Հոբիթը գիրքը գրել է Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինը: Այն պատկանում է ֆենտեզի ժանրին: Հրատարակվել է 1937թ. սեպտեմբերի 21-ին: Read more
Category: Հայոց լեզու 7
ԻՄ աշխարհը
Իմ աշխարհը շատ մեծ է: Այնտեղ ապրում են մարդիկ և հորինված արարածներ: Այնտեղ բոլորը երջանիկ են, այնտեղ չկա չարիք, անարդարություն, տխրություն և ժլատություն, այնտեղ բնությունը գեղեցիկ է և մաքուր: Read more
Գործնական քերականություն
1. Հոմանիշների հինգ զույգ առանձնացրու:Չար, վտիտ, վճիտ, չոր, բարի, բծավոր, գերազանց, անարի, մեղավոր, նիհար, ականավոր, երկչոտ, ձևավոր, հռչակավոր, գթառատ, ականակիտ, ջերմեռանդ: Read more
Գրաբարյան օրեր
Ոչ ոք կարէ երկուց տերանց ծառայել. կամ զմին ատիցէ եւ զմիւսն սիրիցէ, կամ զմին
մեծարիցէ եւ զմիւսն արհամարհիցէ։ (Մատթէոս Զ, 24)
ոք – մեկը, ինչ-որ մեկը, մի մարդ
ոչ կարէ – չի կարող
երկուց տերանց – երկու տիրոջ Read more
Գործնական քերականություն
- Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված հոմանիշները: Բացատրի՛ր ստացված նախադասությունների իմաստային տարբերությունները կամ նրբերանգները:
Գնում էր կախարդական մատանին (փախցնելու, գողանալու):
Գնում էր կախարդական մատանին փախցնելու:
Գնում էր կախարդական մատանին գողանալու:
Այս ձողը (ծռի՛ր, թեքի՛ր, խոնարհի՛ր):
Այս ձողը ծռիր
Այս ձողը թեքիր
Այս ձողը խոնարհիր
(ուզում, ցանկանում, տենչում, մաղթում) ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:
Ուզում ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:
Ցանկանում ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:
Տենչում ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:
Մաղթում ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:
Ինչ ուզում ես՝ (գրիր, շարադրիր, փորագրիր, գրի առ), ես կկարդամ:
Ինչ ուզում ես՝ գրիր ես կկարդամ:
Ինչ ուզում ես՝ շարադրիր ես կկարդամ:
Ինչ ուզում ես՝ փորագրիր ես կկարդամ:
Ինչ ուզում ես՝ գրի առ ես կկարդամ:
Նախադասություններում իմաստային տարբերությունը այն է, որ նախադասությունները գեղարվեստական են, գրագետ կամ խոսակցական:
- Տրվածբառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:
Իջնել, սահմանել, հափշտակել, շռայլել, թեքվել, կարգել, հոշոտել, վատնել, խլել, կքվել, քամուն տալ, բզկտել, կորզել, ծվատել, խոնարհվել, ծախսել, պոկել, հաստատել, ճկվել, պատառոտել, հակվել, շորթել, մսխել, գզգզել, որոշել, կռանալ, գողանալ, ծռվել:
Քամուն տալ, ծախսել, վատնել, մսխել, շռայլել
Իջնել, կռանալ, ծռվել, ճկվել, թեքվել, կքվել,խոնարհվել,
Կարգել, հաստատել, որոշել, սահմանել,
Խլել, կորզել, գողանալ, շորթել,
Հոշոտել, գզգզել, հափշտակել, բզկտել, ծվատել, պոկել
3.Նախադասություններում սխալ գործածված բառեր և արտահայտություններ կան, գտի՛ր և ուղղի՛ր:
Հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:
Սպիտակ զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մի աղջիկ գալիս է աղբյուրը, ջրի:
Մոտենում է աղջկան և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին, քնել է:
Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկան:
Առավոտներն էլ չէին երգում:
Գառնուկները հոտոտում էին հողը:
Ես ծնվել եմ, ուրեմն պետք է երջանիկ լինեմ
Երբ տխուր ես լինում,շուրջն ամեն ինչ կարծես կորցնում է իր իմաստը ու թվում է,թե ժամանակը կանգ առավ:Բայց իրականում ժամանակը երբեք կանգ չի առնում,այլ հսկայական արագությամբ շարժվում է առաջ: Երբ այդ ամենը հասկանում ես, գիտակցում ես, որ պետք չի տխրել: Կյանքը շատ կարճ է տխուր լինելու համար, դրա համար պետք է միշտ լինել ուրախ ու վայելել կյանքի ամեն մի վայրկյանը:
Գործնական քերականություն
1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Աղթամար կղզու բոլոր շինություններից ամենահրաշափառը Սուրբ Խաչի տաճարն էր:
Բյուրավոր նավեր ցամաքից կրում էին ամենաընտիր քարերը՝ տաճարի շինվածքի համար: Գագիկ թագավորը մինչև անգամ հեթանոսական մի բերդ կործանել տվեց, որ դրա քարերն էլ բերեն Աղթամար: Read more
անհատական նախագիծ
Նախագիծ ընթերցանություն
Ժամանակհատված.
Շուրջտարյա։
Նպատակ.
Ուղղագրություն սովորել, ծանոթանալ հետաքրքիր ստեղծագործությունների։
Ընթացք․
Տարբեր ստեղծագործությունների ընթերցում և վերլուծություն բլոգում։ Ամսական 2 գիրք:
Արդյունք․
Ընթերցած գրքերի վերլուծություն բլոգում:
Գործնական քերականություն
1. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:
Իր անկյունում նստած՝ մռմռում էր ու ինչ-որ բան նկարում. ոչ մեկն ու ոչինչ չի հետաքրքրում: (մռմռալ, մրմռալ) Read more
Գործնական քերականություն
- Փորձի՛րբացատրել, թե ինչպե՞ս է կատարվել տրված բառերի տողադարձը:
Ան- օգուտ, ան- արվեստ, երկ-ոտանի, հյուսիս- արևելյան, նախ-օրոք, մանր-ատամ, բևեռ-աղվես:
Բառերը տողադարձված են բառակազմության սկզբունքով: