80-(60-40):20=79         բ ) 80-(60-40:20)=22

գ) 80:(40-20)+20=24           դ) (80:40)-20+20=2

Մաթեմատիկա

Մաթեմատիկա

1.Գրի՛ր  այն  թվերը,  որոնք  պարունակում  են՝               

ա) 5հ.  6տ.  9մ. =569

     4հ. 1տ. 0մ.=410

բ)Թիվը  ներկայացրու՛   կարգային  գումարելիների  գումարի  տեսքով.

   567 =500+60+7

2.Գտի՛ր  անհայտ    բաղադրիչը.                  

    { 283  } + 127 = 400                                               { 864  }  — 348 = 516  

3.Գրի՛ր  սյունակով  և հաշվի՛ր.                 

  527 + 148=675                  951 – 347=604

  344 + 479=823                  841 – 352=489

4.Համեմատի՛ր.  ( > , < , = )                   

  278 < 342        462 > 402

  954 > 938

5.Հաշվի՛ր  արտահայտության   արժեքը.  

   6 . 9  + 35 :  5 =61

6.ա)Հռոմեական  թվանշանները   ներկայացրո՛ւ    թվերի  տեսքով. 

XVIII =18

XXXI =31

բ) Թվերը գրի՛ր հռոմեական թվագրությամբ.

47  =XLVII

24  =XXIV

գ)Գրի՛ր հին հայկական թվագրությամբ:

 15 –ԺԵ

27 –ԻԷ

  1. Լուծի՛ր խնդիրը.

Այգում առաջին օրը տնկեցին 212 ծառ,  իսկ երկրորդ օրը՝  28-ով պակաս:  Ընդամենը քանի՞ ծառ տնկեցին այդ երկու  օրում:

Լուծում՝

212-28=184

212+184=396

Պատ՝. տնկեցին 396 ծառ:

8.Ճշմարիտ  դատողությունների համարները շրջագծի՛ր , իսկ ոչ ճշմարիտը ջնջի՛ր  (X) :

ա) Թվին  0 գումարելիս ստանում են նույն թիվը: (0)

բ) Երկու հավասար թվերի տարբերությունը  0 է: (0)

գ) Երկու հավասար թվերի տարբերությունը   1  է: (X)

9.Ուղղանկյան մի կողմը 80 սմ է, իսկ մյուսը՝ 2 սմ-ով ավելի: Որքա՞ն է ուղղանկյան մեծ կողմի երկարությունը:

80+2=82

Պատ՝. 82 սմ:

10.Լիլիթն առաջին օրը կարդաց 30 էջ, իսկ երկրորդ օրը՝ 3 էջով պակաս: Քանի՞ էջ կարդաց Լիլիթը երկրորդ օրը:

Լուծում՝

30-3=27

Պատ՝. կարդաց 27 էջ:

11Խանութում 90 դեղձերը տեղավորված են արկղերում՝ 30-ական դեղձ յուրաքանչյուր արկղում: Քանի՞ արկղ պահանջվեց:

Լուծում՝

90:30=3

Պատ՝. պահանջվեց 3 արկղ:

12. 3 փաթեթներում կա 30 մ գործվածք: Պարզիր, թե քանի՞ փաթեթ է պետք 70 մ գործվածք ստանալու համար:
Լուծում՝
30:3=10
70:10=7
Պատ՝. պետք է 7 փաթեթ:
13. Առաջին թիվը 60-ն է, իսկ երկրորդը առաջինից մեծ է 7-ով: Գտիր երկու թվերի գումարը:
Լուծում՝

Read more