Անհատական նախագծերի հաշվետվություն

Անհատական նախագծերի հաշվետվություն

Իմ անհատական նախագիծը ընթերցանությունն է։ Ես ընթերցում եմ ամսական 2 գիրք և գրում վերլուծություն այդ գրքերի մասին, իսկ հետո նկարահանում եմ տեսանյութեր այդ գրքերի վերաբերյալ։ Իմ նպատակն է ունենալ հարուստ բառապաշար, իմանալ տեքստերի գրալաձևը և այլն։

Ահա իմ բոլոր անհատական նախագծերը`

Հոբիթը

Հոբիթը (տեսանյութ)

Օզի սքանչելի երկիրը

Օզի սքանչելի երկիրը (տեսանյութ)

Կանաչ, ուրախ ճամփորդներ

Անհատական նախագիծ

Արկած+Արկած

Արկած+Արկած(տեսանյութ)

Սուրբ ծննդյան անսովոր ընթրիք

Աննան Ավոնլեայում

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

Այս տարի ես ունեցա շատ ձեռքբերումներ հայոց լեզու առարկայից։ Ես իմացա , թե ինչ է արտաքին և ներքին հոլովումը և այլն։ Ես այս ամբողջ ընթացքում իրականացում էի և իրականացում եմ անհատական նախագիծս , և ես այն համարում եմ հաջողված, որովհետև ես կարդացի շատ գրքեր, ուշադրություն դարձրեցի գրքերի գրելաձևին և իմացա տարբեր կարևոր բաներ։ Ես այս ընթացքում գրել եմ բազում շարադրություններ, բայց իմ կարծիքով իմ գրած ամենագեղեցիկ շարադրությունը “Հրաշք”-ն է, որովհետև այնտեղ է ներկայացնում գլխավոր գաղափարը։ Իմ այս ընթացքում կարդացած ամենահետաքրքիր գիրքը “Աննան Ավոնելայում” -ն է,  այն շատ լավ է տպավորվել իմ մեջ։ Ես այս ամբողջ ժամանակ սովորեցի բազում բաներ, որոնք  այնքան շատ են, որ չեմ կարողանա թվարկել:

Աննան Ավոնելայում

Աննան Ավոնելայում

Աննան Ավոնելայում գիրքը գրել է Լյուսի Մոտ Մոնտգոմերին։ 

Այս գիրքը Լյուսի Մոտ Մոնտգոմերիի Աննան Կանաչ կտուրներից գրքի շարունակությունն է

Այս գիրքը մի աղջկա` ով սիրում է երևակայել, երազել, բարություն կատարել, կյանքի մասին է։ 

Եթե չեմ սխալվում կան գրքի վերաբերյալ 9 հատորներ։

Այս մի հատորում Աննան արդեն դեռահաս է և այս գրքում նույնպես կան հետաքրքիր արկածներ։ 

Ինձ թվում է այս գիրքը ուսուցանում է, որ պետք է ունենալ քո սեփական կարծիքը և ամեն ինչում նեռարել սեր, բարություն և գեղեցկություն։